Մարտ 8-ի` Կիներու իրաւունքներու եւ ազատութեան միջազգային օրուան առիթով Հայրենիքի փրկութեան շարժումը հրապարակած է յայտարարութիւն մը, որուն մէջ նշուած է.
Ցաւի եւ պայքարի մարտի 8
Սիրելի՛ կանայք, մայրեր, քոյրեր, դուստրեր,
Վաղը մարտի 8-ն է` Կանանց իրաւունքների ու ազատութեան միջազգային օրը: Օր, որ լիցքաւորում էր ձեր արժանապատուութիւնը, հաստատում երջանիկ լինելու ձեր առաքելութիւնը եւ ամրագրում, որ կայուն են այն հասարակութիւնները, որտեղ արժեւորուած ու երջանիկ է կինը:
Աւաղ, մեր ցաւալի պարտութիւնն ու մեր պետականութեան կազմաքանդումը նաեւ շատերիդ անձնական ցաւն ու ողբերգութիւնն է:
Մենք պարտք ենք մեր հերոսներին, նրանց մայրերին, կանանց, դուստրերին ու քոյրերին: Մեր ուխտի ճանապարհն անցնում է Եռաբլուրով: Եռաբլուրը մեր խոստումների ու ապագայ Հայաստանի անկիւնաքարն է:
Սիրելի՛ կանայք,
Վաղը` մարտի 8-ին, ժամը 16:00-ին, ձեզ հրաւիրում ենք Բաղրամեան, որտեղից փոխադրակառքերով պիտի շարժուենք դէպի ԵՌԱԲԼՈՒՐ` մեր սգացող կանանց հետ միասին յանձնառու լինելու փրկել մեր հերոսների հայրենիքն ու արժանի լինել նրանց յիշատակին:
ՀԱՅՐԵՆԻՔԻ ՓՐԿՈՒԹԵԱՆ ՇԱՐԺՈՒՄ


