Շաբաթավերջին տեղի ունեցան «Փրեմիեր լիկ»-ի 20-րդ հանգրուանի, Ֆրանսայի «Լիկ 1»-ի 16-րդ հանգրուանի եւ Իտալիոյ «Սերի Ա.»-ի 19-րդ հանգրուանի մրցումները, ինչպէս նաեւ Իտալիոյ եւ Ֆրանսայի գերբաժակի մրցումները:
«Փրեմիեր լիկ»-ի շաբթուան մրցում»-ին, Լիվըրփուլ 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Մանչեսթըր Եունայթըտի հետ:
Վերջերս բաւական ձախող ելոյթներէ ետք Մանչեսթըր Եունայթըտ աւելի լաւ ելոյթ մը ունեցաւ «Էնֆիլտ»-ի իր այցելութիւններուն բաղդատմամբ, ուր տակաւին չէ կրցած յաղթել վերջին 8 այցելութիւններուն: Աւելին, Եունայթըտ, որ 6 տարիէ կոլ չէր կրցած նշանակել «Էնֆիլտ»-ի մէջ, կրցաւ շնորհիւ Լիսանտրօ Մարթինեսի բանալ մրցումին հաշիւը 52-րդ վայրկեանին:
Քոտի Կաքփօ, 59-րդ վայրկեանին նշանակեց Լիվըրփուլի հաւասարութեան կոլը: 10 վայրկեան ետք, գնդակը դպնալէ ետք Մաթայս Տը Լիխթի ձեռքին, Սալահ նշանակեց 2-1-ի կոլը` փենալթիով: 80-րդ վայրկեանին Ամատ Տիալօ նշանակեց Եունայթըտի հաւասարութեան կոլը:
90-րդ վայրկեանին Լիվըրփուլ առիթ ունէր նշանակելու 3-րդ կոլը, սակայն Եունայթըտի բերդապահ Անտրէ Օնանա զսպեց Ճոթայի, ապա Պրատլիի եւ աւելի ուշ Վան Տայքի առիթները: Սակայն 97-րդ վայրկեանին ոսկի առիթ ստեղծուեցաւ Հերի Մակուայըրի, որ պարապ բերդէն շատ բարձր հարուածեց, երբ Զիրքզի լաւ փոխանցում մը կատարած էր` 3 կէտերը շահելու համար…:
Այս արդիւնքը բան չփոխեց դասաւորման մէջ, որովհետեւ Արսենալ Պրայթընի դաշտին վրայ 1-1 արդիւնք մը արձանագրեց: Իթըն Նուարենի 16-րդ վայրկեանին նշանակեց Արսենալի կոլը, մինչ Ժոաօ Փետրօ Պրայթընի հաւասարութեան կոլը` փենալթիով:
Մանչեսթըր Սիթի իր յաջորդական երկրորդ յաղթանակը արձանագրեց` 4-1 արդիւնքով պարտութեան մատնելէ ետք Ուեսթ Համը:
Քուֆալ (սխալմամբ), Էրլինկ Հաալանտ (2) եւ Ֆիլ Ֆոտըն նշանակեցին Սիթիի կոլերը, մինչ գերմանացի Նիքլաս Ֆիւլքրուկ` Ուեսթ Համի միակ կոլը:
Չելսի յաջորդական իր 4-րդ մրցումը ըլլալով չկրցաւ յաղթել եւ 1-1 արդիւնքով հաւասարութեամբ հեռացաւ Քրիսթըլ Փելեսի դաշտէն:
Քոլ Փալմըր 14-րդ վայրկեանին նշանակեց Չելսիի կոլը, իսկ Ժան-Ֆիլիփ Մաթեթա Քրիսթըլ Փելեսի կոլը` 82-րդ վայրկեանին:
Ստորեւ` 20-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Վուլվզ – Նոթինկհամ Ֆորեսթ 0-3
Լիվըրփուլ – Մանչեսթըր Եունայթըտ 2-2
Ֆուլհամ – Իփսուիչ 2-2
Պրայթըն – Արսենալ 1-1
Պորնմաութ – Էվըրթըն 1-0
Ասթոն Վիլա – Լեսթըր Սիթի 2-1
Քրիսթըլ Փելես – Չելսի 1-1
