Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Պէյրութ Մարաթոն-2023. Եթովպիացի Տղաք Եւ Աղջիկներ` Տիտղոսակիր

November 13, 2023
| Մարզական
0
Share on FacebookShare on Twitter

14 հազար 399 մարզիկներ մասնակցեցան Պէյրութի 19-րդ մարաթոնին` կազմակերպութեամբ «Պէյրութի մարաթոն» միութեան:

Տղոց եւ աղջկանց տիտղոսները շահեցան մարզիկներ, որոնք մրցանիշներ ձեռք ձգեցին:

Եթովպիական Յաղթանակներ Եւ
Նոր Մրցանիշներ

Երէկ տեղի ունեցաւ 2023-ի Պէյրութի 19-րդ մարաթոնը, որ կը կազմակերպէ «Պէյրութ մարաթոն» միութիւնը:

Այս տարուան մարաթոնին իրենց մասնակցութիւնը բերին 14.399 մարզիկներ` 105 տարբեր երկիրներէ, որոնց կարգին 6.289 մարզիկներ, որոնք կը ներկայացնեն զինուորական եւ ապահովական կառոյցներ, պետական դպրոցներ եւ հաշմանդամներ: Պէտք է նշենք, որ անցեալ տարի 12 հազար էր մասնակցութիւնը` 60 տարբեր երկիրներէ:

Այս մրցումը «Պէյրութ մարաթոն» միութեան համար ձեւով մը իրագործում մըն էր` նկատի ունենալով երկրին դիմագրաւած ապահովական վտանգաւոր կացութիւնը, որ 1 ամիսէ ի վեր կը հալածէ Լիբանանն ու Պաղեստինը:

Այս մրցումը յաղթանակ մը արձանագրեց ի նպաստ կեանքը ապրելու եւ խաղաղութեան` ընդդէմ Կազայի եւ Հարաւային Լիբանանի մէջ անմեղ երեխաներու եւ ժողովուրդի սպանդին:

Բացման խօսքին մէջ, միութեան հիմնադիր եւ նախագահ Մայ Խալիլ ըսաւ. «Ձեր անունով կու գանք աշխարհին յայտնելու, որ մեզի խաղաղութիւն տուէ՛ք, սէր տուէ՛ք, մեզի՛ տուէք խաղաղութիւն, ապահովութիւն եւ կայունութիւն: Կը բաւէ՛ պատերազմ եւ անմեղներու սպանութիւնը` Կազայի եւ Հարաւային Լիբանանի մէջ: Կը բաւեն ջարդեր եւ մանուկներու բնաջնջում: Դէպի երկինք բարձրացած մեր կանչերը կ՛ըսեն` ո՞ւր է արդարութիւնը, ո՞ւր են մարդկային իրաւունքները, մանուկներուն յանցանքը ի՞նչ է մեծերու կռիւին մէջ»: Ինչ կը վերաբերի մրցումներուն, եթովպիական տիրապետութիւնը յստակ էր տղոց եւ աղջկանց պարագային: Տղոց մրցումներուն գծով, Կատիսա Թաֆա Տեքեպա 2 ժամ 10 վայրկեան եւ 34 երկվայրկեան արձանագրելով մրցանիշ մը իրագործեց` բարելաւելով եթովպիացի Տոմինիք Ռոթոյի (2017) եւ մարոքցի Մոհամետ Արապիի (2018) մրցանիշը` 2 ժամ, 10 վայրկեան եւ 41 երկվայրկեան:

Աղջկանց տիտղոսը շահեցաւ Մուլուկոժամ Պիրհան Ամպի` արձանագրելով 2 ժամ 27 վայրկեան 48 երկվայրկեան` բարելաւելով պահրէյնցի Եունիս Շումպայի (2017) մրցանիշը` 2 ժամ 28 վայրկեան 38 երկվայրկեան:

Ստորեւ ամբողջական արդիւնքները.

Օտարներու Մարաթոն 42.199 քմ

Տղաք

1.- Կատիսա Թաֆա Տեքեպա (Եթովպիա) 2 ժամ 10՛ 34՛՛
2.- Կուժամ Փլանիէ Այա (Եթովպիա) 2 ժամ 12՛ 2՛՛
3.- Ռոթիշ Մեթայ Ժոն (Քենիա) 2 ժամ 17՛ 24՛՛

Աղջիկներ

1.- Մուլուկոժամ Պիրհան Ամպի (Եթովպիա) 2 ժամ 27՛48՛՛
2.- Կիթի Տուքալ Ռուպի (Եթովպիա) 2 ժամ 29՛ 08՛՛
3.- Էսմերա Պիանի Ասիֆ (Եթովպիա) 2 ժամ 30՛ 38՛՛

Լիբանանցիներու Մարաթոն

Տղաք

1.- Սալեհ Զաայթեր (Ինթեր Լեպանոն) 2 ժամ 30՛ 43՛՛
2.- Օմար Ապու Համատ (542) 2 ժամ 32՛ 52՛՛
3.- Թոնի Հաննա (Եալլա Ներքոտ) 2 ժամ 33՛ 24՛՛

