Արդէն Ձեր Հերթը Պիտի Գայ` Ուրիշներու Կորուստներուն Գնով Թուրքին Հետ Լեզու Գտնելու Յոյսով Ապրողներ

Երէկ ՀՅԴ Բիւրոյի անդամ Սպարտակ Սէյրանեան կատարեց հետեւեալ գրառումը.

Տարածուած մօտեցում է. «Ինչ եղաւ` եղաւ, ինչ տուեցինք` տուեցինք, ով զոհուեց` զոհուեց: Ցաւալի է, ի հարկէ, բայց դէ` աւելի լաւ է չբողոքենք, չընդվզենք…»:

Այսպէս մտածողները, երեւի, կարծում են, որ եթէ թուրքերն առաջ գան (իսկ թուրքերն առաջ են գալիս), ապա կորցնելու ենք դարձեալ այն, ինչ արդէն կորցրել ենք, ասենք` էլի նոյն Շուշին ու Հատրութն ենք մի անգամ էլ կորցնելու ( ոչ թէ, ասենք, Սիւնիքի, Տաւուշի, Գեղարքունիքի տարածքներ)… մի անգամ էլ զոհուելու են էլի նոյն 5000 տղաներն, ովքեր արդէն զոհուե՞լ են… մի անգամ էլ տուն ու տեղ կորցնելու են դարձեալ նրանք, ովքեր արդէն կորցրե՞լ են…

Իսկ թուրքն արդէն Հայաստանում է, 50-ը դարձաւ 250, յետոյ` 500… առաջ էին եկել 200 մեթր, յետոյ 5 քիլոմեթր… Ու աւելի շատով աւելի առաջ են գալու, քանի դեռ այս իշխանութիւնն է, ու քանի դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են, որ դա իրենց չի սպառնում, ու էլի Շուշին ենք մի անգամ էլ կորցնելու, էլի զոհուած տղաներն են մի անգամ էլ զոհուելու, էլի արդէն գաղթական դարձածներն են մի անգամ էլ գաղթական դառնալու®

Չէ, արդէն ձեր հերթն է գալու` ուրիշների կորուստների գնով թուրքի հետ լեզու գտնելու յոյսով ապրողներ:

ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ ՍՊԱՐՏԱԿ ՍԷՅՐԱՆԵԱՆ

 

Share This Article
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )