Շաբաթավերջի Մրցումներուն.
– Մանչեսթըր Սիթիի Յառաջխաղացքը Կը Շարունակուի
– Արսենալ Յաղթեց Չելսիին` Լոնտոնեան Տերպիին
– Պարսելոնա Յաղթեց, Ռէալ Մատրիտ Չկրցաւ Յաղթել
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն արձանագրուեցան կարգ մը հետաքրքրական արդիւնքներ:
Անգլիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Մանչեսթըր Սիթի արձանագրեց իր 6-րդ յաջորդական յաղթանակը, երբ 6-րդ հանգրուանին իր կատարած մրցումին 3-1 արդիւնքով յաղթեց Սուանզի Սիթիին:

Մանչեսթըր քաղաքի երկրորդ խումբը` Եունայթըտ, իր կարգին յաղթանակ մը արձանագրեց, երբ 4-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց գործող ախոյեանը` Լայսթըր Սիթին: Եունայթըտ իր չորս կոլերն ալ նշանակեց Ա. կիսախաղին, «Օլտ Թրեֆորտ»-ի իր դաշտին վրայ, աւելի քան 75 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Եունայթըտի եւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, այս մրցումին չմասնակցեցաւ, մինչ անոր խմբակից Զլաթան Իպրահիմովիչ այս հանգրուանին կոլ չնշանակեց:
Լոնտոն մայրաքաղաքի տերպին` Արսենալի եւ Չելսիի միջեւ, աւարտեցաւ առաջինին յաղթանակով, 3-0 արդիւնքով, 60 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Իր կարգին, կարեւոր յաղթանակ մը արձանագրեց Լիվըրփուլ` 5-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով Հալ Սիթին` 53 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Իտալիոյ մէջ, ախոյեան Եուվենթուս արձանագրեց քիչ մը դժուար յաղթանակ մը, երբ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Փալերմոյի դաշտէն: Հիւրընկալ կազմին մարզիկներէն Կոլտանիկա 49-րդ վայրկեանին սխալմամբ իր բերդին մէջ կոլ մը նշանակեց:
Թորինօ յաղթեց Ա. Էս. Ռոմայի` 3-1 արդիւնքով:
Սպանիոյ մէջ, Պարսելոնա 5-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Սփորթինկ Խիխոնի դաշտէն:

Պրազիլցի յառաջապահ Նէյմար եօթը վայրկեանուան ընթացքին տուպլէ մը իրագործեց (81-րդ եւ 88-րդ), մինչ մնացեալ կոլերը նշանակեցին Լուիս Սուարեզ (29-րդ), Ռաֆինիա (32-րդ) եւ Արտա Թուրան (85-րդ):
Պարսելոնա այժմ մէկ կէտով միայն ետ կը մնայ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ռէալ Մատրիտէն, որ Լաս Փալմասի դաշտին վրայ, 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց: Մարքօ Ասենսիօ (33-րդ) եւ Քարիմ Պենզեմա (67-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը:
Լաս Փալմաս իր հաւասարութիւնը արձանագրեց 85-րդ վայրկեանին:
Անթուան Կրիզմանի նշանակած կոլին շնորհիւ (70-րդ), Աթլեթիքօ Մատրիտ յաղթեց Սփորթինկ Խիխոնին:

