Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Նոր Իրավիճակը Պահանջում Է Նոր Մօտեցումներ

Հոկտեմբեր 13, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

kheram_10-13-15

Ինչպէս արդէն հաղորդել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնը, սեպտեմբերի 25-ին ազրպէյճանական զինուած ուժերի կողմից հրթիռա-հրետանային գնդակոծութեան է ենթարկուել հիւսիսարեւելեան ուղղութեամբ տեղակայուած`  Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի զօրամասերից մէկի պահպանութեան տեղամասը, ինչի արդիւնքում զոհուել են 4 եւ վիրաւորուել մի քանի զինծառայողներ:

Առաջին անգամ հակառակորդն օգտագործել է 122 մմ տրամաչափի հրանօթներ եւ հրետակոծել ոչ միայն առաջատար դիրքերը, այլեւ` թիկունքում տեղակայուած ստորաբաժանումները: Դրանից մէկ օր առաջ Հայաստանի հիւսիսում ազրպէյճանական կողմից բնակավայրերից մէկի հրետակոծութեան ժամանակ զոհուել են 3 խաղաղ բնակիչներ: Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութիւնը ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների եւ միջազգային հանրակցութեան ուշադրութիւնն է հրաւիրել այն հանգամանքին, որ ազրպէյճանական կողմից հրետանու կիրառումը նոր իրավիճակ է ստեղծում շփման գծում, ինչը լայնածաւալ մարտական գործողութիւնների անցնելու հերթական քայլն է:

Ճիշդն ասած, Մինսքի խմբին դիմելն արդէն կորցրել է իմաստը, քանի որ այս կառոյցը որդեգրել է այնպիսի դիրքորոշում, որը չի կարող նպաստել Ազրպէյճանի կողմից հրադադարի  ամենակոպիտ խախտումների դադարեցմանը: Բազմիցս է խօսուել այն մասին, որ միջնորդների կողմից հակամարտութեան կողմերի գործողութիւնները գնահատելիս կեղծ հաւասարութիւն պահպանելը միայն ամրապնդում է պաշտօնական Պաքուի համոզուածութիւնն իր անպատժելիութեան մէջ եւ խրախուսում նրան շփման գծում զինուած գործողութիւնների` գնալով առաւել մեծ արմատականացման ու ծաւալի ընդլայնման: Մարդկային զոհերի յանգեցրած վերջին միջադէպը հերթական անգամ հաստատում է դա: Բայց այն իրավիճակում, երբ բոլորին ամէն ինչ յայտնի է, Մինսքի խմբի համանախագահները ձեւացնում են, թէ չեն կարող հասկանալ` ով է իրականում մեղաւոր լարուածութեան սրման մէջ:

Այն դէպքում, երբ ազրպէյճանական կողմը բաց գրութեամբ  հաղորդել է Ազրպէյճանի պաշտպանութեան նախարարի` «հակառակորդի ցանկացած շարժուող նշանակէտ ոչնչացնելու» հրամանը: Անձեւ ձեւակերպումներ, անհասցէ, իսկ հետեւաբար` աննպատակ քննադատութիւն հնչեցին եւ Մինսքի խմբի համանախագահների` սեպտեմբերի 25-ին տարածած վերջին յայտարարութեան մէջ: Յատկանշական է, որ ողբերգական միջադէպերը տեղի ունեցան ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահութեան` Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարութիւնների ղեկավարների հետ Նիւ Եորքի հանդիպումների նախաշեմին: Ինչպէս նկատել է Էտուարտ Նալբանդեանը, Ազրպէյճանում վատ աւանդոյթ է դարձել` տարածաշրջանային կարեւոր այցերից եւ բարձրաստիճան հանդիպումներից առաջ սրել իրավիճակը Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին` դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակայարմարութիւնը եւ խոչընդոտելով բանակցային գործընթացին:

«Հերթական այս սադրանքը դարձաւ համանախագահների այն յայտարարութեան արձագանգը, համաձայն որի, նրանք Նիւ Եորքում Հայաստանի եւ Ազրպէյճանի արտաքին գործերի նախարարների միջեւ արդիւնաւէտ բանակցութիւնների յոյս են պահում»,  յայտարարել է Էդ. Նալբանդեանը միջնորդների հետ հանդիպմանը: Միանգամայն բացատրելի է, որ Ազրպէյճանի մեղքով ստեղծուած իրավիճակում հակամարտութեան կարգաւորման գործընթացը երկրորդ կարգ է մղւում, եւ Մինսքի խմբի համանախագահների համար հրատապ է դառնում արտակարգ միջոցներ ձեռնարկելու հարցը` հետագայ սրումը թոյլ չտալու եւ լիարժէք բանակցութիւնների վերսկսման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Ներկայումս հիմնական միջոցներից մէկը շփման գծում միջադէպերի հետաքննութեան մեքանիզմի ստեղծումն է, առանց որի, համանախագահների կարծիքով, կողմերը կը շարունակեն մեղադրել իրար միջադէպերի մէջ: Ի հարկէ, գաղափարն այդ ինքնին լաւ է, բայց նոր չէ եւ անգամ իւրատեսակ ուրուական է դարձել: Հարկ է նշել, որ իւր ժամանակ նման մեքանիզմ ստեղծելու առաջարկութիւնն ընդունուել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, բայց մերժուել` Ազրպէյճանի կողմից: Այս անգամ էլ ահա, ինչպէս նշեցին համանախագահները, Հայաստանը համաձայնեց քննարկել մեքանիզմի մանրամասները, եւ Ազրպէյճանին կոչ արեցին նոյն կերպ վարուել: Բայց արդեօ՞ք կան երաշխիքներ, որ Պաքուն իր համաձայնութիւնը կը տայ համանախագահների` այդ մեքանիզմի ստեղծման մասին առաջարկն ընդունելու ներկայ կոչին: Հարցը չափազանց խնդրայարոյց է թւում: Այն պատճառով, որ, նախ, միջադէպերի առարկայական հետաքննութեան մեքանիզմի առկայութիւնը հակասում է Ազրպէյճանի ռազմատենչ քաղաքականութեանը, որն ամենեւին շահագրգռուած չէ միջազգային վերահսկողութեան հարցում եւ կը ցանկանար հետագայում էլ պահպանել գործողութիւնների ազատութիւնը շփման գծում:

Երկրորդ, պաշտօնական Պաքուն, նմանակելով հակամարտութեան խաղաղ կարգաւորման պատրաստակամութիւն, գործնականում արհամարհեց Մինսքի խմբի եւ միջազգային այլ կառոյցների` իրավիճակի կայունացմանն ու վստահութեան ամրապնդմանն ուղղուած բոլոր կոչերն ու առաջարկները: Եւրոխորհրդարանի հակաազրպէյճանական բանաձեւի հետ կապուած վերջին խայտառակ միջադէպը բաւականին ցայտուն կերպով ի ցոյց դրեց Ազրպէյճանի իշխանութիւնների մտածողութեան քարանձաւային մակարդակը եւ նրանց վերաբերմունքը քաղաքակիրթ հանրակցութեան կանոններին: Մեր կարծիքով, յորդորելու եւ համոզելու ժամանակն անցել է, ընդ որում` արդէն վաղուց է անցել: Այնպիսի վարչակարգերն, ինչպիսին ալիեւեանն է, ունակ չեն բանակցութիւնների եւ միայն հարկադրելու լեզուն են հասկանում, ինչպէս դա տեղի ունեցաւ 1994թ., երբ ղարաբաղեան բանակն Ազրպէյճանին խաղաղութիւն պարտադրեց: Իսկ նշանակում է միջնորդների ջանքերն` ուղղուած Պաքուի իշխանութիւնների կողմից միջադէպերի հետաքննութեան մեքանիզմի ստեղծմանը` մասնաւորապէս եւ հակամարտութեան գօտում իրավիճակի կայունութեանն` ընդհանրապէս, խափանելու դէպքում միջազգային հանրակցութիւնը պէտք է Ազրպէյճանի նկատմամբ գործադրի այլ` արդիւնաւէտ պատժամիջոցների մեքանիզմ:

Հակառակ դէպքում` այն պայմաններում, երբ միջազգային համապատասխան կառոյցները չեն դիմում գործողութիւնների, վերջնականապէս լկտիացած նախայարձակին զսպելու գործառոյթներն ստիպուած է իրականացնել հայկական կողմը` թոյլ չտալու նրան վերջին քայլն անել պատերազմի ճանապարհին: «Եթէ չլինեն այլընտրանքներ, նշանակում է` հէնց մենք կը լինենք մարդկութեան պատժիչ սուրն այդ յանցանքները կատարողների նկատմամբ: Մենք կը լինենք, քանի դեռ քաղաքակիրթ մարդկութիւնը չի կարող գտնել առաւել գործուն մեքանիզմներ», յայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Շփման գծում նոր իրավիճակը պահանջում է  պայքարի նոր մեթոտներ:

«Ազատ Արցախ»

 

Նախորդը

Այշէ Կիւնայսու Քննադատեց Սելահէտտին Տեմիրթաշի Ու Ֆիկեն Եիւքսեքտաղի Արտայայտութիւնները, Որոնք Կը Վիրաւորեն Հայերու Ու Միւս Քրիստոնեաներուն Զգացումները

Յաջորդը

Տաւութօղլու Հայկական Սփիւռքին Դէմ Պայքարը Կը Քաջալերէ

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?