Երէկ գիշեր աւարտեցան Լիբանանի տղոց պասքեթպոլի երթի մրցումները, երբ կատարուեցան Մէյրուպա – Մութթահետ եւ Հուփս – Լուէյզի մրցումները:
Յաջորդական 8 պարտութիւններ կրելէ ետք, Հուփս ի վերջոյ արձանագրեց տարեշրջանի իր առաջին յաղթանակը` 84-69 արդիւնքով յաղթելէ ետք իր հիւրին:
Իսկ երկրորդ մրցումին, Մէյրուպա 74-65 արդիւնքով պարտուեցաւ իր հիւրէն` Մութթահետէն:
Այսօր որեւէ մրցում տեղի պիտի չունենայ:
Վաղը կը սկսին դարձի մրցումները` Ռիատի – Շանվիլ ճակատումով:
Ստորեւ` դասաւորումը.
ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | |
1.- ՀՄԸՄ | 8 | 1 |
2.- Պիպլոս | 7 | 2 |
3.- Ռիատի | 6 | 3 |
4- Լուէյզի | 5 | 4 |
5.- Մութթահետ | 5 | 4 |
6.- Թատամոն | 4 | 5 |
7.- Սաժես | 3 | 6 |
8.- Շանվիլ | 3 | 6 |
9.- Մէյրուպա | 3 | 6 |
10.- Հուփս | 1 | 8 |