Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ազրպէյճանը` Պայթելու Եզրին

January 27, 2016
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ 

alyev_012716

Իլհամ Ալիեւի վարչակարգն Ազրպէյճանում ծանր ժամանակներ է ապրում: Օղակն օր օրի սեղմւում է բոլոր կողմերից` վարչակարգին գցելով ցայտնոտի մէջ:

Ալիեւը տապալել է Լեռնային Ղարաբաղը եւ յարակից շրջանները դիւանագիտական ու ռազմական ճանապարհով վերադարձնելու խոստումները: Բանակցային գործընթացում նախապատուութիւնը տուեց շանթաժային (սպառնալիքով հարկադրելու, խմբ.) դիւանագիտութեանը, արդիւնքում` ինքն իրեն գցեց քաղաքական փակուղու մէջ: Ալիեւը փաստացի հասաւ նրան, որ հիմա Պաքուն է ընկալւում բանակցային գործընթացի տապալման պատասխանատուն` դիրքային առաւելութիւն ապահովելով Հայաստանի համար: Նա ձախողեց նաեւ շփման գծում ռազմական սադրիչ գործողութիւնների միջոցով կողմերի միջեւ սթաթիւս քօն (ներկայ վիճակը, խմբ.) փոխելու, մարտավարական ու հոգեբանական առաւելութեան հասնելու ծրագիրը, որը շանթաժային քաղաքականութեան հիմնական բաղադրիչն ու շարժիչ ուժն էր:

Baku_012716

Պաքուն հիմա խնդիրներ ունի իր բոլոր ցամաքային հարեւանների հետ: Իրանի նկատմամբ միջազգային տնտեսական պատժամիջոցների վերացումը եւ նրա` համաշխարհային ուժանիւթային ու քաղաքական մեծ թատերաբեմ վերադառնալու հեռանկարը հարուածում են Ազրպէյճանի շահերին: Իրանը յաւակնում է գրաւել եւրոպական ուժանիւթի շուկան, որի հետ մեծ յոյսեր են կապում Ազրպէյճանում, յաւակնում է մեծացնել քաղաքական ներկայութիւնը հարաւկովկասեան տարածաշրջանում` հակակշռելով ազրպէյճանա-թուրքական լծակիցներու եւ Ռուսաստանի ազդեցութեանը: Թեհրանը նախորդ տարեվերջին գրեթէ բացայայտ արտայայտեց Ազրպէյճանի իսլամականացման հարցում իր շահագրգռութիւնը, երբ պաշտպանեց Ազրպէյճանի իշխանութիւնների կողմից հալածանքների ենթարկուող Նարդարանին եւ իսլամականներին: Իրանի քաղաքական աշխուժացումը տարօրինակ կերպով զուգահեռւում է Ազրպէյճանում իսլամականների, իրանական ծագմամբ ազգային միաւորների եւ, առհասարակ, ազգային փոքրամասնութիւնների կենտրոնախոյս տրամադրութիւնների աճին:

 

Ազրպէյճանը յայտնուել է ռուս-թուրքական հակամարտութեան թակարդում` զրկուելով մեծ խուսավարումների հնարաւորութիւններից: Չկարողանալով կողմնորոշուել Անգարայի եւ Մոսկուայի միջեւ` Պաքուն յայտնուել է թէ՛ Ռուսաստանի եւ թէ Թուրքիայի վստահութիւնը կորցնելու վտանգի առջեւ` դրանից խուսափելու լաւագոյն տարբերակը համարելով գերկրաւորական եւ սպասողական դիրք որդեգրելը:

protester_012716

Թէ՛ ռուս-թուրքական այս հակամարտութիւնը, թէ՛ սիրիական ճգնաժամը, թէ՛, յատկապէս, քրտական քաղաքացիա-հրոսակային պատերազմի մէջ Անգարայի փաստացի թաղուելն  անորոշ ժամանակով Ալիեւին զրկում են «մեծ եղբօր» աջակցութիւնից` նրան մենակ թողնելով ահագնացող մարտահրաւէրների դէմ: Եթէ դրան էլ աւելացնում ենք Վրաստանի` իր կազասպառման շուկայում ազրպէյճանական «Սոքար» քարիւղային ընկերութեան մասնաբաժինը նուազեցնելուն միտուած քայլերը, որոնք Պաքւում բնորոշուել են որպէս դաւաճանութիւն, նաեւ Միացեալ Նահանգների  կողմից պատժամիջոցների ենթարկուելու վտանգը, Ազրպէյճանի արտաքին մեկուսացման միտումները դառնում են ամբողջական:

Դրան զուգահեռ` քարիւղի գների անկումն ու ազրպէյճանական մանաթի կտրուկ եւ տեւական արժեզրկումը երկիրը հասցրել են ընկերային  պայթիւնի շեմին, որն աշխուժօրէն սկսել են օգտագործել ընդդիմադիր ուժերը: Նախօրէին բախումներ են տեղի ունեցել իրաւապահների եւ սպառողական գների բարձրացման, ամ. տոլարի ու ապրանքների պակասորդի պատճառով բողոքի ցոյցերի դուրս եկած զանգուածների միջեւ Սիազանի, Լենքորանի, Ֆիզուլու, Աղջապատի, Աղսվինի շրջաններում: Պաշտօնական տուեալներով` ձերբակալուել է 50-ից աւելի մարդ: Անկարգութիւնների եւ բողոքի ելոյթների հրահրման մէջ իշխանութիւնները մեղադրել են ընդդիմադիր «Մուսաւաթ» կուսակցութեանը: Իշխանութիւնը չի կարողանում զսպել գների շահադիտական բարձրացման գործընթացը, հարկերի հետ կապուած կայացնում են իրարամերժ որոշումներ` ակնյայտ դարձնելով, որ վարչակազմը կորցնում է վերահսկողութիւնը ողջ երկրի տարածքում, ինչը յղի է անկանխատեսելի հետեւանքներով:

democracy_012716

Դժուար է ասել` որքանով այս գործընթացները կը տանեն յեղափոխութեան: Մէկ բան ակնյայտ է` Ալիեւի վարչակազմի դիրքերը երկրի ներսում էականօրէն թուլացել են: Դիւանագիտական անձնակազմում հակաիշխանական բեւեռի ձախողուած ձեւաւորումը, ազգային անվտանգութեան ծառայութեան եւ կապի նախարարութեան համակարգերում կատարուած զանգուածային ձերբակալութիւններն ու քատրային (անձնակազմ, խմբ.) փոփոխութիւնները վկայեցին, որ Ալիեւի վարչակազմը լրջագոյն ճաքեր ունի նաեւ ներսից, եւ այդ ճաքերը կարող են վարչակարգի փլուզման տանել երկրի տնտեսական-ընկերային վատթարացման, վարուող փակուղային ու անհեռատես արտաքին քաղաքականութիւնից առաջացած դժգոհութիւնների հողի վրայ: Այս իմաստով` Ազրպէյճանում որքան մեծ է յեղափոխութեան, նոյնքան էլ յեղաշրջման հնարաւորութիւնը:

Թէ ինչ կարող է սա տալ Հայաստանին, դժուար է ասել: Ի հարկէ, շատ աւելի հեշտ է գործ ունենալ ներքին յենարաններից զրկուած եւ երերուն Ալիեւի հետ: Սակայն փորձը ցոյց է տալիս, որ իր եւ վարչակարգի անվտանգութեան սպառնալիքների խորացումը նա միշտ փորձում է չէզոքացնել սահմանային լարուածութիւնը մեծացնելու, պատերազմի վերսկսման պատրանք ստեղծելու միջոցով, ինչը ուղեկցւում է շփման գծում բախումներով ու ցաւալի զոհերով:

Միւս կողմից` դեռ պէտք է հասկանալ` արդեօք Ալիեւի հեռացումը լա՞ւ է հայկական հետաքրքրութիւնների տեսանկիւնից, թէ ոչ, որովհետեւ չի կարելի բացառել նրանից յետոյ շատ աւելի վտանգաւոր եւ անհաւասարակշիռ վարչակազմի ձեւաւորումը, որի հետ գուցէ շատ աւելի դժուար լինի գործ ունենալ: Գոնէ այս պահին տեսանելի չէ այն այլընտրանքային ուժը կամ ղեկավարը, որի շուրջ կարելի է ինչ որ հաշուարկներ կամ կանխատեսումներ կատարել: Սա, քաղաքականութեան վերանայման տեսանկիւնից, ի հարկէ, վատ է: Սակայն, միւս կողմից, որքան հաւասարաչափ թոյլ է ներքաղաքական ընդհանուր համակարգն Ազրպէյճանում, այնքան իշխանութեան համար մղուելիք պայքարը լինելու է տեւական, այնքան աւելի մեծ է այդ երկրի` տեւական ցնցումների դաշտում գտնուելու, դրա վրայ հսկայական միջոցներ վատնելու հնարաւորութիւնը: Գործօն, որը պակաս դեր չի կատարել 90-ականներին Ղարաբաղեան պատերազմում հայկական կողմի տարած յաղթանակում: Գուցէ պատմութիւնը կրկնուի՞…

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Ուրացող Պետութիւնը

RelatedPosts

Քեսապի Գիւղերը` Կիլիկեան Աշխարհի Վերապրող Վկաները.  Օսմանեան Կայսրութեան Կազմէն Ներս Քեսապի Բնակչութեան Բազմացումը Եւ Բնակավայրին Ընդարձակումը
Պատմական

Քեսապի Գիւղերը` Կիլիկեան Աշխարհի Վերապրող Վկաները. Օսմանեան Կայսրութեան Կազմէն Ներս Քեսապի Բնակչութեան Բազմացումը Եւ Բնակավայրին Ընդարձակումը

January 28, 2026
Քեսապ Անտիոքի Դքսութեան Կազմէն Ներս Եւ Մեմլուքներու Տիրապետութեան Ժամանակաշրջանը
Պատմական

Քեսապ Անտիոքի Դքսութեան Կազմէն Ներս Եւ Մեմլուքներու Տիրապետութեան Ժամանակաշրջանը

January 21, 2026
Քեսապ` Հայկական Հին Եւ Պատմական Բնօրրան
Պատմական

Քեսապ` Հայկական Հին Եւ Պատմական Բնօրրան

January 14, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.