Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի Ուղերձը` Սեւրի Պայմանագիրի Ստորագրման 100-ամեակին Նուիրուած Գիտաժողովի Մասնակիցներուն

August 11, 2020
| Newsletter, Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

«Արմէնփրես» կը տեղեկացնէ, թէ Գիտութիւններու ազգային ակադեմիային մէջ սկիզբ առած է «Սեւրի պայմանագիրը եւ հայկական հարցը» խորագիրով գիտաժողովը` նուիրուած Սեւրի պայմանագրի 100-ամեակին: Գիտաժողովի մասնակիցներուն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան ուղղած էր իր ողջոյնի խօսքը, որ կարդացած է Գիտութիւններու ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Եուրի Շուքուրեանը:

Ստորեւ` ուղերձին ամբողջութիւնը.-

«Ողջունում եմ Սեւրի պայմանագրի ստորագրման 100-ամեայ տարեդարձին նուիրուած գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտութիւնն եմ յայտնում այս կարեւորագոյն միջոցառումը նախաձեռնելու համար:

Սեւրի հաշտութեան պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմութեան մէջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրութիւնների եւ վերլուծութիւնների առարկայ: Ուստի յոյժ կարեւոր է, որ մէկ դար առաջ կնքուած այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձութիւնների եւ յաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնակալ վերլուծութիւնները հասանելի լինեն թէ՛ մեր ժողովրդին եւ թէ՛ միջազգային լայն հանրութեանը: Այսօրուայ գիտաժողովը ծառայում է հէնց այդ նպատակին, եւ ես յաջողութիւն եմ մաղթում դրա աշխատանքներին` ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ եւ նոր կարեւոր բացայայտումներ:

Սեւրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարեւոր: Ինչո՞ւ է այն առ այսօր մեր ուշադրութեան կեդրոնում:

Նախ` Սեւրի պայմանագիրը կնքուեց մարդկութեան պատմութեան ամենատրամաթիք էջերից մէկի` Առաջին համաշխարհային պատերազմի արդիւնքների հիման վրայ, դրա աւարտից շուրջ երկու տարի անց: Ինչպէս Վերսայի պայմանագիրը խաղաղութիւն էր հաստատում Եւրոպայում, այնպէս էլ Սեւրի պայմանագիրը` Օսմանեան կայսրութեան նախկինում պատկանող Առաջաւոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանքներին եւ զրկանքներին: Այն «անիծեալ տարիների» աւարտն էր ազդարարում:

Ինչպէս Վերսայի պայմանագիրը Եւրոպայում, այնպէս էլ Սեւրի պայմանագիրը միջպետական յարաբերութիւնների նոր համակարգ էր ձեւաւորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժէքներ էր ներմուծում, ո՛չ միայն խաղաղութիւն, այլ նաեւ արդարութիւն էր հաստատում Առաջաւոր Ասիայում:

Պայմանագիրը կազմուել էր ժամանակի ամենաառաջադէմ գաղափարների հիման վրայ: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման եւ իրաւահաւասարութեան սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրութիւնների պարտադրած դարաւոր ստրկութեանը եւ ազատութիւն ու անկախութիւն պարգեւում տարածաշրջանի ժողովուրդներին:

Աւելի՛ն, պատմական տարածքներում ազգային պետութիւններ հիմնելու իրաւունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջանում մուսուլման եւ քրիստոնեայ ժողովուրդների համակեցութեան, խաղաղ գոյակցութեան եւ տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանութեան պահպանման եւ հետագայ զարգացման համար:

Երկրորդ` Սեւրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց եւ ամրագրեց Հայաստանի անկախութիւնը: Հայաստանի Հանրապետութիւնը հանդէս էր գալիս որպէս այդ փաստաթղթի իրաւահաւասար կողմ: Անկախութեան կորստից դարեր անց Հայաստանի իշխանութիւններն առաջին անգամ աշխարհի մեծ տէրութիւնների հետ մէկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետութիւնը պայմանագրում նախանշուած սահմաններում ճանաչւում էր որպէս միջազգային յարաբերութիւնների լիիրաւ անդամ եւ միջազգային իրաւունքի իրաւահաւասար պետութիւն:

Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի ներդրումը` Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետութիւնների կրած յաղթանակի եւ խաղաղութեան հաստատման գործում: Ընդգծւում եւ յաւուր պատշաճի գնահատւում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգային յարաբերութիւններում եւ աշխարհի յետպատերազմեան կառավարման գործում:

Երրորդ` Սեւրի պայմանագիրն իր 89-րդ յօդուածով փաստում եւ ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչութիւնը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազարամեակներ ի վեր ծնուել, ապրել եւ պետականութիւն ու մշակոյթ էր կերտել հայ ժողովուրդը:

Եւ վերջապէս, Սեւրի պայմանագիրը կնքուեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին յաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանեան կայսրութիւնը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել «Հայկական հարցը»: Հայ ժողովուրդը ենթարկուել էր ամենադաժան եւ անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սեւրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականութեան ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնւում էր պատմական արդարութիւնը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծւում մեր ժողովրդի տնտեսական եւ ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման եւ առաջընթացի համար:

Չնայած Սեւրի պայմանագիրն այդպէս էլ կեանքի չկոչուեց, այն շարունակում է գոյութիւն ունենալ որպէս պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականութեան վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է յիշել այն, գիտակցել եւ պահպանել նրա խորհուրդը:

 

 

Նախորդը

Կառավարութիւնը Հրաժարեցաւ . Տիապ. «Փտածութեան Համակարգը Աւելի Մեծ Է, Քան` Պետութիւնը»

Յաջորդը

Նախագահ Սարգսեան. «Սեւրի Պայմանագիրը Այսօր Ալ Կը Մնայ Կարեւոր Փաստաթուղթ` Հայկական Հարցի Արդարացի Լուծման Հասնելու Հայ Ժողովուրդի Իրաւունքին Առումով»

RelatedPosts

Հայաստանի Պաշտպանութեան Նախարարը Ընդունեց Հնդկաստանի Բանակի Ընդհանուր Հրամանատարը
Գլխաւոր լուրեր

Հայաստանի Պաշտպանութեան Նախարարը Ընդունեց Հնդկաստանի Բանակի Ընդհանուր Հրամանատարը

February 3, 2026
«Մինչեւ Հայաստանի Մէջ Յունիսին Նախատեսուած Ընտրութիւնները, Մենք Կրնանք Խաղաղութեան Պայմանագիր Կնքել»  Կ՛ըսէ Հասանկիւլիեւ
Գլխաւոր լուրեր

«Մինչեւ Հայաստանի Մէջ Յունիսին Նախատեսուած Ընտրութիւնները, Մենք Կրնանք Խաղաղութեան Պայմանագիր Կնքել» Կ՛ըսէ Հասանկիւլիեւ

February 3, 2026
Եպիսկոպոսներու Եւ Մէկ Քահանայի Մեղադրանք Առաջադրուած Է
Գլխաւոր լուրեր

Եպիսկոպոսներու Եւ Մէկ Քահանայի Մեղադրանք Առաջադրուած Է

February 2, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.