Լիբանանի պասքեթպոլի աղջկանց բաժակի մրցաշարքին ծիրին մէջ, շաբաթ, 3 մարտին «ՀԲԸՄ»-ի Տեմիրճեան կեդրոնին մէջ (Նաքքաշ), տեղի ունեցած ՀՄԸՄ Անթիլիաս – Հուփս մրցումը աւարտեցաւ ՀՄԸՄ-ի մարզիկներուն յաղթանակով` 68-37 արդիւնքով (18-13, 15-6, 30-8 եւ 5-10):
ՀՄԸՄ-ի կէտերը նշանակեցին` Ռեպեքքա Աքըլ (17), Էյփրըլ Սայքս (14), Մեղրի Թորոսեան (11), Ֆարահ Հարաքէ (9), Վիքի Մաքինթայր (7), Նաթալի Սվաճեան (5), Սանտրա Նաժըմ (3), Լէյլա Ֆարես (2):