Ապիճանի մէջ (Փղոսկրեայ Ափունք) տեղի ունեցող Ֆրանսախօս երկիրներու 8-րդ խաղերուն, Հայաստանի ազատ ոճի ըմբիշները տիրացան 6 մետալի:
Խաչատուր Պապիկեան (70 քկ) դարձաւ ոսկիէ մետալակիր, Վարուժան Կոջոյեան (74 քկ), Մարզպետ Գալստեան (86 քկ) եւ Մխիթար Գրիգորեան (57 քկ) տիրացան արծաթ մետալի, մինչ Վաղինակ Մաթէոսեան (65 քկ) եւ Աշոտ Վելիցեան (61 քկ) ձեռք ձգեցին պրոնզ մետալներ:
Այս խաղերուն Հայաստան իր մասնակցութիւնը կը բերէ 15 մարզիկով. աթլեթիզմ` 4, հեծելարշաւ` 2, ժիւտօ` 3 եւ ազատ ոճի ըմբշամարտ` 6: