Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Քղիի Աւերակների Մէջ…

Հոկտեմբեր 28, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՌԱԿԸՓ ԶԱՐԱՔՈԼՈՒ

keghi102815«Դե՛հ գնա՛, Բայբո՛ւրդ, դե՛հ գնա՛, Բայբո՛ւրդ, դե՛հ գնա՛, քո մէջ թաց մնաց,
Հասանի ամրոցում, ա՜խ, բաճկոնս, վերնաշապիկս, տաբատս, կօշիկս մնաց»:

Քղին Պինկէօլ (Բիւրակն, Ա.) նահանգի գաւառներից է: Վերջին ընտրութիւններում Արդարութիւնը եւ բարգաւաճում կուսակցութիւնը Պինկէօլ երկու, իսկ Ժողովուրդներու ժողովրդավարութեան կուսակցութիւնը մէկ պատգամաւոր ունեցաւ: Քղիում Ժողովուրդներու ժողովրդավարական կուսակցութիւնը ստացաւ ձայների 49,2 տոկոսը, իսկ ընտրողները 3755-ն էին: Այո՛, սխալ չընկալեցիք` երեք հազար եօթ հարիւր յիսունհինգ: Իսկ 2014 թ. ընտրութիւններում ժողովուրդներու ժողովրդավարութեան կուսակցութիւնը  ձայների միայն 17 տոկոսն էր հաւաքել, իսկ Հանրապետական ժողովուրդի կուսակցութիւնը 40 տոկոս քուէով առաջին կուսակցութիւնն էր: Մինչդեռ 2011 թ. ընտրութիւններում 45 տոկոս ձայնով առաջին տեղում Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը էր, իսկ վերջին ընտրութիւններում 31 տոկոս քուէ էր հաւաքել:

1915 թ. սկզբներին Քղի գիւղաքաղաքում 3900 հայ եւ մօտ 1000 թուրք/հայ էր ապրում, մինչդեռ գիւղերում հայերի թիւը 37 հազարի էր հասնում: Այն մանածագործութեան, հողագործութեան եւ անասնապահութեան ոլորտներում բաւականին բարձր արտադրողականութեան շրջան էր:

Այսօր, այնուամենայնիւ, Քղիից դուրս բնակուող քղեցիների թիւը ներկայում Քղիում բնակուողների թուից, ով գիտէ` քանի անգամ է գերազանցում: Ճիշտ էլպիստանցիների, տերսիմցիների նման… Կարող ենք ասել, որ վերոնշեալ թիւրքուն Քղիին էլ է տիպիկ: Քղի անունն առաջին անգամ 1967 թ. լսեցի: Թուլայ անունով մի ընկեր ունէի, ով բժշկական բաժանմունքում էր սովորում եւ Թուրքիայի բանուորական կուսակցութեան անդամ էր: Յիշում եմ, որ նրա մայրը չափազանց անհանգիստ, թախծոտ կին էր: Միշտ անհանգստանում էր աղջկայ համար, որ նրա գլխին էլ չգար այն, ինչ եղաւ իրենց հետ, քանի որ ձախակողմեան էին: Եթէ աղջիկը մի քիչ ուշանար, ուղղակի խուճապի էր մատնւում:

Թերեւս իրաւացի էր. մեր եւ միւս սերունդների գլխով ինչեր անցան…

Տարիներ շարունակ մտածում էի, թէ Թուլայի մօր խոր վշտի տակ ի՞նչ կար արդեօք: Նրա ընտանիքը, ո՞վ գիտի, քանի դժբախտութիւն է ապրել, ինչե՜ր է տեսել 1895-96 թթ., 1915 թ., 1938 թ…

Երբ ձեռքս վերցրեցի ընկերոջս` Օսեփ Թոքաթի` եռալեզու (հայերէն, անգլերէն եւ թուրքերէն) «Աւերակ Քղի» («Փարոս» հրատ., Պոլիս, 2015) վերնագրով վերջին գիրք, առաջինը քղեցի այս թախծոտ կնոջը յիշեցի: Օսեփ Թոքաթն աւելի վաղ հրատարակել է «Վանի արծաթագործութիւնը» հիասքանչ գիրքը, որը նոյնպէս եռալեզու է եւ մրցանակի է արժանացել:

Գրքում նաեւ Քղիի շրջակայքը ընդգրկող հին քարտէզ է տեղ գտել: Տեղական պատմութեան առումով նման գրքերի կարիք շատ կայ: Տեղաբնական այնքան է կարօտ նման գրքերի, որ կարծես ոչ թէ նոյն երկրում, այլ լուսնի վրայ կամ Աւստրալիայում է ապրում… Աշխարհագրական այս տարածքից պատմութիւնը քերուել-հանուել է:

Պինկէօլ եւ շրջակայքը այն վայրերից են, որտեղ 1915 թ. Ցեղասպանութեան հետեւանքներն ամենածանր են եղել: Ե՛ւ զոհերի, ե՛ւ յանցագործների տեսանկիւնից հետքերը շարունակւում են ցայսօր: Դեռ «Կոտորածներից փրկուածներ» կան, ովքեր քանի-քանի աղէտներից յետոյ էլ յամառօրէն ապրում են այդ տարածաշրջանում: Սակայն յանցագործներն էլ դեռեւս ազդեցիկ են այդ տարածքում: Այս պատճառով Պինկէօլ յամառ պահպանողական մի կառոյց ունի, ինչպէս, օրինակ, Ատըեամանն է:

Օսեթ Թոքաթի գիրքը, որ Քղին ներկայացնում է նախաքրիստոնէական ժամանակաշրջանից, այդ տարածաշրջանն ու մարդուն հասկանալու առումով շատ կարեւոր ձեռքբերում է: Գիտեմ, որ այն տարիների աշխատանքի արդիւնք է: Որպէս սկզբնակէտ 1915 թ. եմ առանձնացրել, սակայն սխալ չհասկանաք եւ շատ հեռու չգնաք: 1915 թ. Անատոլիայի պատմութեան եւ աշխարհագրութեան տեսանկիւնից իսկապէս սկզբնակէտ է, քանի որ Հայկական Բարձրավանդակը, Պոնտոսը, Կիլիկիան, Կապադովկիան եւ նման այլ պատմական բնակավայրեր աւերակի վերածուեցին` միաժամանակ դառնալով նաեւ զուտ պատմական անուններ:

Այս պատճառով 1915 թ. նախորդած պատմութիւնը հասարակութիւնը, աշխարհագրութիւնը, մշակոյթը իւրատեսակ ժամանակակից հնագիտութիւն են:

Միայն թէ շատ ցաւալի է, որ 100 տարուան նախորդած ժամանակաշրջանը շատ հին պատմութիւն է դարձել, մոռացուել, ջնջուել է յիշողութիւնից:

Գրքում նաեւ հիասքանչ աշխարհագրութեան լուսանկարներ են զետեղուել: Հէ՜յ, Թանու լեռ, Սիւմպուս, Մարդիկ լեռ, հրաշագեղ Աբվանք… Օսնագ գիւղի 300 տարեկան թթենիներ: Մի ժամանակ այնտեղ մետաքս էր արտադրւում: Հէ՜յ, Տրդատ թագաւորի ժամանակներից մնացած Քղիի ամրոցի աւերակներ… Տարածաշրջանի յատուկենտ փրկուած ձեռագրեր… Խուբս գիւղը (այսօր` եազկիւնիւ գրեթէ ջնջուել է, քանի որ ուսումնատենչ մի վայր է եղել. աղջիկ եւ տղայ երեխաների համար նախատեսուած նախակրթարանի հետ մէկտեղ` նաեւ մանկապարտէզ, ինչպէս եւ Ամերիկայից ուղարկուած գրքերով լի դպրոցական գրադարան ու ժողովասրահ է ունեցել…

1915 թ. խուբսեցի կանայք եւ տղամարդիկ եօթ օր շարունակ դիմադրել են, որոշները կարողացել են հարեւան Տէրսիմի աշիրեթութիւնում ապաստանել:

Ներկայում այնտեղ միայն 74 մարդ է ապրում, մինչդեռ նախքան 1915 թ-ը` գիւղում 1700 բնակիչ է եղել` 300 տուն հայ, 2 տուն քիւրտ: Յայտնի հայ գրող Թլկատինցին (Յովհաննէս Յարութիւնեան) այդ գիւղում ուսուցիչ է եղել, ով աւելի ուշ Պոլսի Կեդրոնական վարժարանի տնօրէնն էր դառնալու: 1915 թ. յուլիսին Խարբերդում նա, ընտանիքի հետ միասին, Տէր Զօրի ճանապարհն է բռնել: Թլկատինցին հայկական գիւղագրութեան ամենահզօր գրողներից մէկն էր, եւ եթէ չսպաննուէր, ո՞վ գիտէ` ինչպիսի՛ ստեղծագործութիւններ կը գրէր, գուցէ նաեւ Քղին

նկարագրէր:

Ճերմակ գիւղը (այսօր` Ել Տեղիրմենի), որտեղ ապրում էր գրողի ընտանիքը, 1500 հայերով է բնակեցուած եղել, 200 տուն հայ եւ 7 տուն թուրք է ունեցել: Խառը դպրոց է ունեցել, արհեստագործական եւ մշակութային գիւղ է եղել: Միայն 70 հոգի է ողջ մնացել, որոնց Քարերի քրտերն են փրկել: Բազմաթիւ արհաւիրքներից յետոյ գիւղ վերադարձածներից վերջինը 1953 թ. հեռացաւ այնտեղից: Այսօր Ճերմակում միայն 85 հոգի է ապրում:

Իսկ Փերի գետի Սելենկի կամուրջը, որը գրողի պապը` Մարտիրոս Սարգսեանն է կառուցել, դեռեւս կանգուն է:

Անհամբերութեամբ սպասում ենք Օսեփ Թոքաթի միւս ստեղծագործութիւններին, յատկապէս` նրա պատմուածքներին:

«Թարաֆ»

Թարգմանեց` Անահիտ Քարտաշեանը

«Ակունք»

 

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

1915 Թուականին Կին Լինել Պոնտոսում (Բ. Մաս)

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?