Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սահմանին Կանգնած Զինուորները Մեր Հերոսներն Են. Լիբանանի Բանակի Հայազգի Զօրավարն Իր Անցած Ուղու, Հայկական Բանակի Մասին

Ապրիլ 14, 2018
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՆՆԱ ԳԶԻՐԵԱՆ

Լիբանանի բանակի զօրավար, պաշտպանութեան նախարարի խորհրդական Փանոս Մանճեանը ռազմական ոլորտում իր առաջին քայլերն սկսել է 1972 թուականին, երբ ընդունուեց ռազմական հաստատութիւն: Այս ոլորտն ընտրելու գործում Փանոս Մանճեանի համար գլխաւոր ոգեշնչողը հայրն էր: Ռազմական տաղանդը նա ժառանգել է նախնիներից, պատերազմների միջով անցել է Փանոս Մանճեանի հայրը, պապը: Հայրը սկզբում ֆրանսական բանակի զինուորական է եղել, որոշ ժամանակ անց տեղափոխուել է Լիբանան եւ այնտեղ է շարունակել իր գործունէութիւնը: «Այս աշխատանքում ինձ համար գլխաւոր ոգեշնչողը հայրս է եղել: Իր գաղափարներով, մօտեցումներով նա ինձ համար եղել է օրինակ: Երբ պէտք է որոշում կայացնէի կրթութիւնս շարունակելու վերաբերեալ, ճիշդն ասած, այդ տարիներին փոքր-ինչ դրամական անկարողութիւն կար, եւ կը դժուարանայի բարձրագոյն ուսումնական հաստատութիւն ընդունուել, ու քանի որ մտքիցս դուրս չէր գալիս զինուորականութիւնը, որոշեցի դիմել զինուորական քոլեճ: Եւ այդպէս սկսուեց իմ զինուորական կեանքը», «Արմէնփրես»-ի հետ զրոյցում պատմում է Փանոս Մանճեանը:

Ռազմական ոլորտում աշխատելը լի է եղել բազմաթիւ դժուարութիւններով: Աշխատանքային գործունէութեան ընթացքում տարատեսակ բարդութիւնների, խնդիրների առաջ կանգնել, սակայն ամէն օր, վստահ լինելով իր ուժերի վրայ, շարունակել է զինուորական աշխատանքը` յաղթահարելով խոչընդոտները:

Նա ընդգծում է, որ տարբեր պաշտօններ է զբաղեցրել, հասել է բարձր դիրքի, սակայն միշտ ձգտել է լինել գրասենեակից դուրս: Գործնական աշխատանք զինուորականների հետ` դա է եղել Փանոս Մանճեանի ընտրութիւնը:

«Միայն վերջին հինգ տարին եմ գրասենեակային աշխատանք կատարում: Ամբողջ կեանքում նախընտրել եմ լինել առաջնագծերում, զինուորների կողքին: Ինչպէս գիտէք, Լիբանանը ներքին խնդիրներ է ունեցել, պատերազմական վիճակի մէջ է եղել, միշտ ձգտել եմ լինել ռազմական խմբերում: Զինուորների կողքին եմ եղել, նրանց հետ դիմակայել ցանկացած դժուարութիւնների, միասին ճաշել: Իմ ենթակայութեան տակ բազմաթիւ զինուորներ եմ ունեցել, երբ նրանցից 10-ին կամ 20-ին որեւէ յանձնարարութեան էի ուղարկում, ամէն րոպէ կապի մէջ էի լինում, որ նախ յանձնարարութիւնը յաջող կատարուի, երկրորդն էլ` անվտանգ վերադառնան», ասաց Փանոս Մանճեանը:

Զինուորական կեանքում դրուագները բազմաթիւ են, Փանոս Մանճեանը դրանք մէկ առ մէկ յիշելու անհրաժեշտութիւն չի տեսնում, որովհետեւ դրանք դիտարկում է մէկ ամբողջութեան մէջ` զինուորական կեանքի, սակայն առանձնացնում է մի կարեւոր պահ: Աշխատանքի բերումով ընտանիքից հեռու է եղել: Չի կարողացել լինել կնոջ ու երեխաների կողքին:

«Գիտէք` այնքան դժուար ժամանակներ են եղել, որ երբ ինչ-որ պահի կարողանում էինք տուն գալ, դա մեզ համար մեծ ուրախութիւն էր: Ժամանակներ են եղել, երբ 10 ամսով կամ մէկ տարով տուն չեմ եկել: Երբ կինս ծննդաբերում էր, ես չեմ կարողացել ներկայ լինել ծառայութեան պատճառով: Շատ ժամանակ չեմ ունեցել ընտանիքիս հետ անցկացնելու: Հիմա փորձում եմ այդ պակասը լրացնել թոռնիկներիս միջոցով», նշեց Փանոս Մանճեանը:

Չնայած դժուարութիւններին` Փանոս Մանճեանն ընդգծում է, որ սիրով է արել իր աշխատանքը: Նա պարբերաբար աշխատել է իր վրայ, զարգացրել իր մասնագիտական կարողութիւններն ու հմտութիւնները, մեկնել վերապատրաստուելու տարբեր երկրներ: Եւ այդ ամէնն աննկատ չի մնացել, Լիբանանի իշխանութիւնները, գնահատելով նրա անձնուրաց աշխատանքը, նպաստել են ոլորտում նրա առաջընթացին: Փանոս Մանճեանը ստացել է զօրավարի կոչում, զօրավարի աստիճանով ծառայել է 9,5 տարի:

Իր յաջողութիւններին զուգահեռ, կապը հայրենիքի հետ չի կտրուել: Վերջին տարիներին յաճախ է այցելում Հայաստան:

«Առիթ ունեցել եմ ծանօթանալու Հայաստանի Զինուած ուժերի աշխատանքին, հպարտութեամբ կարող եմ ասել, որ սահմանին կանգնած զինուորները մեր հերոսներն են, նրանք բազմիցս ապացուցել են, որ լիովին պատրաստուած են, ունեն բաւական կամք ու ուժ` հակառակորդին արժանի պատասխան տալու: Պէտք է ընդգծել նաեւ մեր զինուորների հնարամտութիւնը, որ կարելի է ասել ոչնչից կարող են կարեւոր բան ստեղծել», ասաց Փանոս Մանճեանը:

Վերջին 12 տարուայ ընթացքում Փանոս Մանճեանը մի քանի անգամ է եղել Հայաստանում: Նրա խօսքով, ամէն անգամ գալով Հայաստան` մեծ փոփոխութիւններ է նկատում:

«Այդ փոփոխութիւններն ակնյայտ են ժողովրդի մտայնութեան մէջ, քաղաքում: Բարգաւաճումը տեսանելի է, սակայն պէտք է աւելին արուի, աշխատատեղերը շատ լինեն, որ երիտասարդութիւնն աշխուժօրէն ընդգրկուի տարբեր աշխատանքներում` նպաստելով պետութեան զարգացմանը», յաւելեց Լիբանանի բանակի հայազգի զօրավարը:

 

 

Նախորդը

Թրքացած Հայերու Ծագման Հարցի Պատճառով Յառաջացած Այլ Ողբերգական Պատմութիւններ

Յաջորդը

Քարամանի Սուրբ Աստուածածին Եկեղեցի… Ի Յիշատակ Մեծ Մօրս` Զարուհի Նազարէթեանին

RelatedPosts

Անդրադարձ.  Սփիւռքահայ Կեանքեր` Ինչպէս Որ Տեսայ  (Տոքթ. Հրայր Ճէպէճեանին Նոր Գիրքը)
Անդրադարձ

Դաշնակցականի Ակնոցով Դիտուած. Եւրոպայի Հայկական Համայնքներու Մասին

Հոկտեմբեր 4, 2023
Թուրքիոյ Ներքաղաքական Երկընտրանքը
Անդրադարձ

Յաջորդ Տողերը Ջնջել Ընդփոյթ… Ջնջել Հիմա՛

Հոկտեմբեր 4, 2023
Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Շուշեցիներու Ապրելակերպը Եւ Բարքերը
Անդրադարձ

Արցախ` Հայկական Ինքնութեան Պաշտպանութեան Միջնաբերդ. Շուշեցիներու Ապրելակերպը Եւ Բարքերը

Հոկտեմբեր 4, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In