Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլբուդաղեանց հրապարակեց իր կազմը, որ պիտի նախապատրաստուի Պոսնիոյ եւ Ֆինլանտայի դէմ տեղի ունենալիք Եւրօ-2020-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին (10-րդ խմբակ), յայտարարեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
23 մարտին Հայաստան Սարայեւոյի մէջ հիւրը պիտի ըլլայ Պոսնիոյ, իսկ 26 մարտին Երեւանի Հանրապետական մարզադաշտին վրայ պիտի հիւրընկալէ Ֆինլանտան: Հայաստանի խմբակին մէջ են նաեւ Իտալիա, Յունաստան եւ Լիխթշնթայն:
Ստորեւ` հաւաքականին կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Լուչ, Պիելոռուսիա), Արամ Հայրապետեան, Անաթոլի Այվազով (Բանանց), Հենրի Աւագեան (Ալաշկերտ) եւ Գրիգոր Մելիքսէթեան (Գանձասար-Կապան):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Անտրէ Քալիսիր (Կէօթըպըրկ, Շուէտ), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան), Յովհաննէս Համբարձումեան (Էթոսիս Փարալիմնի, Կիպրոս), Հայկ Իշխանեան, Արտեոմ Խաչատուրով (Լոռի), Գագիկ Դաղբաշեան (Ալաշկերտ), Արմէն Մանուչարեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Գէորգ Ղազարեան (Չաւես, Փորթուգալ), Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա), Արազ Օզպիլիս (Ուիլեմ-Բ., Հոլանտա), Տիգրան Բարսեղեան (Քայսար, Ղազախստան), Էտկար Բաբայեան (Հոպրօ, Դանիա), Արտակ Գրիգորեան, Արտակ Եդիգարեան (Ալաշկերտ), Կարլեն Մկրտչեան, Ալիք Առաքելեան (Փիւնիկ) եւ Պետրոս Աւետիսեան (Արարատ Արմենիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ալեքսանտր Կարապետեան (Փրոկրես Նիտերքորն, Լիւքսամպուրկ), Նորպերթօ Պրիասքօ Բալեկեան (Աթլեթիքօ Հուրաքան, Արժանթին) եւ Եուրա Մովսիսեան (առանց ակումբի):