Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Երկիր»-ի Հարցազրոյցը ՀՅԴ Մամուլի Եւ Հանրային Կապերի Կիպրոսի Ներկայացուցիչ Սիմոն Այնեճեանի Հետ

Ապրիլ 23, 2018
| Հարցազրոյց
0
Share on FacebookShare on Twitter
«Կիպրահայ գաղութը լինելիութեան խնդիր չունի, սակայն ապրում ենք թուրքական ծաւալապաշտ քամու դիմաց»

ՀՅ Դաշնակցութեան մամուլի եւ հանրային կապերի Կիպրոսի ներկայացուցիչ Սիմոն Այնեճեանի հետ «Երկիր»-ը զրուցել է կիպրահայ  շուրջ 3.500 հոգանոց գաղութի խնդիրների ու գործունէութեան, ինչպէս նաեւ` Կիպրոսի քաղաքական վիճակի մասին:

Գաղութի Մասին

Կիպրահայ գաղութը հայախօս է: Այնտեղ գործում է «Նարեկ» վարժարանը` մօտ 250 աշակերտով: Վարժարանը լաւ աշխատանք է տանում հայեցի դաստիարակութեան եւ հայերէնի ուսուցման առումով: Ցաւօք, 13 տարի է, ինչ Մելգոնեան վարժարանը չի գործում:

Թէեւ փոքր, հայախօս գաղութ ենք, բայց ուզում եմ հաւատալ, որ կազմակերպուած ենք: Գաղութում գործում է ՀՄԸՄ-ն` իր սկաուտական եւ մարզական շարժումով: Անցեալ տարի մեր մարզիկները մասնակցեցին ՀՄԸՄ 10-րդ խաղերին, եւ հպարտութեամբ ասեմ, որ 10 ոսկէ մետալով վերադարձան. փոքր Կիպրոսի մեծ յաջողութիւններից են սրանք:

Կիպրոսում գործող կառոյցներից է նաեւ ՀՕՄ-ի «Սօսէ» մասնաճիւղը` Հայաստանի եւ Արցախի համար իրականացուող իր զանազան ծրագրերով: ՀՕՄ-ի ընկերուհիներն աշխատանքներ են տանում, որպէսզի օժանդակեն զանազան բարեգործական ծրագրերի, որոնց մեծամասնութիւնը Հայաստանի եւ Արցախի համար է: Անցած տարի նրանք նաեւ մասնակցեցին Արցախի «Սօսէ» մանկապարտէզի բացմանը` իբրեւ հովանաւորող շրջան` սփիւռքի այլ մասնաճիւղերի հետ:

Գործում է Համազգայինի «Օշական» մասնաճիւղը` պարի ու թատերական խմբերով, ու այսօր գաղութը լուրջ խնդիրներ չունի` կապուած իր հայ լինելիութեան հետ: Գործում է նաեւ ՀԲԸՄ-ի մասնաճիւղը, իսկ եկեղեցին կապուած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան:

Համայնքի Խնդիրների Մասին

Կիպրոսի հայ գաղութը բաւական աշխուժ է: Խնդիրները, որ ունենք, ընդհանրապէս տարածաշրջանի հետ են կապուած: Ինչպէս յայտնի է, Կիպրոսի հիւսիսը շուրջ 43 տարի է, ինչ բռնագրաւուած է թուրքական բանակի կողմից: Այնտեղ մենք ունենք հայկական դպրոց, եկեղեցիներ ու վանքեր, ու դրանց հետ կապուած խնդիրներ կան. այնտեղ հայ եկեղեցին թուրքական կողմի գրաւած շրջանի ամենամեծ կալուածատէրն է: Մակարայ վանքը, որ 43 տարի առաջ դեռ գործում էր, տարածք ունի` լեռից մինչեւ ծովն ընկած հսկայական տարածք:

Սփիւռքում ամէն գաղութ ունի իր խնդիրները, սա էլ մեր շրջանի խնդիրն է: Օրինակ` Ամերիկայի ու Ֆրանսայի խնդիրները կապուած են հայախօսութեան հետ, Լիբանանինը` քաղաքացիական հակամարտութիւնների, Սիրիայի խնդիրը պատերազմին ու գաղթականութեանն է առնչւում® Մեր` Կիպրոսի խնդիրն ուղղակի թուրքական ծաւալապաշտութեան ստեղծած քաղաքական անորոշութեան  եւ քաղաքական շարունակուող ու հանգուցալուծում չստացող վիճակի խնդիրն է:

Վերջին շրջանում Կիպրոսի հարաւային ծովերում կազի որոնումներ են ընթանում, սակայն Թուրքիան սպառնալիքներով թոյլ չի տալիս հանգիստ կերպով դա իրականացնել, ինչն էլ քաղաքական անկայունութիւն է ստեղծում շրջանում: Թուրքական ծաւալապաշտութիւնը առկայ է բոլոր ճակատներում` Յունաստանի հետ նա խնդիրներ ունի` Լոզանի դաշնագիրը հարցականի տակ դնելով, Կիպրոսի հարցը չլուծելով, Հայաստանի հետ խնդիր ունի` սահմանը չբացելով, Ազրպէյճանի ֆաշիստական եւ այլամերժ կառավարութեանը զօրավիգ կանգնելով, Աֆրինը գրաւելով, Սիրիա մտնելով, իսկ հիմա Կիպրոսի տարածքի կէսը գրաւելուց յետոյ` ասելով, որ իրենից հեռու Կիպրոսի հարաւային շրջաններում ոչ ոք ոչ մի քայլ չի կարող անել առանց իր հաւանութեան: Սրանք են մեր առջեւ ծառացած լուրջ խնդիրները:

Վերը Նշուած Խնդիրներից Ելնելով` Կիպրոսում ՀՅԴ Գործունէութեան Եւ Դերի Մասին

Դաշնակցութիւնը` որպէս կուսակցութիւն, Կիպրոսում գործել է 19-րդ դարից: Որոշ ժամանակ գործել է ոչ բացայայտ, բայց հիմա բացայայտ է գործում` ծաւալելով քաղաքական, հասարակական եւ քարոզչական աշխատանք: Եկող ամսում պատրաստւում ենք Եւրոխորհրդարանի անդամներ ուղարկել Արցախ, խօսել ենք հայ ժողովրդի մեծ բարեկամ, Եւրոխորհրդարանի անդամ Էլենի Թէոխարուսի հետ` Արցախի եւ Կիպրոսի  գիւղերի ու քաղաքների միջեւ կապեր ու զուգորդութիւն ստեղծելու համար:

Մայիսին` Ա. հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւններին, հետներս բերելու ենք լրագրողների խումբ, որ թէ՛ Հայաստանը ճանաչեն, թէ՛ քաղաքական իրավիճակին ծանօթանան:

Եղէգնաձոր համայնքի հետ ունենք համագործակցութեան ծրագիր. այնտեղ պէտք է երիտասարդական կենտրոնը վերանորոգենք: Սա ուղղակի կուսակցական ծրագիր է: Սփիւռքի բոլոր կուսակցական շրջաններին վստահուած են Արցախի եւ Հայաստանի շրջաններ` նրանց հովանաւորելու եւ անմիջական կարիքներին օգտակար լինելու համար: Մեզ վստահուած է Եղէգնաձորի շրջանը, եւ ինչպէս մեր բոլոր իրագործուած ծրագրերը, մենք աշխուժօրէն այդ աշխատանքը նոյնպէս առաջ  պիտի տանենք:

Կուսակցական գործունէութիւնն իրականացնելիս նաեւ լաւ կապեր ենք պահպանում Կիպրոսի բոլոր քաղաքական կուսակցութիւնների հետ: Կիպրոսն առաջին եւրոպական եւ աշխարհի երկրորդ երկիրն է, որ ճանաչել է Ցեղասպանութիւնը, իսկ սրանից երկու տարի առաջ մեր պետական ներկայացուցիչ Վարդգէս Մահտեսեանի ջանքերով Կիպրոսի խորհրդարանը  Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնք ընդունեց:

Ինչպիսի՞ Երկիր Պէտք Է Լինի Հայաստանը, Որ Սփիւռքահայը Գայ Ու Ապրի

Սրանից մէկ ամիս առաջ, երբ Հայաստանում էի, մի պատի վրայ ազդագրեր տեսայ, մի օր` թատրոն, միւս օրը` երգ, միւս օրը` դասախօսութիւն, օփերա եւ այլն: Ինքս ինձ ասացի` ես ետ չեմ գնալու, ի՞նչ գործ ունեմ` գնամ Կիպրոս® Բայց գնացի:

Մենք պատմական գաղթականներ ենք, Կիպրոսում ենք ապաստան գտել ու հաստատուել, այնտեղ ունենք մեր տեղն ու գործերը:

Մեզնից յետոյ եկող մեր սերունդները եթէ ցանկանան Հայաստան գալ, նրանց համար պէտք է լայն հնարաւորութիւններ լինեն: Այսօր ես շատերին գիտեմ` եկել են Հայաստան, որովհետեւ կարողացել են գործ ստեղծել: Մարդիկ պէտք է գան, բայց հարցն այն է, թէ գալով Հայաստան` ի՞նչ պէտք է անեն: Պէտք է ստեղծագործեն, աշխատեն, չէ՞, բայց շատ անգամ տեղացու համար չկայ այդ հնարաւորութիւնը, ուր մնաց` սփիւռքահայի: Պէտք է հնարաւոր պայմաններն ու միջավայրը ստեղծել, որ այժմ քչերի համար գոյութիւն ունի, եւ եթէ այժմ այդ պայմանները Հայաստանը հայաստանցու համար չի կարողանում ստեղծել, սփիւռքահայի համար ինչպէ՞ս է ստեղծելու:

