Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի նոր նշանակուած գլխաւոր մարզիչ Արմէն Գիւլպուտաղեանց հրապարակեց ազգային խումբի կազմը` Ճիպրալթարի (13 հոկտեմբեր) եւ Մակեդոնիոյ (16 հոկտեմբեր) դէմ տեղի ունենալիք «Ազգերու լիկա»-ի ֆութպոլի մրցաշարքի զտումի մրցումներուն համար, յայտնեց Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
9 հոկտեմբերին խումբը ֆութպոլի ակադեմիային մէջ կը սկսի հաւաքի մը` հաւաքական հրաւիրուած հետեւեալ 25 ֆութպոլիստներով.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Արսէն Բեգլարեան (Լիեփայա, Լաթվիա), Արամ Հայրապետեան, Անաթոլի Այվազով (Բանանց):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Վարազդատ Հարոյեան (Ուրալ, Ռուսիա), Յովհաննէս Համբարձումեան (Էնոսիս-Փարալիմփի, Կիպրոս), Կամօ Յովհաննիսեան (Ժեթիսու, Ղազախստան), Հրայր Մկոյեան, Գագիկ Դաղբաշեան, Տարօն Ոսկանեան (Ալաշկերտ) եւ Արթուր Քարտաշեան (Փիւնիկ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Հենրիխ Մխիթարեան (Արսենալ, Անգլիա), Իվան Եաքան (Էուփեն, Պելճիքա), Գէորգ Ղազարեան (Չաւիշ, Փորթուգալ), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Էտկար Մալաքեան (Ժեթիսու, Ղազախստան), Արտակ Եդիգարեան, Արտակ Գրիգորեան (Ալաշկերտ), Կարլեն Մկրտչեան, Ռումեան Յովսէփեան, Պետրոս Աւետիսեան (Փիւնիկ) եւ Գոռ Մալաքեան (Արարատ – Արմենիա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Ադամեան (Եան Ռեկենսպուրկ, Գերմանիա), Տիգրան Բարսեղեան (Վարտար, Մակեդոնիա), Արթուր Սարգիսով (Ենիսէյ, Ռուսիա) եւ Եուրա Մովսիսեան (Շիքակօ Ֆայըր, Միացեալ Նահանգներ):
ՆՇԵՆՔ, որ վնասուածքներ ստանալու պատճառով հաւաքական չեն հրաւիրուած Արազ Օզպիլիս, Անտրէյ Քալիսիր եւ Հայկ Իշխանեան: