«Ֆութ Մերքաթօ» հրատարակութիւնը երէկ ներկայացուց 2023-ի աշխարհի լաւագոյն երիտասարդներու կազմը:
Այս ցուցակին մէջ ընդգրկուած են 21 տարեկանէն վար ֆութպոլիստներ: Մանչեսթըր Սիթիի խրուաթ պաշտպան Եոշքօ Կվարտիոլ 33 կէտ հաւաքած է, մինչ Ռէալ Մատրիտի անգլիացի միջնապահ Ճուտ Պելինկհամ` 31 կէտ: 3-րդ դիրքը գրաւած է Փարիզ Սեն Ժերմենի ֆրանսացի միջնապահ Ուորըն Զեր-Էմերի` 30 կէտով:
Հայաստանի հաւաքականի եւ Կրասնոտարի կեդրոնի պաշտպան Գէորգի Յարութիւնեան ընդգրկուած է այս ցանկին մէջ, ընդգրկուած է նաեւ Ռէալ Սոսիետատի ռուսահայ ֆութպոլիստ Արսէն Զախարեան:
Ստորեւ կը ներկայացնենք լաւագոյն 11-ը.
Բերդապահ` Կիյոմ Ռեսթ (Թուլուզ, ֆրանսացի), պաշտպաններ` Ռիքօ Լուիս (Մանչեսթըր Սիթի, անգլիացի), Եոշքօ Կվարտիոլ (Մանչեսթըր Սիթի, խրուաթիացի), Քասթելլօ Լուքեպա (Լայփցիկ, ֆրանսացի), Նունօ Մենտես (Փարիզ Սեն Ժերմեն, փորթուգալցի), կեդրոնի միջնապահներ` Ճուտ Պելինկհամ (Ռէալ Մատրիտ, անգլիացի), Ուորըն Զեր-Էմերի (Փարիզ Սեն Ժերմեն, ֆրանսացի), յառաջացող կեդրոնի միջնապահ` Ժամալ Մուսիալա (Պայերն Միւնիխ, գերմանացի) աջ ծայրի յառաջապահ` Ժերեմի Տոքու (Մանչեսթըր Սիթի, պելճիքացի), ձախ յառաջապահ` Չաւի Սիմընզ (Լայփցիկ, նետերլանտցի), կեդրոնի յառաջապահ` Մաթայս Թել (Պայերն Միւնիխ, ֆրանսացի):
Նշենք, որ պահեստի մարզիկներուն մաս կը կազմեն Լորենցօ Փիրոլա (Սալերնիթանա իտալացի), Գէորգի Յարութիւնեան (Կրասնոտար, հայաստանցի), Ռոպերթ Ռենան (Զենիթ, պրազիլցի), Պրունօ Ամիոնէ (Վերոնա, արժանթինցի), Արսեն Զախարեան (Ռէալ Սոսիետատ, ռուս) եւ Ապտուլքոտիր Խուսանով (Լանս, ուզպեք):