Գերմանիոյ մէջ ախոյեան Պայէրն Միւնիխ քիչ մը դժուարութեամբ արձանագրեց իր հինգերորդ յաջորդական յաղթանակը, երբ 1-0 արդիւնքով պարտութեան մատնեց վարին դիրքերուն վրայ գտնուող Համպուրկը:
Մրցումին աւարտէն մէկ վայրկեան առաջ միայն, Ժոշուա Քիմիչ նշանակեց Պայէրնի կոլը` 57 հազար հանդիսատեսներու ներկայութեան:
Այժմ Պայէրն Միւնիխ երեք կէտով կը գերազանցէ Պորուսիա Տորթմունտը, որ իր կարգին յաղթանակ մը արձանագրեց` 3-1 արդիւնքով պարտութեան մատնելով Ֆրայպուրկը:
Ֆրանսաայի մէջ, Նիս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 1-0 արդիւնքով յաղթելով Նանսիին: Նիս իր կոլը նշանակեց 60-րդ վայրկեանին:
Ախոյեան Փարիզ Սեն Ժերմեն կրեց տարեշրջանի իր երկրորդ պարտութիւնը, երբ 2-0 արդիւնքով տեղի տուաւ Թուլուզի դիմաց` վերջինիս դաշտին վրայ տեղի ունեցած մրցումին:
Մարսէյ եւ Մոնաքօ իրենց կարգին յաղթանակներ արձանագրեցին:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն արդիւնքներն ու դասաւորումները.
ԱՆԳԼԻԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Լայսթըր Սիթի | 4-1 |
| Պուրնըմաութ – Էվըրթըն | 1-0 |
| Լիվըրփուլ – Հալ Սիթի | 5-1 |
| Միտըլզպորօ – Թոթենհամ | 1-2 |
| Սթոք Սիթի – Ուեսթ Պրոմուիչ | 1-1 |
| Սանտըրլենտ – Քրիսթալ Փալաս | 2-3 |
| Սուանզի – Մանչեսթըր Սիթի | 1-3 |
| Արսենալ – Չելսի | 3-0 |
| Ուեսթ Համ – Սաութհեմփթըն | 0-3 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Պըրնլի (17) – Ուաթֆորտ (11) | 22:00 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Մանչեսթըր Սիթի | 18 (18-5) |
| 2.- Թոթենհամ | 14 (10-3) |
| 3.- Արսենալ | 13 (15-7) |
| 4.- Լիվըրփուլ | 13 (16-9) |
| 5.- Էվըրթըն | 13 (10-4) |
| ……………………………………………………… | |
| 18.- Ուեսթ Համ | 3 (7-16) |
| 19.- Սթոք | 2 (4-15) |
| 20.- Սանտըրլենտ | 1 (5-12) |
ԻՏԱԼԻԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Փալերմօ – Եուվենթուս | 0-1 |
| Նափոլի – Քիեւօ Վերոնա | 2-0 |
| Թորինօ – Ա. Էս. Ռոմա | 3-1 |
| Ճենովա – Փեսքարա | 1-1 |
| Ինթեր Միլան – Պոլոնիա | 1-1 |
| Լացիօ Ռոմա – Էմփոլի | 2-0 |
| Սասուոլօ – Ուտինեզէ | 1-0 |
| Ֆիորենթինա – Ա. Սէ. Միլան | 0-0 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Քրոթոնէ (20) – Աթալանթա (19) | 20:00 |
| Քալիարի (17) – Սամտորիա (15) | 22:00 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Եուվենթուս | 15 (12-4) |
| 2.- Նափոլի | 14 (14-5) |
| 3.- Ինթեր Միլան | 11 (8-6) |
| 4.- Ա. Էս. Ռոմա | 10 (14-8) |
| 5.- Լացիօ Ռոմա | 10 (10-7) |
| ……………………………………………………… | |
| 18.- Էմփոլի | 4 (2-8) |
| 19.- Աթալանթա | 3 (6-11) |
| 20.- Քրոթոնէ | 1 (3-11) |
ՍՊԱՆԻԱ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Էյպար – Ռէալ Սոսիետատ | 2-0 |
| Սփորթինկ Խիխոն – Պարսելոնա | 0-5 |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Սեւիլլա | 3-1 |
| Լաս Փալմաս – Ռէալ Մատրիտ | 2-2 |
| Լեկանես – Վալենսիա 1-2 | 1-2 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Տեփորթիւօ Քորունա | 1-0 |
| Վիարէալ – Օսասունա | 3-1 |
| Էսփանիոլ – Սելթա Վիկօ | 0-2 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Ալաւես (12) – Կրանատա (19) | 21:45 |
| Վիարէալ (6) – Օսասունա (20) | 19:30 |
| Էսփանիոլ (15) – Սելթա Վիկօ (17) | 21:45 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ռէալ Մատրիտ | 14 (15-6) |
| 2.- Պարսելոնա | 13 (19-6) |
| 3.- Աթլեթիքօ Մատրիտ | 12 (12-2) |
| 4.- Վիարէալ | 12 (9-4) |
| 5.- Աթլեթիքօ Պիլպաօ | 12 (9-6) |
| ………………………………………………….. | |
| 18.- Էսփանիոլ | 5 (9-14) |
| 19.- Կրանատա | 2 (6-12) |
| 20.- Օսասունա | 2 (5-13) |
ԳԵՐՄԱՆԻԱ 5-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Պորուսիա Տորթմունտ – Ֆրայպուրկ | 3-1 |
| Օկզպուրկ – Տարմսթատ | 1-0 |
| Մէօնշընկլատպախ – Ինկոլսթատ | 2-0 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Հերթա Պերլին | 3-3 |
| Համպուրկ – Պայէրն Միւնիխ | 0-1 |
| Մայնց-05 – Պայէր Լեւերքուզըն | 2-3 |
| Վերտըր Պրեմըն – Վոլֆսպուրկ | 2-1 |
| Հոֆընհայմ – Շալքէ | 2-1 |
| Քէօլն – Լայփցիկ | 1-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայէրն Միւնիխ | 15 (15-1) |
| 2.- Պորուսիա Տորթմունտ | 12 (16-4) |
| 3.- Քէօլն | 11 (9-2) |
| 4.- Մէօնշընկլատպախ | 10 (10-6) |
| 5.- Այնթրախթ Ֆրանքֆորթ | 10 (8-5) |
| …………………………………………………………….. | |
| 16.- Ինկոլսթատ | 1 (2-10) |
| 17.- Համպուրկ | 1 (2-10) |
| 18.- Շալքէ | 0 (2-10) |
| ՖՐԱՆՍԱ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Թուլուզ – Փարիզ Սեն Ժերմեն | 2-0 |
| Լորիան – Լիոն | 1-0 |
| Պորտօ – Քան | 0-0 |
| Տիժոն – Ռենն | 3-0 |
| Մոնաքօ – Անժէ | 2-1 |
| Մոնփելիէ – Մես | 0-1 |
| Պասթիա – Կենկան | 1-0 |
| Սենթ Էթիեն – Լիլ | 3-1 |
| Նանսի – Նիս | 0-1 |
| Մարսէյ – Նանթ | 2-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Նիս | 17 (12-4) |
| 2.- Մոնաքօ | 16 (15-9) |
| 3.- Թուլուզ | 14 (11-5) |
| 4.- Փարիզ Սեն Ժերմեն | 13 (15-6) |
| 5.- Պորտօ | 13 (11-8) |
| ………………………………………………………. | |
| 18.- Նանթ | 5 (3-8) |
| 19.- Նանսի | 5 (3-9) |
| 20.- Լիլ | 4 (7-14) |


