ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին. «Վարնկաթաղի Հերոսներու Գործը Պիտի Շարունակուի»

44-օրեայ պատերազմի սանձազերծման լուրը ստանալուն պէս ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան վաշտերը մէկը միւսի յետեւից մեկնեցին Արցախ եւ մարտական առաջադրանք ստացան` պաշտպանել նրա հիւսիսային սահմանների համապատասխան հատուածները:

Արցախի հիւսիսում գտնուող Վարնկաթաղ գիւղին յարող` ռազմավարական նշանակութեան բարձունքը նուաճելը եւ դրանով իսկ հիւսիսային պաշտպանական գօտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարեւորագոյն նշանակութիւն ունէր: ՀՅԴ «Կամաւորական շարժում» հասարակական կազմակերպութեան վաշտերի ազատամարտիկներին բախտ էր վիճակուել իրենց վրայ վերցնել Վարնկաթաղի գրաւման առաջին հուժկու հարուածները: Ռազմավարական նշանակութեան բարձունքի պաշտպանութեան, իսկ այնուհետեւ` դէպի բարձունք ծաւալուած թշնամու ուղղութեամբ ձեռնարկուած հակագրոհի ծանր եւ անհաւասար մարտերում նահատակուեցին`

Մհեր Յարութիւնեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտի հրամանատար)
Դանիէլ Թովմասեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արշակ Մելիքեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Նարեկ Սահակեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Քրիստափոր Արթինը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Գէորգ Հաճեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Աբրահամ Բարնջեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Վիգէն Մուրադեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Տաւրոս Աբրահամեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Մանուկ Մարգարեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Յովհաննէս Պետրոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Երուանդ Թադեւոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Մանուկ Թորոսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Գոռ Սարգսեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արման Խաչատրեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Կարէն Բադալեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Ալպերթ Խառատեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արայիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Սուրէն Յովսէփեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Ալիկ Մկրտչեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Սուրէն Վանցեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Արկադի Իսրայէլեանը (ՀՅԴ կամաւորական 2-րդ վաշտ)
Տիգրան Ասատրեանը (ՀՅԴ կամաւորական Ա. վաշտ)
Արկադի Միսկարեանը (ՀՅԴ կամաւորական Ա. վաշտ):

Արցախի Հանրապետութեան պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջութեան ու արիութեան համար նահատակ 24 հայորդիներից Մհեր Յարութիւնեանը պարգեւատրուեց Արցախի Հանրապետութեան «Մարտական խաչ» Ա. աստիճանի, Քրիստափոր Արթինը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, իսկ մնացեալ 22-ը` Արցախի Հանրապետութեան «Արիութեան համար» մետալներով:

Վարնկաթաղի հերոսական դիմադրութեան շնորհիւ թշնամին չկարողացաւ ճեղքել Արցախի հիւսիսային պաշտպանական շրջագիծը եւ ծաւալուել մի շարք ուղղութիւններով: Վարնկաթաղի` ռազմավարական նշանակութեան բարձունքն այսօր Արցախի պաշտպանութեան անփոխարինելի պատուարներից է, միեւնոյն ժամանակ անփոխարինելի յենարան` Մարտակերտի շրջանի բռնագրաւուած հատուածների ազատագրման համար:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը, վերստին խոնարհուելով Վարնկաթաղում նահատակուած հայորդիների պայծառ յիշատակի առջեւ, իր զօրակցութիւնն է յայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին:

Վարնկաթաղի հերոսների գործը շարունակուելու է:

Փա՛ռք հայրենիքի զինուորներին:

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

6 հոկտեմբեր 2021

 

Like on Facebook
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )