Գերմանական Հանովըր ակումբը պայմանագրութիւն կնքած է հայազգի ֆութպոլիստ Մարք Գէորգեանի հետ:
Գերմանիոյ 17 տարեկանէն վար ազգային խումբին հետ 5 մրցումներ կատարած (2021-ին) Մարք Գէորգեան, մաս կը կազմէր Ռետ Պուլ Զալցպուրկի:
Մարք Գէորգեան (19 տարեկան) կրնայ խաղալ թէ՛ աջ, թէ՛ ձախ ծայրի յետսապահ, ինչպէս նաեւ աջ ծայրի միջնապահ դիրքի վրայ ալ:
Հանովըր Գերմանիոյ Բ. դասակարգի 6-րդ դիրքը գրաւած էր 2023-2024 տարեշրջանին:


