Հայաստանի ազգային խումբը կը շարունակէ իր մարզական հաւաքը` Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի թեքնիքի եւ ակադեմիայի կեդրոնին մէջ: Երէկ հաւաքականը կատարեց իր երկրորդ մարզումները, որոնց մասնակցեցան նաեւ Նայիր Թիքնիզեան, Էտկար Սեւիկեան, Արթուր Միրանեան եւ Անտրէ Չալիշիր, որոնք նոր միացան խումբին: Էդուարդ Սփերձեան, Գէորգի Յարութիւնեան եւ Վահան Պիչախչեան եւս միացան խումբին` վերադառնալով իրենց «դուրսի» ակումբներու ախոյեանութիւններէն:
Նշենք, որ գլխաւոր մարզիչ Ալեքսանտր Փեթրաքով ազգային խումբ հրաւիրած էր գրեթէ անփոփոխ 24 մարզիկներ, որոնք վաղը ժամը 21:45-ին Թորշաունի մէջ պիտի ըլլան հիւրը Ֆարօ կղզիներուն:
Ազգերու լիկային գծով այս մրցումը, որ տեղի կ՛ունենայ Գ. կարգին մէջ, 4-րդ խմբակի 3-րդ մրցումն է Հայաստանի համար, որ նախապէս յաղթած էր Լաթվիոյ եւ պարտութիւն կրած հիւսիսային Մակեդոնիայէն:
Վաղուան ամէնէն հետաքրքրական մրցումը կը խոստանայ ըլլալ Հռոմի «Սթատիօ Օլիմփիքօ»-ի մէջ տեղի ունենալիք Իտալիա – Պելճիքա մրցումը, ուր իր նախկին 2 մրցումներուն յաղթած Իտալիա պիտի հիւրընկալէ Պելճիքան, որ 3-րդ դիրքը կը գրաւէ Ա. կարգի 2-րդ խմբակին մէջ: Նոյն խմբակէն, Ֆրանսա պիտի մրցի Իսրայէլի դէմ` վերջինիս դաշտը նկատուած Պուտափեշթի մէջ:
Ստորեւ կը ներկայացնենք երրորդ շաբթուան ելոյթները` իրենց թուականներով.
ՎԱՂԸ
Մոլտովա – Անտորրա (ժամը 19:00-ին)
Լաթվիա – Հիւսիսային Մակեդոնիա (ժամը 19:00-ին)
Անգլիա – Յունաստան (ժամը 21:45-ին)
Ճիպրալթար – Սան Մարինօ (ժամը 21:45-ին)
Ֆինլանտա – Այիր (ժամը 21:45-ին)
Աւստրիա – Ղազախստան (ժամը 21:45-ին)
Իսրայէլ – Ֆրանսա (ժամը 21:45-ին)
Նորվեկիա – Սլովենիա (ժամը 21:45-ին)
Ֆարօ կղզիներ – Հայաստան (ժամը 21:45-ին)
Իտալիա – Պելճիքա (ժամը 21:45-ին)
ՈՒՐԲԱԹ
Էսթոնիա – Ազրպէյճան (ժամը 19:00-ին)
Հունգարիա – Նետերլանտներ (ժամը 21:45-ին)
Թուրքիա – Մոնթենեկրօ (ժամը 21:45-ին)
Ուքրանիա – Վրաստան (ժամը 21:45-ին)
Պոսնիա – Գերմանիա (ժամը 21:45-ին)
Սլովաքիա – Շուէտ (ժամը 21:45-ին)
Իսլանտա – Կալես (ժամը 21:45-ին)
Չեխիա – Ալպանիա (ժամը 21:45-ին)
ՇԱԲԱԹ ՕՐ
Լիթուանիա – Քոսովօ (ժամը 16:00-ին)
Խրուաթիա – Սկովտիա (ժամը 19:00-ին)
Պուլկարիա – Լիւքսամպուրկ (ժամը 19:00-ին)
Պիելոռուսիա – Հիւսիսային Իրլանտա (ժամը 21:45-ին)
Լեհաստան – Փորթուգալ (ժամը 21:45-ին)
Սերպիա – Զուիցերիա (ժամը 21:45-ին)
Կիպրոս – Ռումանիա (ժամը 21:45-ին)
Սպանիա – Դանիա (ժամը 21:45-ին)


