Կազմակերպութեամբ ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան ԼԵՎԱՄ-ի յանձնախումբին եւ աջակցութեամբ ՀՄԸՄ-ի փինկ փոնկի յանձնախումբին, կիրակի, 6 դեկտեմբեր, 2015-ին լիբանանահայ վարժարաններու մասնակցութեամբ տեղի ունեցաւ ԼԵՎԱՄ-ի փինկ փոնկի մրցաշարքը, ուր սուր մրցակցութիւն ցուցաբերեցին բոլոր մասնակցող աշակերտները:
Մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 24 աշակերտուհիներ եւ 83 աշակերտներ, որոնք ներկայացուցին Մ. եւ Հ. Արսլանեան Ճեմարան, Եղիշէ Մանուկեան, Լ. Եւ Ս. Յակոբեան, Ս. Խաչ – Հարպոյեան, Շամլեան-Թաթիկեան, Թորոսեան, Մեսրոպեան, Յառաջ-Գ. Կիւլպէնկեան, Հայ աւետարանական քոլեճ, եւ Ս. Հռիփսիմեանց վարժարանները:
Մրցաշարքի աւարտին մրցանակաբաշխութիւնը կատարեցին ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային վարչութեան եղբայրներ Հրայր Խաչատուրեան, Յակոբ Թերզեան եւ Սեւակ Աբրահամեան:
Ստորեւ կը ներկայացնենք մրցումներուն արդիւնքները.
2004/2005-ի ծնունդ աղջիկներ.
1.- Նանար Պայրամեան (Ճեմարան)
2.- Լորի Եահնէեան (Ճեմարան)
3.- Արին Հաննէշեան (Ճեմարան) – Գալին Քիլեճեան (Ճեմարան)
2004/2005-ի ծնունդ տղաք.
1.- Միսաք Պարսումեան (Ճեմարան)
2.- Արամ Հանտեան (Ճեմարան)
3.- Շահան Նաճարեան (Ճեմարան) – Հրակ-Դրօ Կիւրիւնլեան (Ճեմարան)
2002/2003-ի ծնունդ աղջիկներ.
1.- Ճէսի Գրիգորեան (Եղիշէ Մանուկեան քոլեճ)
2.- Սելին Ճումճեան (Եղիշէ Մանուկեան քոլեճ)
3.- Սվետլանա Միքայէլեան (Ճեմարան) – Ինեսա Քեչեք (Ճեմարան)
2002/2003-ի ծնունդ տղաք.
1.- Արտակ Ասատուրեան (Ճեմարան)
2.- Սարօ Սէրուժեան (Ճեմարան)
3.- Նորայր Թերզեան (Հայ աւետարանական քոլեճ) – Սերժ Չերքեզեան (Ճեմարան)
2000/2001-ի ծնունդ աղջիկներ.
1.- Սեւան Չեքմէեան (Լ. Եւ Ս. Յակոբեան քոլեճ)
2.- Վանա Մահտեսեան (Եղիշէ Մանուկեան քոլեճ.)
3.- Փաթիլ Յակոբեան (Ճեմարան) – Կալի Միսիրեան (Ճեմարան)
2000/2001-ի ծնունդ տղաք.
1.- Բիւրակ Խանճիհանեան (Ճեմարան)
2.- Անթոնի Գաբրիէլեան (Ճեմարան)
3.- Յովսէփ Մսըրլեան (Հայ աւետարանական քոլեճ) – Նարեկ Փանոսեան (Եղիշէ Մանուկեան քոլեճ)
1998/1999-ի ծնունդ աղջիկներ.
1.- Թաշա Լունա Խաչատուրեան (Ճեմարան)
2.- Սեւանա Պոյաճեան (Ճեմարան)
3.- Արին Լոզոյեան (Ճեմարան)
1998/1999-ի ծնունդ տղաք.
1.- Ֆիլիփ Քեչեք (Ճեմարան)
2.- Գէորգ Գըճլեան (Շամլեան-Թաթիկեան)
3.- Դրօ Չոքաքլեան (Ճեմարան) – Սերժ Սեֆիլեան (Լ. Եւ Ս. Յակոբեան քոլեճ)
Վարձքը կատար բոլոր մրցանակակիրներուն: Վարձքը կատար ծնողներուն եւ վարժարաններու պատասխանատուներուն ու մարզիչներուն:
ՀՄԸՄ-Ի ԼԵՎԱՄ-Ի ՅԱՆՁՆԱԽՈՒՄԲ