Աղջիկներ

1.- Քաթիա Ռաշեր (Եալլա Ներքոտ) 3 ժամ 12՛ 19՛՛
2.- Նատա Ժիսր (Ինթեր Լեպանոն) 3 ժամ 13՛ 58՛՛
3.- Ալին Մարաէպ (Ինթեր Լեպանոն) 3 ժամ 26՛ 53՛՛

Կէս Մարաթոն (21,1 Քմ) Բաց Մրցում

Տղաք

1.- Սալեմ Աթալլահ (Եգիպտոս) (542) 1 ժամ 10՛ 41՛՛
2.- Մոհամետ Քտուհ (Լիբանանեան բանակ) 1 ժամ 13՛ 13՛՛
3.- Պիլալ Աուատա (Լիբանանեան բանակ) 1 ժամ 13՛ 38՛՛

Աղջիկներ

1.- Նեսրին Նժէյմ (Ինթեր Լեպանոն) 1 ժամ 23՛ 55՛՛
2.- Հանուայ Ատոմ Հանուայ (Սուտան) 1 ժամ 26՛ 52՛՛
3.- Մարի Թերեզ Մորայ (Ինթեր Լեպանոն) 1 ժամ 32՛ 38՛՛

Կէս Մարաթոն Լիբանանցիներու

Տղաք

1.- Մոհամետ Քատուհ (Լիբանանեան բանակ) 1 ժամ 13՛ 13՛՛
2.- Պիլալ Աուատա (Լիբանանեան բանակ) 1 ժամ 13՛ 38՛՛
3.- Շատի Հալապի (Ինթեր Լեպանոն) 1 ժամ 19՛ 16՛՛

Աղջիկներ

1.- Նեսրին Նժէյմ (Ինթեր Լեպանոն) 1 ժամ 23՛ 55՛՛
2.- Մարի Թերեզ Մորայ (Ինթեր Լեպանոն) 1 ժամ 32՛ 38՛՛
3.- Լուա Զաարուր (Պէյրութ Պար միութիւն) 1 ժամ 33՛ 25՛՛

Կէս Մարաթոն Հաշմանդամներու
(
Հենտ Սայքըլ)

Աղջիկներ

1.- Մոնա Լհէյպ 57՛ 25՛՛
2.- Ռիթա Սաատէ 1 ժամ 15՛ 56՛՛
3.- Նահա Աթարի 1 ժամ 44՛՛ 24՛՛

Տղաք

1.- Ահմետ Ղուլ 47՛ 48՛՛
2.- Ահմետ Շեպլի 48՛ 56՛՛
3.- Ժամալ Սուսի 54՛ 00՛՛

Կէս Մարաթոն Կոյրերու

Տղաք

1.- Հիւսէյն Մհաննա 2 ժամ 0՛ 45՛՛
2.- Հասսան Համիէ 2 ժամ 04՛ 14՛՛
3.- Նասեր Պալլութ 2 ժամ 13՛ 31՛՛

 Աղջիկներ

1.- Զահրա Քաատուն 3 ժամ 14՛ 33՛՛

10 Քմ Մարաթոն

Տղաք

1.- Մոհամետ Ապտալլա (Իրաք) 26՛ 16՛՛
2.- Ալի Ռիտա Քանսան (Լիբանանեան բանակ) 26՛ 41՛՛
3.- Հիւսէյն Մոհամետ (Իրաք) 27՛ 07՛՛

Աղջիկներ

1.- Պրիոնի Սթին (Պլու Սթարզ) 29՛ 50՛՛
2.- Ժոան Մաքարի (Եալլա Ներքոտ) 30՛ 36՛՛
3.- Նատա Քորտի (Ինթեր Լեպանոն) 32՛ 08՛՛

 

 

 

Նախորդը

«Էն. Պի. Էյ.». Ֆէօնիքս Սանզ-Լոս Անճելըս Լէյքըրզ` 119-125.Տոնչիչ Նշանակեց Տալասի 144 Կէտէն 44-ը

Յաջորդը

Լիբանանեան Պասքեթպոլ. ՀՄԸՄ Անթիլիաս-Ճիմնուս 78-69

RelatedPosts

Ուասլ.  Սաժես Յաղթեց Արապիի (90-85)
Մարզական

Ուասլ. Սաժես Յաղթեց Արապիի (90-85)

October 3, 2026
Դ. Դասակարգի Ախոյեանութիւն.  Վաղը` ՀՄԸՄ Պէյրութ Նասր Քամեր Լոզ
Մարզական

Դ. Դասակարգի Տիտղոսի Մրցում` ՀՄԸՄ Պէյրութ – Շապապ Պըրժ

October 3, 2026
«Սփարք Լիկ».  Վաղը` ՀՄԸՄ – Ֆինիքս
Մարզական

«Սփարք Լիկ». Վաղը` ՀՄԸՄ – Ֆինիքս

October 3, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.