Գերմանիոյ եւ Անգլիոյ մէջ տեղի ունեցան բաժակի մրցաշարքերու մրցումներ: Գերմանիոյ մէջ, ախոյեան Պայերն Միւնիխ, որ 3-րդ դասակարգի Զաարպրիւքընի դէմ կը խաղար, վերջինիս դաշտին վրայ բացաւ մրցումին հաշիւը շնորհիւ Թոմաս Միւլըրի: Կիսախաղ չեղած, անակնկալ կոլ մը եւ կոլ ի նպաստ Զաարպրիւքընի: Պայերն, որ վաղը պիտի մրցի Տորթմունտի դէմ Գերմանիոյ «Տեր Քլաւիքըր» խաղին, արդէն իսկ կորսնցուցած էր Մաթայս Տը Լիխթը (վիրաւոր), շատ վատ վիճակի մէջ յայտնուեցաւ, մանաւանդ որ երկրորդ կիսախաղին ամբողջութեամբ տիրապետեց, բայց կոլ չկրցաւ նշանակել: 18 հարուած 7 կոլի վրայ, բայց 1 կոլ, մինչ 90 վայրկեանի ընթացքին Զաարպրիւքըն 4 հարուած 2 կոլի վրայ եւ 2 կոլ: 2-րդ կոլը` 96-րդ վայրկեանին, երբ իրաւարարը արդէն պիտի սուլէր մրցումի աւարտը` փենալթիներու երթալու:
Լայփցիկ իր կարգին 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրեց Վոլֆսպուրկէն եւ դուրս մնաց:
Ստորեւ` 2-րդ հանգրուանի արդիւնքները.
| Վոլֆսպուրկ – Լայփցիկ Շթութկարթ – Ունիոն Պերլին | 1-0 1-0 |
| Զանքթ Փաուլի – Շալքէ | 2-1 |
| Համպուրկ – Ֆիւրթ | 2-1 |
| Արմինիա Պիլըֆելտ – Համպուրկ | 1-1 (ապա 3-4` փենալթիներով) |
| Մէօնշընկլատպախ – Հայտընհայմ | 3-1 |
| Քայզըրսլաութըրն – Քէօլն | 3-2 |
| Ունթերհախինկ – Տիւսելտորֆ | 3-6 |
| Տորթմունտ – Հոֆընհայմ | 1-0 |
| Սանտհաուզըն – Լեւերքուզըն | 2-5 |
| Ֆրայպուրկ – Փատերպորկ | 1-3 |
| Հոլշթայն Քիլ – Մակտըպուրկ | 3-3 (ապա 3-4 փենալթիներով) |
| Զաարպրիւքըն – Պայերն Միւնիխ | 2-1 |
| Վիքթորիա Քէօլն – Այնթրախթ Ֆրանքֆորթ | 0-2 |
| Հերթա Պերլին – Մայնց | 3-0 |
| Նիւրեմպերկ – Հանզա Ռոսթոք | 3-2 |
Անգլիոյ ֆութպոլի Քուրապաօ բաժակի («Ի. Էֆ. Էլ.» բաժակ) 4-րդ հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.
| Մենֆիլտ Թաուն – Փորթվէյլ | 0-1 |
| Իփսուիչ Թաուն – Ֆուլհամ | 1-3 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Նիւքեսըլ | 0-3 |
| Պորնմաութ – Լիվըրփուլ | 1-2 |
| Չելսի – Պլեքպըրն Ռովըրզ | 2-0 |
| Ուեսթ Համ – Արսենալ | 3-0 |
| Էվերթըն – Պըրնլի | 3-0 |
| Էսքեթըր Սիթի – Միտըլզպրօ | 2-3 |


