Ազատամարտիկները Պիտի Հաւաքուին Եռաբլուրի Մէջ
Ազատամարտիկները շաբաթ, 19 դեկտեմբերին կէսօրէ ետք ժամը 1:00-ին (Երեւանի ժամանակացոյցով), պիտի հաւաքուին Եռաբլուրի մէջ` եկեղեցւոյ կից: Այս մասին կը տեղեկացնեն շարք մը կազմակերպութիւններ, որոնց կողմէ տարածուած յայտարարութիւնը կը ներկայացնենք ստորեւ.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Դեկտեմբերի 19-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի Հանրապետութեան դաւաճան վարչապետը սգոյ երթ է կազմակերպում դէպի Եռաբլուր:
Եռաբլուրը մեր զոհուած հայորդիների ընտանիքների եւ մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդէն 30 տարի` ամէն շաբաթ, ամէն օր:
Դաւաճանն իր շոն կազմակերպելու համար մարզերից հանրակառքերով մարդ է հաւաքում, որ միայնակ չմնայ իր շքախմբի հետ:
Դաւաճան, երկիր ծախած, զինուորի եւ կամաւորականի արիւնը պղծած, հազարաւոր զոհերի դիակները մինչեւ հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրաւունք չունի մտնելու սրբավայր:
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դաւաճանի մուտքը Եռաբլուր: Գնացէ՛ք Եռաբլուր առանց նրա:
Մենք խոնարհւում ենք բոլոր զոհուածների եւ նրանց ծնողների առջեւ: Խոստանում ենք վառ պահել նրանց յաւերժ յիշատակը` շարունակելով հայրենիքի պաշտպանութեան` նրանց կիսատ թողած սրբազան գործը:
Ազատամարտիկները դեկտեմբերի 19-ին` ժամը 13:00-ին, հաւաքւում են Եռաբլուրում` եկեղեցու հարեւանութեամբ:
ՀՅԴ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ
«ԿԱՄԱՒՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԲԿ
«ՂԱՐԱԲԱՂԵԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹԻՒՆ» ՀԿ
«ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ» ՌՀԿ
«ՖԻԴԱՅԻՆԵՐ» ՌՀԿ