Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը:
Վաւերացուեցան արձանագրուած մրցումներուն արդիւնքները, ինչպէս նաեւ հրապարակուեցաւ շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Ամալ Մաարաքէի (Բ. դասակարգ) պատասխանատուներէն Խալիլ Մաանի վեց մրցումով կախակայուեցաւ, մինչ Պասել Հիժազի նոյն ակումբէն)` մէկ ամիսով:
Իսկ խումբին մարզիկներէն Նաամէ Հիւսէյն` 3 մրցումով:
Ժալիլ Քանայի (Գ. դասակարգ) մարզիկներէն Իմահ Աթուէ կախակայուեցաւ վեց ամիսով:
Ինչ կը վերաբերի Բ. դասակարգի ախոյեանութեան 19-րդ հանգրուանին, յայտագիրը պիտի ընթանայ հետեւեալ ձեւով.
| ՇԱԲԱԹ, 26 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ամալ Սալամ Զղարթա | 14:15 | Սուր |
| Ամալ Մաարաքէ – ՀՄԸՄ | 14:15 | Քֆարժոզ |
| Ահլի Սայտա – Հիլալ Հարեթ Նաամէ | 14:15 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 27 ՄԱՐՏ | ||
| Շեպիպեթ Մազրաա – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Թատամոն Սուր | 15:30 | Քֆարժոզ |
| Ախա Ահլի Ալէյ – Մապարրա | 15:30 | Պհամտուն |
Ինչ կը վերաբերի Գ. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումներուն, Շեքքա – ՀՄՄ (Բ. խմբակ) մրցումը տեղի պիտի ունենայ շաբաթ, 26 մարտին, կէսօրուան ժամը 12:00-ին, Սալամ Զղարթայի դաշտին վրայ:


