Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մեզ Հիացնում Էր Լիբանանահայութեան Ոգին, Ազգայինը Պահելու Տենչը

June 15, 2024
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԿԱՐԻՆԷ ԲԱԽՇԻՅԵԱՆ

ՀՄԸՄ Արցախի վարչութիւնը, վերսկսելով գործունէութիւնը Հայաստանի Հանրապետութիւնում, ունի նոր նպատակներ` մինչ վերադարձը Արցախ միաւորել Հայաստանում բնակութիւն հաստատած արցախցի պատանիներին մէկ գաղափարի շուրջ, որն իր մէջ կրում է` Հայաստանն աւելի լաւ ճանաչելը, պայքարի ոգին ամուր պահելը, արցախեան բարբառն ու մշակոյթի առանձնայատկութիւնները եւ Արցախ վերադառնալու նպատակը:

«Շրջափակման պատճառով ունեցած բացերի լրացում, աւելի մեծ հնարաւորութիւնների իրագործում ՀՄԸՄ ՀԱՍԿ-ի հետ համագործակցութեամբ, այս է նշուած ժամանակաշրջանում ՀՄԸՄ-ի Արցախի վարչութեան ծրագիրը: Հայաստանում Արցախի ՀՄԸՄ-ի վերակազմաւորուելու  գործում  մեծ աջակցութիւն է ցուցաբերում ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութիւնը, ԿՎ անդամ Սանդրա Վարդանեանը մեր կողքին է եւ բաւական օժանդակում է միութեան աշխատանքները  ընթացքաւորելու հարցում», ՀՄԸՄ-ի Արցախի ծրագրերի մասին խօսելիս` ներկայացնում  է ՀՄԸՄ-ի Արցախի վարչութեան ատենապետ Արմոնդ Թահմազեանը:

ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան հրաւէրով Արցախի մասնաճիւղի 9 սկաուտներից կազմուած խումբը` վարչութեան անդամ Անդրանիկ Չաւուշեանի գլխաւորութեամբ, մայիսի 23-ից 30-ը հիւրընկալուեցին Լիբանանում: Մէկշաբաթեայ ուղեւորութիւնն այնքան յագեցած ու բովանդակալից էր, որ արցախցի սկաուտներն իրար հերթ չտալով` պատմում ու կիսում էին տպաւորութիւնները:

Խմբապետ Եուրի Բալույեանն անչափ տպաւորուած էր ընդունելութիւնից, իրենց հանդէպ բարեհաճ վերաբերմունքից.

«Մեր առաջին սկաուտական այցելութիւնն էր Լիբանան, որը լուրջ պատասխանատուութիւն էր խմբի համար, քանի որ մենք ներկայացնում էինք Արցախը: Մեծ պատիւ էր հրաւիրուել ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան կողմից, ու այդ այցելութեանը նախապատրաստուել ենք ամենայն լրջութեամբ: Գրեթէ մէկ ամիս աշխատում էինք մեր գիտելիքների կատարելագործման վրայ: Մեր խմբի նպատակն էր Լիբանան ներկայանալ յաւուր պատշաճի եւ չթերանալ ոչ մի հարցում:

«Օդակայանում մեզ դիմաւորել են Շրջանային վարչութեան ատենապետ Վահան Համամճեանը եւ անդամ Հրայր Մարգարեանը: Առաջին իսկ վայրկեանից զգացել ենք նրանց սրտացաւ վերաբերմունքն արցախցիների հանդէպ: Ապա միանգամից այցելել ենք Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան դպրեվանքը, որտեղ էլ մեզ տեղ են յատկացրել մնալու համար: Նոյն օրը երեկոյեան գնացել ենք դաշտ` մասնակցելու ձեռային աշխատանքներին, ինչպէս նաեւ ծանօթացել ենք բոլոր մասնաճիւղերի հետ: Առաջին իսկ օրուանից մեր ու լիբանանցի սկաուտների միջեւ մեծ մտերմութիւն է սկսել: Մասնակցել ենք մեծ տողանցքին` նուիրուած ՀՄԸՄ Լիբանանի 100-ամեակին եւ մայիս 28-ի անկախութեան: Դա մեր առաջին սկաուտական մեծ միջոցառումն էր: Տպաւորութիւնն անբացատրելի էր, ու չեմ կարող նկարագրել հանդիսատեսի ոգեւորութիւնը, երբ քայլերթով դուրս եկանք արցախցի սկաուտներս: Անմիջապէս զգացինք այն ջերմութիւնն ու յոյզերը, որ հաղորդւում էր հանդիսատեսից: Մեզ համար մեծ պատիւ էր, որ կարողացանք ներկայանալ արժանուոյն ու արժանանալ լիբանանահայութեան սիրուն:

«Այցելել ենք նաեւ Պուրճ Համուտի քաղաքապետարան, հանդիպել եւ հետաքրքիր զրոյց ունեցել քաղաքապետ Մարտիկ Պօղոսեանի հետ: Յետոյ այցելեցինք ՀՅԴ «Շաղզոյեան» կենտրոն, մեզ մեծ սիրով ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամաւոր Յակոբ Բագրատունին:

«Ներկայ ենք եղել նաեւ Արաբօ եւ Ներսիկ Իսպիրեանների համերգին:

«Չեմ կարող առանձնայատուկ չանդրադառնալ ամբողջութեամբ հայաբնակ Այնճար գիւղին: Երբ մտնում ես գիւղ, քեզ դիմաւորում է եկեղեցին, որի բակում Արցախի «Տատիկ-պապիկ» կոթողն է դրուած ու թւում է, որ դու Արցախում ես, քո տանը: Մարդկանց վերաբերմունքը, մշակոյթը, գիւղի մաքրութիւնը մեզ Արցախն է յիշեցրել», պատմում է Եուրին ու աւելացնում. «Ի հարկէ ցանկանում եմ ապրել Հայաստանում, բայց, եթէ այնպէս ստացուի, որ Հայաստանում չապրեմ, ապա կը նախընտրեմ միայն Լիբանանի Այնճար գիւղը, որտեղ ամէն ինչ արցախեան է, հայեցի»:

Արիանա Սարումեանը նոյնպէս ոգեւորութեամբ է յիշում Լիբանանում անցկացրած 7 օրերը: Այն ինչ տեսել, սովորել են այնտեղ, նրանք պատրաստ են փոխանցել արցախցի աւելի քան 110 սկաուտներին:

Աննա Գաբրիէլեանը ուրախութեամբ է պատմում, թէ ինչպէս են Լիբանանում իրենց ընդունել ու մեծ պատուի արժանացրել: Այցելելով ազգային եւ եկեղեցական տարբեր հաստատութիւններ` նրանք հիացել են ամէն տեղ հայկականը տեսնելով. «Հանդիպել ենք Արամ Ա. վեհափառ հայրապետի հետ` ստացել նրա օրհնութիւնը: Մասնակցել ենք պատարագի, վեհափառի հետ ունեցել ենք առանձնազրոյց: Նրան ենք յանձնել Արցախի դրօշը եւ յոյս ու հաւատ յայտնել, որ կը գայ օրը ու վեհափառն իր ձեռքով կը ծածանի այն Արցախում»:

Արցախցի սկաուտների ոգեւորութիւնն անսպառ է, ասելիքը` անվերջանալի:

Աննայի խօսքը շարունակում է Վիկտորիա Մկրտչեանն ու պատմում, թէ ինչպիսի յիշարժան վայրեր են այցելել ու նոր ծանօթութիւններ ստեղծել: Ամէն տեղ էլ արժանացել են լաւ վերաբերմունքի ու իրենց կեցուածքով, արցախցի երիտասարդին վայել պահուածքով կարողացել են կայուն կապ հաստատել լիբանանցի սկաուտների հետ: «Եօթը օրը քիչ էր Լիբանանը լիովին ճանաչելու համար: Օրերը շատ էին յագեցուած, աշխատում էինք ամէն ինչ տեսնել, սովորել: Մեզ հիացնում էր լիբանանահայութեան ոգին, ազգայինը պահելու տենչը»:

Անդրանիկ Չաւուշեանը, թէեւ ապրել ու մեծացել է Լիբանանում, սակայն նրա համար եւս այդ մէկ շաբաթը անակնկալներով լի էր:

«Արցախցիների հիւրընկալութիւնը շատ լաւ էր կազմակերպուած եւ ունէր յագեցած օրակարգ: Մեր տպաւորութիւնները անմոռանալի են, եւ յոյս ունենք, որ այդ այցելութիւնները շարունակական կը լինեն: Այնտեղ մենք ականատես եղանք անկոտրում կամքի տէր մեր հայրենակիցներին, որոնք շարունակում են յաղթահարել ցանկացած դժուարութիւն եւ, ինչո՞ւ չէ, այդ ուժը փոխանցուեց նաեւ մեզ: Շնորհակալութիւն ենք յայտնում Լիբանանի Շրջանային վարչութեանը», ասում է Արցախի վարչութեան անդամը:

Ապա երիտասարդները ցոյց են տալիս Լիբանանում ստացած նուէրներն ու ասում, որ դրանք շատ պատուաւոր ու թանկ են իրենց համար:

 

 

Նախորդը

Գիտակից Հօր Մը Յատկանիշները (Հայրերու Օրուան Առիթով)

Յաջորդը

Մարք Գէորգեան Կը Միանայ Հանովըրին

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

October 2, 2026
Ինչո՞վ Է Ազգային Պետականութեան Գաղափարը Խանգարում ՀՀ Իշխանութեանը
Անդրադարձ

Ինչո՞վ Է Ազգային Պետականութեան Գաղափարը Խանգարում ՀՀ Իշխանութեանը

October 2, 2026
Պատերազմէն Ետք Անտարբերութիւնն Ու Սուգը` Կողք Կողքի
Անդրադարձ

Տեսակէտ. Անկեղծութեան Ժամը Ջրբաժանի Առաջ Սփիւռքեան Ձայնը

October 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.