Պետութի՞ւնն Է Մեղաւոր

Հնարաւորութիւն չստեղծել կամ չկարողանալ ստեղծել` սրանք տարբեր են, եւ դա չի նշանակում անպայման, որ պետութիւնն է մեղաւոր ամէն ինչի համար: Ուրիշ ազդակներ էլ կան. կայ համակարգ, որ կոչւում է ազատ շուկայ, որն էլ շատ անգամ որոշում է, թէ տնտեսական ընթացքն ի՛նչ պէտք է լինի: Պէտք է հասկանանք, որ ազատ շուկայի պայմաններն ու դրամի եւ ապրանքների ազատ շրջանառութեան միջավայրն ունեն իրենց կանոնները:

Այն, որ մարդիկ այլ երկրներ են գնում` աշխատելու, միայն հայաստանեան երեւոյթ չէ: Ես շատերին գիտեմ, որ Հայաստանում գործ ունեն, որովհետեւ նրանց համար ստեղծուել են այդ տնտեսական պայմանները, բայց եթէ ես որոշեմ, օրինակ, այստեղ հագուստի գործարան բացել, մրցունակ չեմ լինի, որովհետեւ Չինաստանն աւելի էժան է արտադրելու այն, ինչ Հայաստանում կ՛արտադրուի: Միաժամանակ դա չի նշանակում, որ ներդրում պէտք չէ անել Հայաստանում, եւ սա պատրուակ պէտք չէ դարձնենք, թէ` քանի որ մի քանի հոգի ձախողել են, կամ մի շարք բնագաւառներում մրցունակ չենք կարող լինել, ուրեմն բոլոր գործերը, որ անում ենք, ձախողուած են լինելու: Պէտք է մտածենք, թէ այս պայմաններում ի՛նչ հնարաւորութիւններ կարող ենք ստեղծել: Անպայման կառավարական միջամտութիւն պէտք է լինի, որ քաղաքացիները նախ եւ առաջ արդարութեան զգացում ունենան, որ զգան, թէ կարող են մրցել շրջապատի հետ: Դա շատ դէպքերում տեղի չի ունենայ, որովհետեւ այս գործի տէրն այսինչ օլիկարխն է, կամ միւս գործի տէրն այնինչ օլիկարխն է, եւ նրա հետ ոտք չես կարող մեկնել: Կառավարութիւնը պէտք է միջամտի, որ այդ մենաշնորհները վերացուեն, ու հաստատուի արդար ու հաւասար հնարաւորութիւններ պարգեւող համակարգ: Ցաւօք, այդ արդիւնքները դեռ չկան Հայաստանում:

Ոեւէ գործարար կամ մենատէր չի կարող կարճ ժամանակում յանկարծ հարստութիւն դիզել: Բայց դա ինչո՞ւ է լինում, դա Հայաստանում ինչպէ՞ս եղաւ, եւ հիմա չէ, որ այդպէս է, այլ` 1990-ական թուականներից սկսած: Հիմա պարզապէս Հայաստանն ապրում է այդ անհաւասար կացութեան ստեղծած հետեւանքներով: Ես համոզուած եմ, որ մեր երկրին աւելի լաւ օրեր են սպասում, որոնց իրագործման համար, քննադատելու փոխարէն, պէտք է ազգովի աշխատենք համակարգը փոխել, արդար իրաւունքների հաստատումը վերածել կեանքի ձեւի:

Վարեց` ԱՄԵԼԵԱ ԱՌԱՔԵԼԵԱՆ

 

 

Նախորդը

50 Տարի Առաջ (23 Ապրիլ 1968)

Յաջորդը

Ռմբակոծումները Կայունութիւն Չեն Բերեր

RelatedPosts

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած
Հարցազրոյց

Համազգայինը Կը Ներկայացնէ «Նեմեսիս» Գեղարուեստական Բեմականացումը` Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիրուած

Ապրիլ 18, 2025
Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները
Հարցազրոյց

Ձմեռ Պապի 15 Տարիների Այցելութիւնները

Մարտ 18, 2025
Պայքարի Միջոցով Միայն Կը Մաքրուի Պարտութեան Խարանը. Արա Պուլուզեան
Հարցազրոյց

Պայքարի Միջոցով Միայն Կը Մաքրուի Պարտութեան Խարանը. Արա Պուլուզեան

Յունուար 14, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?