Հայաստանի ըմբշամարտի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը յայտնեց, որ Հայաստանի յունահռոմէական ոճի ըմբշամարտի հաւաքականը մեկնեցաւ Իրան` իր մասնակցութիւնը բերելու համար միջազգային մրցաշարքի մը:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Էդուարդ Սահակեանի հետ Իրանի մայրաքաղաք Թեհրան մեկնեցան` Ռուդիկ Մկրտչեան (55 քկ), Նորայր Հախոյեան (55 քկ), Արմէն Մելիքեան (63 քկ), Հրաչեայ Պօղոսեան (63 քկ), Սերիոժա Բեռնեցեան (72 քկ), Էմիլ Աւետիսեան (77 քկ), Էրիկ Էլոյեան (82 քկ), Կարէն Խաչատրեան (87 քկ) եւ Դաւիթ Օւասապեան (130քկ):
Մարզչական խումբին հետ Իրան մեկնեցան նաեւ Սամուէլ Գէորգեան եւ Արսէն Մակվեցեան:
Նշենք, որ մրցումները տեղի պիտի ունենան 23-25 փետրուարին:


