Երէկ, Պարսելոնայի մէջ տեղի ունեցաւ Ֆորմիւլա 1-ի Սպանիոյ կրան փրին, ուր Ռետ Պուլի վարորդ Մաքս Վերշթափըն 2,2 երկվայրկեանի առաւելութեամբ կրցաւ շահիլ:
Մաքլարենի վարորդ Լանտօ Նորիս, որ փոլ-փոզիշընը շահած էր շաբաթ օր, չկրցաւ օգտուիլ իր առաջին դիրքէն, երբ Մերսետեսի վարորդ Ճորճ Ռասըլ 3-րդ դիրքէն կրցաւ գրաւել առաջին դիրքը, անցնելէ ետք Նորիս-Վերշթափըն զոյգը: 3-րդ շրջանին սակայն, Նետերլանտներու վարորդը իր Ռետ Պուլով կրցաւ գրաւել առաջին դիրքը եւ մնալ գագաթի վրայ, հակառակ անոր որ Մաքլարեն բաւական մօտ մնաց Նորիսի հետ:
7 անգամ աշխարհի ախոյեան հանդիսացած Լուիս Համիլթըն 3-րդ դիրքը գրաւեց` այս եղանակին առաջին անգամ ըլլալով բարձրանալով փոտիում:
Մերսետեսի 2-րդ վարորդ Ճորճ Ռասըլ 4-րդ դիրքը գրաւեց` օգտուելով գերմանական ինքնաշարժին բարեփոխումներէն:
Վերշթափըն այժմ 69 կէտի առաւելութիւն ունի Բ. դիրքը գրաւող Նորիսի վրայ, որ կէտ մը եւս շահեցաւ` արձանագրելով ամէնէն արագ շրջանը:
Վերշթափըն, որ Բ. դիրքէն սկսաւ մրցումը, 3-րդ շրջանէն ետք գրաւեց առաջին դիրքը եւ հեռացաւ իր մրցակիցներէն: «Մրցումը սկիզբէն կրցանք շահիլ: Առաջին անիւը փոխելու պահուն առաւելութիւն մը ունեցայ եւ պարզապէս պահեցի զայն: Լանտօ եւ Մաքլարեն շատ արագ էին այսօր: Կարծեմ ամէն ինչ լաւ կատարեցինք այսօր, յարձակողական էինք եւ մրցումին աւարտին պաշտպանեցինք մեր առաւելութիւնը», ըսաւ Վերշթափըն:
Ֆեռարիի վարորդ Շարլ Լըքլեր 5-րդ դիրքը գրաւեց` 0,3 երկվայրկեան ետ մնալով Ռասըլէն, մինչ իր խմբակից Քարլոս Սայնց գրաւեց 6-րդ դիրքը:
Ստորեւ` մրցումի դասաւորումը.
ԿԷՏ | |
1.- Մ. Վերշթափըն (Ռետ Պուլ) | 25 |
2.- Լ. Նորիս (Մաքլարեն) | 19 |
3.- Լ. Համիլթըն (Մերսետես) | 15 |
4.- Ճ. Ռասըլ (Մերսետես) | 12 |
5.- Շ. Լըքլեր (Ֆեռարի) | 10 |
6.- Ք. Սայնց (Ֆեռարի) | 8 |
7.- Օ. Փիասթրի (Մաքլարեն) | 6 |
8.- Ս. Փերես (Ռետ Պուլ) | 4 |
9.- Փ. Կասլի (Ալփին) | 2 |
10.- Է. Օքոն (Ալփին) | 1 |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
1.- Մ. Վերշթափըն (Նետերլանտներ) | 219 |
2.- Լ. Նորիա (Բրիտանիա) | 150 |
3.- Շ. Լըքլեր (Մոնաքօ) | 148 |
4.- Ք. Սայնց (Սպանիա) | 116 |
5.- Փ. Փերես (Մեքսիքա) | 111 |
ԻՆՔՆԱՇԱՐԺՆԵՐ | ԿԷՏ |
1.- Ռետ Պուլ | 330 |
2.- Ֆեռարի | 270 |
3.- Մաքլարեն | 237 |
4.- Մերսետես | 151 |
5.- Ասթոն Մարթին | 58 |