Ինչպէս նախապէս հաղորդած էինք, նախորդ շաբաթավերջին աւարտեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները, որոնց արդիւնքներուն լոյսին տակ յստակացան ախոյեանները, Բ. դասակարգ փոխադրուողները, ինչպէս նաեւ «Չեմփիընզ-Լիկ»-ի եւ «Եուրոփա Լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքերուն մասնակցողները:
Այս շաբաթավերջին կ՛աւարտին նաեւ բաժակի մրցաշարքերը, երբ տեղի կ՛ունենան աւարտական ճակատումները:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը Պէյրութի ժամանակացոյցով):
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ա. Սէ. Միլան-Եուվենթուս (Իտալիա) | 21:45 |
| Պայէրն Միւնիխ-Պորուսիա Տորթմունտ (Գերմանիա) | 21:00 |
| Մարսէյ-Փարիզ Սեն Ժերմեն (Ֆրանսա) | 22:00 |
| Քրիսթալ Փալաս-Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Պարսելոնա – Սեւիլլա (Սպանիա) | 22:30 |


