Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Ապառաժ»-ի Խմբագրական. Արցախը Առանցք Դարձնելը` Անշրջելի Հրամայական

Մարտ 23, 2023
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

Մի քանի օրից լրանում է Արցախի շրջափակման 100 օրը, իսկ մի քանի օր առաջ տօնեցինք ազատագրական պայքարի սկիզբն ազդարարող փետրուարեան զարթօնքի 35-ամեակը: Պայքարը շարունակւում է:

Այս օրերի եւ այս տարիների  ընթացքում շատ անգամներ առիթ է եղել խորհելու` վերաիմաստաւորելու համար պայքարի նպատակն ու ցանկալի վերջնարդիւնքը: Յատկապէս դժուարին պահերին, երբ թւում է, թէ հաւաքական տոկունութիւնը տեղիք է տալիս, հարկ է մէկ անգամ եւս վերաթարմացնել մղիչ ուժը:

Իրօք, ո՞րն է մեր պայքարի  ուղին, եթէ երկու բառով, ապա` ազգային-ազատագրական պայքարը: Ինչպէս իւրաքանչիւր ազգի, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի նպատակը իր հայրենիքում  ազատ ու անկախ ապրելու, զարգանալու եւ ստեղծագործելու իրաւունքի իրացումն է: Իսկ այդ իրաւունքի իրացման անհրաժեշտ եւ անշրջելի պայմանը սեփական  կառավարման  համակարգի` հայկական պետականութեան առկայութիւնն է:

Այս դիտանկիւնից արցախեան ազատագրական պայքարը հայ  ժողովրդի  իղձերի  իրականացման կարեւոր մի հանգրուան է, որը մեր, մեր հայրերի եւ մեր զաւակների  արեամբ  եւ քրտինքով  միս ու արիւն է ստացել եւ դարձել  համահայկական յաղթանակի, ազգային  գաղափարի  ներուժի սնուցման աղբիւր:

Այն, որ Արցախը  վերջին  30 տարիների ընթացքում համայն հայութեան  մտասեւեռման  եւ համախմբման  խորհրդանիշն է եղել, անժխտելի է: Իսկ այն ապազգային հոսանքը, որը ցանկանում է առօրեայից հանել Արցախը եւ համահայկական օրակարգը ձեւաւորել առանց Արցախի, այլ բան չէ, եթէ ոչ` թշնամու ջրաղացին ջուր լցնել: Մի քաղաքականութիւն, որով այսօր զբաղուած են Հայաստանի իշխանութիւնները` Փաշինեանի գլխաւորութեամբ: Ապազգային են այն գաղափարները, որոնք սերմանում են այսօրուայ ՀՀ իշխանութիւնները. Հայաստանը միայն 29.000 քառ. քմ չէ, Հայաստանը միայն Հայաստանում ապրող հայերի հայրենիքը չէ:

Հայկական կոչուող պետութիւնը պէտք է հոգայ ու տէրը լինի  իր ազգային առաքելութեանը: Հայ ժողովուրդը հայկական պետութեանն է պատուիրակել իր իղձերի իրականացման առաքելութիւնը: Այս դրոյթն ամրագրուած է հայկական զոյգ պետութիւնների հռչակագրերում:

Շրջափակման 100 օրուայ շեմին,  պայքարը խորհրդանշող դիմադրութեան, այս հանգրուանում` Արցախի շուրջ համահայկական համախմբումը, Արցախը  առանցք դարձնելը, Արցախով հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը մէկ անգամ եւս վերաիմաստաւորելը անշրջելի հրամայական  է:

17 մարտ 2023թ.

Նախորդը

Մեր Եկեղեցին Եւ Ազգային Սահմանադրութիւնը (Վաւերացման 160-Ամեակի Առիթով) Ա. Մաս

Յաջորդը

Շրջափակման Պատճառով Արցախի Տնտեսութեան Հասած Է 190 Միլիոն Տոլարի Վնաս, 9800 Անձեր Անգործ Մնացած Են

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?