«Հայաստան» դաշինքը 8 յուլիսին հրապարակեց յայտարարութիւն մը, որուն մէջ նշուեցաւ.
«Իշխանութիւնները շարունակում են նախընտրական փուլում սկսուած բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնուող Հայաստան» կուսակցութեան խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրաւուած անձանց նկատմամբ իրականացւում են քաղաքական հետապնդումներ, կատարւում են ապօրինի գործողութիւններ:
Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսեւորումներն աւելի են խորացնում երկրում առկայ քաղաքական ճգնաժամը: Այսպիսով` շարունակւում են երկրում մէկ մարդու իշխանութիւն հաստատելու փորձերը:
Հակաօրինական այս գործողութիւնների նպատակը պարզ է` թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցութեանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղուած պայքարից: «Հայաստան» դաշինքը խստօրէն դատապարտում է իշխանութեան այս գործելաոճը: Մենք հաստատակամ ենք` շարունակելու երկիրն աղէտի հասցրած վարչախմբի դէմ պայքարը:
Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողութիւնների բոլոր մեղաւորները պատասխան են տալու»: