Լիբանանի Դ. դասակարգի ֆութպոլի աւարտական հանգրուանի մրցումներու գծով, ՀՄԸՄ Պուրճ Համուտ վաղը յետմիջօրէի ժամը 4:00-ին պիտի մրցի Պեքաայի ախոյեան Ղատ Աֆտալի դէմ, Պհամտունի դաշտին վրայ:
Բ. խմբակին գծով այս մրցումը պիտի ըլլայ վերջինը այս եղանակին, ինչպէս նաեւ անիկա այս խմբակին գծով վերջին հանգրուանն է:
Արդէն իսկ Գ. դասակարգ բարձրացած Լիբանանեան բանակ եւ Անսար Մաուատտա պիտի մրցին յաջորդաբար Շեքքայի եւ Շապապ Ատլունի դէմ:
Ա. խմբակին մէջ, առաջին դիրքը գրաւող Ժալիլ Քանա պիտի մրցի Տապըլ Քիքի դէմ, մինչ Հիլալ Նասր, որ տակաւին պարտութիւն չէ կրած, պիտի մրցի Ամալ Մաարաքէի դէմ: Ռապիթաթ Ուարտանիէ պիտի մրցի Պեքաա Սաատնայէլի դէմ:
Ստորեւ` յայտագիրը եւ խմբակներու դասաւորումը.
ՎԱՂԸ
ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Ղատ Աֆտալ (Պհամտունի դաշտ)
Շապապ Ատլուն – Անսար Մաուատտա (Ահտի դաշտ)
Շեքքա – Լիբանանեան բանակ (Անսարի դաշտ)
ԿԻՐԱԿԻ ՕՐ
Հիլալ Նասր – Ամալ Մաարաքէ (Ահտի դաշտ)
Տապըլ Քիք – Ժալիլ Քանա (Անքունի դաշտ)
Ռապիթաթ Ուարտանիէ – Պեքաա Սաատնայէլ (Պհամտունի դաշտ)
Ա. ԽՄԲԱԿ
1.- Ժալիլ Քանա 9 կէտ (9-5) 4 մրցում
2.- Վուլվզ 7 (5-6) 4 մրցում
3.- Հիլալ Նասր 5 (3-2) 3 մրցում
4.- Տապըլ Քիք 4 (4-4) 3 մրցում
5.- Ռապիթաթ Ուարտանիէ 3 (8-8) 3 մրցում
6.- Ամալ Մաարաքէ 2 (3-5) 4 մրցում
7.- Պեքաա Սաատնայէլ 2 (3-5) 3 մրցում
Բ. ԽՄԲԱԿ (Բոլոր խումբերը 4 մրցում կատարած են)
1.- Լիբանանեան բանակ 10 կէտ (5-1)
2.- Անսար Մաուատտա 9 (9-2)
3.- ՀՄԸՄ Հուրճ Համուտ 6 (4-4)
4.- Ղատ Աֆտալ 4 (2-4)
5.- Շեքքա 4 (3-8)
6.- Շապապ Ատլուն 1 (3-7)


