15-20 սեպտեմբերին Լեհաստանի մէջ տեղի պիտի ունենայ Եւրոպայի 2017-ի 19 տարեկանէն վար աղջկանց ախոյեանութեան զտումի մրցաշարքը (Ա. խմբակ):
Հայաստանի հաւաքականին մրցակիցները պիտի ըլլան Նորվեկիա, Ռումանիա եւ Լեհաստան:
Հայաստան յաջորդաբար պիտի մրցի Նորվեկիոյ (15 սեպտեմբեր), Ռումանիոյ (17 սեպտեմբեր) եւ Լեհաստանի (20 սեպտեմբեր) դէմ, կը յայտնէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Հաւաքականի գլխաւոր մարզիչ Լիանա Հայրապետեան իր կազմին հետ 13 սեպտեմբերին մեկնեցաւ Լեհաստան` Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին Ֆութպոլի ակադեմիային մէջ բաւական խիստ փորձեր կատարելէ ետք: