
Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան 5-րդ հանգրուանի մրցումները տեղի ունեցան երէկ, ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ` Նաքքաշ:
Այս հանգրուանը, իրարու դէմ հանեց ՀՄԸՄ Պուրճ Համուտը եւ ՀՄԸՄ Պէյրութը:
Անիկա աւարտեցաւ ՀՄԸՄ Պուրճ Համուտի յաղթանակով` 73-28 արդիւնքով:
ՀՄԸՄ Պուրճ Համուտ, որ այսպիսով արձանագրեց իր երրորդ յաղթանակը, բարձրացաւ 3-րդ դիրք, մինչ ՀՄԸՄ Պէյրութ նահանջեց 7-րդ դիրք:
Ցարդ անպարտելի Անուար յաղթեց Հուփս Մեթնի (53-30), Ժամհուր` Պիլիվըրզի (51-26), իսկ Անդրանիկ Սին Էլ Ֆիլ` Պըրժ Այնթուրայի (54-27):
Ստորեւ` դասաւորումը.
| ՅԱՂԹ. | ՊԱՐՏ. | ԿԷՏ | |
| 1.- Անուար | 5 | 0 | 15 |
| 2.- Անդրանիկ Սին Էլ Ֆիլ | 4 | 1 | 13 |
| 3.- ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 3 | 2 | 11 |
| 4.- Պըրժ Այնթուրա | 3 | 2 | 11 |
| 5.- Ժամհուր | 3 | 2 | 11 |
| 6.- Հուփս Մեթն | 1 | 4 | 7 |
| 7.- ՀՄԸՄ Պէյրութ | 1 | 4 | 7 |
| 8.- Պիլիվըրզ | 0 | 5 | 5 |