Մանչեսթըր Սիթի – Ուեսթ Համ 4-1
Սաութհեմփթըն – Պրենթֆորտ 0-5
Թոթենհամ – Նիւքեսըլ 1-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Լիվըրփուլ | 46 (47-19) |
| 2.- Արսենալ | 40 (39-18) |
| 3.- Նոթինկհամ Ֆորեսթ | 40 (29-19) |
| 4.- Չելսի | 36 (39-24) |
| 5.- Նիւքեսըլ | 35 (34-22) |
| 6.- Մանչեսթըր Սիթի | 34 (36-27) |
| …………………….. | …………………….. |
| 16.- Էվըրթըն | 17 (15-25) |
| 17.- Վուլվզ | 16 (31-45) |
| 18.- Իփսուիչ | 16 (20-35) |
| 19.- Լեսթըր Սիթի | 14 (23-44) |
| 20.- Սաութհեմփթըն | 6 (12-44) |
Ֆրանսայի «Լիկ 1»-ի 16-րդ հանգրուանին, Մարսէյ 5-1 արդիւնքով հանգիստ յաղթանակ մը արձանագրեց «Լը Հաւրի վրայ եւ ինքզինք հաստատեց 2-րդ դիրքին վրայ: Վալենթին Ռոնժիէ, Պիլալ Նատիր, Նիլ Մոփէ, Էլիէ Ուահի եւ Ուլիս Կարսիա նշանակեցին Մարսէյի 5 կոլերը:
Այս հանգրուանին գծով Մոնաքօ – Փարիզ Սեն Ժերմենի ճակատումը տեղի ունեցած էր 18 դեկտեմբերին, առիթ տալու, որ նոյն զոյգը մրցին գերբաժակի մրցումին` Քաթարի մէջ, կիրակի օր: Գերբաժակի մրցումին, 39 հազարէ աւելի հանդիսատեսի ներկայութեան, Փարիզ Սեն Ժերմեն 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց Մոնաքոն` շնորհիւ Օսման Տեմպելէի կոլին, 92-րդ վայրկեանին:
Ստորեւ` 16-րդ հանգրուանի արձանագրուած արդիւնքները.
Մարսէյ – Լը Հաւր 5-1
Լանս – Թուլուզ 0-1
Անժէ – Պրեսթ 2-0
Սթրազպուրկ – Օքսեռ 3-1
Լիոն – Մոնփելիէ 1-0
Լիլ – Նանթ 1-1
Սենթ Էթիեն – Ռենս 3-2
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 40 (44-14) |
| 2.- Մարսէյ | 33 (37-19) |
| 3.- Մոնաքօ | 30 (26-16) |
| 4.- Լիլ | 28 (26-16) |
| 5.- Լիոն | 28 (28-20) |
| ………………………… | ………………………… |
| 16.- Նանթ | 15 (18-25) |
| 17.- Լը Հաւր | 12 (12-34) |
| 18.- Մոնփելիէ | 9 (15-39) |
Իտալիոյ «Սերի Ա.»-ի 19-րդ հանգրուանի մրցումներուն, Նափոլի 3-0 արդիւնքով յաղթելէ ետք Ֆիորենթիայի դաշտին վրայ, գրաւեց ախոյեանութեան պարագլուխի դիրքը` օգտուելով Աթալանթայի մրցումին յետաձգումէն: Աթալանթա Սէուտական Արաբիա կը գտնուէր գերբաժակի մրցաշարքին մասնակցելով Եուվենթուսի, Ինթեր Միլանի եւ Ա. Սէ. Միլանի հետ: Աթալանթա 14 յունուարին պիտի կատարէ իր յետաձգուած մրցումը` Եուվենթուսի հետ:
Հռոմի մայրաքաղաքի տերպիին, Ա. Էս. Ռոմա 2-0 արդիւնքով յաղթեց Լացիօ Ռոմային: Լորենցօ Փելլեկրինի եւ Ալեքսի Սալմայքերս նշանակեցին Ռոմայի կոլերը:
Ստորեւ` 19-րդ հանգրուանի արդիւնքները.
Ա. Էս. Ռոմա – Լացիօ Ռոմա 2-0
Թորինօ – Փարմա 0-0
Լեչէ – Ճենովա 0-0
Մոնցա – Քալիարի 1-2
Վերոնա – Ուտինեզէ 0-0
Ֆիորենթինա – Նափոլի 0-3
Վենեցիա – Էմփոլի 1-1
Քոմօ – Ա. Սէ. Միլան (14 յունուարին)
Աթալանթա – Եուվենթուս (14 յունուարին)
Ինթեր Միլան – Պոլոնիա (15 յունուարին)
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Նափոլի | 44 (30-12) |
| 2.- Աթալանթա | 41 (43-20) |
| 3.- Ինթեր Միլան | 40 (45-15) |
| 4.- Լացիօ Ռոմա | 35 (33-27) |
| 5.- Եուվենթուս | 32 (30-15) |
| 6.- Ֆիորենթինա | 32 (31-18) |
| ………………………… | ………………………… |
| 18.- Լեչէ | 17 (11-31) |
| 19.- Վենեցիա | 14 (18-32) |
| 20.- Մոնցա | 10 (17-27) |
Նշենք, որ Իտալիոյ գերբաժակի աւարտականի մրցումը, որ իրար դէմ հանեց Ա. Սէ. Միլանը եւ Ինթեր Միլանը, տեղի ունեցաւ Ռիատի Սէուտ թագաւորի համալսարանի դաշտին վրայ, ուր Ա. Սէ. Միլան անակնկալի բերաւ Ինթեր Միլանը եւ 2-0 արդիւնքով ետ մնացած մրցումի արդիւնքը աւարտեց 3-2 արդիւնքով` ի նպաստ կարմիր-սեւ գծաւորներուն` «Ռոսոների»-ի: «Ներացուրի»ները (կապոյտ-սեւ) լաւ ձեւով սկսան, եւ Մխիթարեան-Տեմարքօ զոյգին գեղեցիկ փոխանցումներէն ետք, Լաութարօ Մարթինես փոխանցում մը ստացաւ Թարեմիէն եւ նշանակեց Ինթերի կոլը: Բ. կիսախաղը հազիւ սկսած, Տը Կայի փոխանցումէն ետք, իրանցի Մեհտի Թարեմի նշանակեց Ինթերի 2-րդ կոլը, եւ կը կարծուէր, թէ Ինթեր կ՛ուղղուի յաղթանակի, սակայն իր նոր մարզիչին հետ Ա. Սէ. Միլան վերադարձաւ մթնոլորտին եւ 5 վայրկեան ետք Թէօ Հեռնանտեսի միջոցով նշանակեց 2-1-ի կոլը: 80-րդ վայրկեանին Սերժիօ Քոնսեսաուի մարզած խումբի տղաքը կրցան հաւասարութեան կոլը նշանակել ամերիկացի Փուլիշիչի շնորհիւ:
Քոնսեսաուի ազգակից Ռաֆայէլ Լէաուի փոխանցումէն օգտուելէ ետք Թամի Ապրահամ 92-րդ վայրկեանին նշանակեց Միլանի 3-րդ եւ յաղթանակի կոլը:
Սպանիոյ բաժակի 1/16-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
Պարպասթրօ – Պարսելոնա 0-4
Փոնթեւետրա – Մայորքա 3-0
Տեփորթիւօ Միներա – Ռէալ Մատրիտ 0-5
Լոկրոնես – Աթլեթիք Պիլպաօ 0-1
Մարպէյա – Աթլեթիքօ Մատրիտ 0-1
Ուրենսէ – Վայատոլիտ 3-2
Փոնֆետրատինա – Ռէալ Սոսիետատ 0-2
Կրանատա – Խեթաֆէ 0-1
Ուեսքա – Պեթիս 0-1
Ռասինկ Սանթանտեր – Սելթա Վիկօ 2-3
Ալմերիա – Սեւիա 4-1
Էլչէ – Լաս Փալմաս 4-0
Քարթակենա – Լեղանես 1-2
Թեներիֆէ – Օսասունա 1-2


