Երէկ հայոց բանակի վերակազմաւորման 27-ամեակին առիթով ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը հրապարակեց հետեւեալ յայտարարութիւնը.
ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը շնորհաւորում է Հայոց բանակի վերակազմաւորման 27-րդ տարեդարձի կապակցութեամբ:
Բանակ, որը, կազմաւորմանը զուգընթաց, կերտեց նորագոյն պատմութեան մէջ յաղթական էջ` ազատագրելով Արցախը: Այս տարիների ընթացքում այն դարձել է եզակի պետական հաստատութիւններից մէկը, որին անվերապահօրէն վստահում եւ աջակցում է ամբողջ հայ ժողովուրդը: Հայոց բանակը մեր անկախութեան, սահմանների անվտանգութեան եւ ազատագրուած տարածքների երաշխաւորն է:
Դաշնակցութեան մեծ ընտանիքն ամուր կանգնած է մեր բանակի կողքին: Մենք հաւատարիմ ենք «Ազգ-բանակ» գաղափարին եւ մեր անվերապահ աջակցութիւնն ենք յայտնում դրա իրագործմանը:
Շնորհաւո՛ր տօնդ, ՀԱՅ ԶԻՆՈՒՈՐ:
ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ



