«Արմէնփրես» կը հաղորդէ, որ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի ամերիկացի համանախագահ Ճէյմս Ուորլիք «Թուիթըր»-ի վրայ գրառում կատարելով յայտնած է, որ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահները Լեռնային Ղարաբաղի տագնապին նիւթով խօսք արտասանած են ԵԱՀԿ-ի Մնայուն խորհուրդին մէջ:
«Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման հարցով ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահները խօսք արտասանած են ԵԱՀԿ-ի Մնայուն խորհուրդին մէջ», գրած է Ուորլիք:
Նախապէս ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներ Ճէյմս Ուորլիք (Միացեալ Նահանգներ), Փիեռ Անտրիօ (Ֆրանսա) եւ Իկոր Փոփով (Ռուսիա) Լեռնային Ղարաբաղի տագնապի լուծման նիւթով խորհրդակցութիւն ունեցած էին Գերմանիոյ արտաքին գործոց նախարար Ֆրանք Վալթեր Շթայնմայերի հետ:
Գերմանիա յառաջիկայ տարի պիտի նախագահէ ԵԱՀԿ-ին: