Երէկ՝ հինգշաբթի, Ժընեւի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ-Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին, խմբակներու դրութեամբ տեղի ունենալիք մրցումներուն վիճակաձգութիւնը:
Անոր մասնակցող 32 խումբերը բաժնուեցան ութ խմբակի, հետեւեալ ձեւով.
Ա. խմբակ. Պայէրն Միւնիխ (Գերմանիա), Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա), Սալզպուրկ (Աւստրիա), Լոքոմոթիւ Մոսկուա (Ռուսիա)
Բ. խմբակ. Ռէալ Մատրիտ (Սպանիա), Շախտիոր Տոնեցք (Ուքրանիա), Ինթեր Միլան (Իտալիա), Պորուսիա Մէօնշընկլատպախ (Գերմանիա)
Գ. խմբակ. Փորթօ (Փորթուգալ), Մանչեսթըր Սիթի (Անգլիա), Օլիմփիաքոս (Յունաստան), Մարսէյ (Ֆրանսա)
Դ. խմբակ. Լիվըրփուլ (Անգլիա), Այաքս Ամսթերտամ (Նիտըրլենտներ), Աթալանթա (Իտալիա), Միթյիլենտ (Դանիա)
Ե. խմբակ. Սեւիլլա (Սպանիա), Չելսի (Անգլիա), Քրասնոտար (Ռուսիա), Ռենն (Ֆրանսա)
Զ. խմբակ. Զենիթ Ս. Փեթերսպուրկ (Ռուսիա), Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա), Լացիօ Ռոմա (Իտալիա), Ֆ. Ք. Պրիւժ (Պելճիքա)
Է. խմբակ. Եուվենթուս (Իտալիա), Պարսելոնա (Սպանիա), Տինամօ Քիեւ (Ուքրանիա), Ֆերենքվարոշ (Հունգարիա)
Ը. խմբակ. Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա), Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա), Լայփցիկ (Գերմանիա), Իսթանպուլ Պաշաքշեհիր (Թուրքիա)