54 Տարեկան Ֆութպոլիստ Միուրայի Բացառիկ Իրագործումը

Ճափոնցի 54 տարեկան ֆութպոլիստ Քացույոսի Միուրա շուտով պիտի թեւակոխէ ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզին 37-րդ տարեշրջանը:

Միջնապահ Միուրա, որ հեռացաւ Ճափոնի բարձրագոյն լիկան ներկայացնող Եոքոհամայէն, յառաջիկայ տարեշրջանին ելոյթ պիտի ունենայ Դ. դասակարգին մէջ հանդէս եկող Սուզուքա Փոյնթ Կեթերսի հետ, այս մասին յայտնեց վերջինիս ակումբին մամլոյ քարտուղարութիւնը:

Ակումբին նախագահը Միուրայի եղբայրն է:

Սուզուքա պիտի ըլլայ Միուրայի արհեստավարժ ասպարէզին 15-րդ ակումբը:

Միուրա Ճափոնի բարձրագոյն լիկային մէջ իր վերջին մրցումը կատարեց 54 տարեկան եւ 12 օրական ըլլալով` դառնալով կոլ նշանակած ամէնէն տարիքոտ ֆութպոլիստը:

Ան 26 փետրուարին պիտի ըլլայ 55 տարեկան:

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )