Երէկ, համա-ՀՄԸՄ-ական 10-րդ մարզախաղերը Երեւանի մէջ շարունակուեցան մեծ խանդավառութեամբ: Ֆութպոլի, ֆութսալի, պասքեթպոլի եւ վոլիպոլի կողքին, տեղի ունեցան նաեւ փինկ-փոնկի եւ թենիսի Ա. հանգրուանի զտումի մրցումներ:
Ստորեւ` արձանագրուած արդիւնքներուն ընդհանուր պատկերը.
| ՖՈՒԹՊՈԼ | |
| Ֆրանսա – Քանատա | 5-1 |
| Երուսաղէմ – Հարաւային Ամերիկա | 10-0 |
| Լիբանան – Արեւելեան Միացեալ Նահանգներ | 4-1 |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ – Քուէյթ | 7-0 |
| ՖՈՒԹՊՈԼ- ԿՐՏՍԵՐՆԵՐ | |
| Քուէյթ – Քանատա | 3-3 |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ – ՀՄԸՄ-ՀԱՍԿ | 2-1 |
| ՖՈՒԹՍԱԼ- ՏՂԱՔ | |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ – ՀՄԸՄ-ՀԱՍԿ | 3-3 |
| Մարսէյ – Լիբանան (Ա.) | 1-0 |
| Վալանս – Սուրիա | 7-1 |
| Լիբանան (Բ.) – Հարաւային Ամերիկա | 2-1 |
| ՖՈՒԹՍԱԼ- ԱՂՋԻԿՆԵՐ | |
| ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Ա.) – Աւստրալիա | 12-0 |
| ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Բ.) – Արեւմտեան Միացեալ Նահանգներ | 2-0 |
| ՊԱՍՔԵԹՊՈԼ- ՏՂԱՔ | |
| Արեւելեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Մոսկուա | 57-53 |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Աւստրալիա (Գ.) | 73-34 |
| Արեւելեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Սուրիա | 70-60 |
| Աւստրալիա (Ա.) – Ֆրանսա | 64-30 |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Աւստրալիա (Բ.) | 80-37 |
| ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Գահիրէ | 48-21 |
| ՊԱՍՔԵԹՊՈԼ- ԿՐՏՍԵՐ ՏՂԱՔ | |
| Արեւելեան Միացեալ Նահանգներ – Լիբանան (Ա.) | 70-54 |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Քանատա | 61-7 |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Լիբանան (Բ.) | 78-66 |
| ՊԱՍՔԵԹՊՈԼ- ԱՂՋԻԿՆԵՐ | |
| Աւստրալիա (Բ.) – Լոնտոն | 30-10 |
| Սուրիա – Մարսէյ | 38-18 |
| Լիբանան – Աւստրալիա (Ա.) | 47-9 |
| ՊԱՍՔԵԹՊՈԼ- ԿՐՏՍԵՐ ԱՂՋԻԿՆԵՐ | |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) – Լիբանան | 32-12 |
| ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Լոնտոն | 68-30 |
| ՎՈԼԻՊՈԼ- ԱՂՋԻԿՆԵՐ | |
| Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Բ.) – Արեւելեան Միացեալ Նահանգներ | 2-0 |
| ՀՄԸՄ-ՀԱՍԿ – Արեւմտեան Միացեալ Նահանգներ (Ա.) | 2-0 |
Այսօր հանգիստի օր է, մրցումներ տեղի պիտի չունենան: Հինգշաբթի եւ ուրբաթ կը կատարուին մարզախաղերու քառորդ աւարտականի եւ կիսաւարտականի մրցումները: Միաժամանակ, իրենց լրումին կը հասնին լողի եւ աթլեթիզմի մրցումները: Շաբաթ կէսօրէ առաջ տեղի կ’ունենան ֆութպոլի եւ պասքեթպոլի աւարտական մրցումները, իսկ յետմիջօրէին փակման հանդիսութեամբ եւ անոր յաջորդած յաղթանակի պարահանդէսով խաղերը կը հասնին իրենց աւարտին:





