«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, որ տեղի կ՛ունենայ խմբակներու դրութեամբ, երէկ գիշեր կատարուեցան ութ ճակատումներ:
Յիշատակելի անակնկալներ չարձանագրուեցան` նկատի ունենալով, որ գրեթէ բոլոր զօրաւոր խումբերն ալ յաղթանակ արձանագրեցին, թէեւ ոմանք` քիչ մը դժուարութեամբ:
Մանչեսթըր քաղաքի երկու խումբերն ալ` Եունայթըտ եւ Սիթի, յաղթեցին գերմանացի իրենց մրցակիցներուն, յաջորդաբար` Վոլֆսպուրկի եւ Մէօնշընկլատպախի, երկուքն ալ` 2-1 արդիւնքով:
Միակ անակնկալը ստեղծեց Պենֆիքան, որ Սպանիոյ մէջ 2-1 արդիւնքով յաղթեց Աթլեթիքօ Մատրիտի:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Մալմօ – Ռէալ Մատրիտ | 0-2 | 
| Շախտիոր Տոնեցք – Փարիզ Սեն Ժերմեն | 0-3 | 
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ – ՓՍՎ Այնտհովըն | 3-2 | 
| Մանչեսթըր Եունայթըտ – Վոլֆսպուրկ | 2-1 | 
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ասթանա – Կալաթասարայ | 2-2 | 
| Աթլեթիքօ Մատրիտ – Պենֆիքա | 1-2 | 
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Մանչեսթըր Սիթի | 1-2 | 
| Եուվենթուս – Սեւիլլա | 2-0 | 
 
			

