Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Փութինի Խորհրդաւոր Լռութիւնը

Սեպտեմբեր 22, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

serj-putin_9-22-15

Սեպտեմբերի 7-ի երեկոյեան Քրեմլինում կայացաւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հանդիպումը Ռուսաստանի իր գործընկերոջ` Վլատիմիր Փութինի հետ: Բանակցութիւնների արարողակարգային մասում արուած յայտարարութիւնները, սակայն, աւելի շատ խօսում էին այդ հանդիպումից կողմերի ակնկալիքների եւ առաջնահերթութիւնների տարբերութիւնների, քան ընդհանուր հետաքրքրութիւնների մասին:

Փութինը շեշտադրումը կատարեց երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալների կտրուկ անկման իրողութեան վրայ: Դրան ի պատասխան, Սերժ Սարգսեանն ակնարկեց, որ պատճառները թաքնուած են փաստացի Եւրասիական տնտեսական միութեան շրջանակներում ապրանքների, դրամագլխի եւ ծառայութիւնների ազատ տեղաշարժի սկզբունքի չգործելու փաստի մէջ: Սա ոչ միայն ակնարկ էր Ռուսաստանի նախագահին` խնդիրների պատճառները փնտռել Մոսկուայի կողմից վարուող տնտեսական քաղաքականութեան մէջ, այլեւ նուրբ ակնարկ էր առհասարակ ԵԱՏՄ-ին անդամակցութեան արդիւնքներից Հայաստանի չբաւարարուածութեան մասին:

Հանդիպման հրապարակային մասում Ռուսաստանի նախագահի խօսքից այնպիսի տպաւորութիւն է, որ Մոսկուային հայ-ռուսական հսկայածաւալ օրակարգից հետաքրքրել է բացառապէս առեւտրատնտեսական յարաբերութիւնների խնդիրը, եւ նա Սերժ Սարգսեանի հետ հանդիպել է` դրա պատճառները քննարկելու: Որեւէ այլ հարցի, ընդհուպ` տարածաշրջանում կատարուող զարգացումների, առաւել եւս` ղարաբաղեան հիմնահարցի կարգաւորման մասին, Փութինը չի խօսել նոյնիսկ այն բանից յետոյ, երբ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսեանը տեղեկացնում է հայ-ազրպէյճանական սահմանագծին լարուածութեան աճի, Ազրպէյճանի կողմից հրադադարի արդէն ընդհուպ հրետանու կիրառմամբ խախտումների սաստկացումի եւ այդ հարցը ՀԱՊԿ գագաթնաժողովում բարձրացնելու մտադրութեան մասին: Սա, ի հարկէ, չի նշանակում, թէ այդ հարցը դէմ դիմաց չի քննարկուել: Աւելի շուտ`  հակառակը: Բայց այս փոքրիկ, առաջին հայեացքից ոչ էական մանրամասնութիւնը ցոյց է տալիս հրապարակայնօրէն այդ խնդրի այժմէականութիւնը թուլացնելու` Քրեմլինի տրամադրուածութիւնը: Հարց է առաջանում` ինչո՞ւ:

Սերժ Սարգսեանի` Մոսկուա մեկնելու հիմնական նպատակներից մէկը, ըստ էութեան, հէնց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում սահմանային լարուածութիւնը չափաւորելն էր: Թերեւս զուտ պատահական համընկնում չէր, որ Սարգսեանի աշխատանքային այցը Մոսկուա համաձայնեցուեց հէնց Ազրպէյճանի զինուժի կողմից հայկական դիրքերի եւ սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման ամենաթէժ շրջանում, եւ որ հէնց դրա մասին յայտնի դառնալուց յետոյ լարուածութիւնը կտրուկ թուլացաւ:

Ամենայն հաւանականութեամբ, դեր են կատարել մի կողմից այդ հանդիպումից Ազրպէյճանում ձեւաւորուած որոշակի սպասելիքները եւ զգուշաւորութիւնը, իսկ միւս կողմից` այն հանգամանքը, որ ներկայ դրութեամբ հակամարտութեան գօտում յարաբերական զսպուածութիւն ապահովելու հիմնական լծակը, լաւ է դա թէ վատ, գտնւում է Մոսկուայի, աւելի յստակ` հէնց անձամբ Վլատիմիր Փութինի ձեռքերում:   Այնուամենայնիւ, շփման գծի առանձին հատուածներում գրեթէ պատերազմական իրավիճակի առաջացման վերաբերեալ Փութինի դրսեւորած նկատելի անտարբերութիւնը, նախ` իբրեւ ԵԱՀԿ Մինսքի խմբակի համանախագահող երկրի, ապա` որպէս Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարի, չի կարող իր մէջ որոշակի թաքնուած, առայժմ անհասկանալի ուղերձներ չպարունակել: Դրա հետեւանքները թերեւս պարզ կը դառնան առաջիկայում` Պաքուի վարքագծից, որտեղ այդ անտարբերութիւնը գուցէ կարող են ընկալել իբրեւ ռազմական արկածախնդրութիւնը խորացնելու, իրավիճակն էլ աւելի լարելու լուռ համաձայնութիւն: Դա, սակայն, կախուած է նրանից, թէ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգաւորման հետ կապուած, Մոսկուան ունեցե՞լ է, արդեօք, Երեւանին ուղղուած առաջարկներ, եւ եթէ` այո, ապա ինչպիսի՞ն է եղել Սարգսեանի արձագանգը դրանց:

Մէկ բան ակնյայտ է` սահմանային լարուածութեան աճին զուգահեռ Ռուսաստանի որդեգրած` ոչինչ չտեսնելու եւ չլսելու մարտավարութիւնն արդէն նեարդայնացնում է Երեւանին այն աստիճանի, որ Երեւանն այլեւս չի կարողանում թաքցնել իր հիասթափութիւնը: Նախ` սեպտեմբերի 3-6 անցկացուած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարական զօրավարժութիւններում յատուկ խաղարկուել է այն բեմագրութիւնը, թէ դիւանագիտական ոլորտում որոնք են լինելու Հայաստանի անելիքները, եթէ ՀԱՊԿ գործընկեր պետութիւնները հրաժարուեն անհրաժեշտութեան դէպքում կատարել Հայաստանին ռազմական օգնութիւն ցուցաբերելու իրենց պարտաւորութիւնը: Ընդ որում, այս բեմագրութիւնը խաղարկուեց հէնց ՀԱՊԿ-ից հրաւիրուած փորձագէտների ներկայութեամբ ու թերեւս հէնց նրանց համար: Իսկ արդէն Փութինի հետ հանդիպման հրապարակային մասում նախագահ Սերժ Սարգսեանը թափանցիկ ակնարկեց, որ պատրաստւում է Հայաստանի եւ Ազրպէյճանի սահմանին ստեղծուած իրավիճակի հարցը բարձրացնել առաջիկայում Տուշանպէում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում:

Դժուար է ասել` ի՛նչ դրսեւորում է ունենալու այդ հարցի բանաձեւումը. Հայաստանը ՀԱՊԿ գործընկերներից պահանջելու է Ազրպէյճանի գործողութիւնները դատապարտող եւ նախազգուշացնող յայտարարութի՞ւն ընդունել, թէ՞, դիմելով ծայրայեղ քայլի, կարող է առհասարակ դնել յստակ դիրքորոշում չյայտնելու պարագայում այդ կառոյցում Հայաստանի հետագայ մնալու նպատակայարմարութեան հարցը: Սա կ՛երեւայ հէնց Տուշանպէում: Բայց այն հանգամանքը, որ խնդրի առաջադրման իր մտադրութիւնը Սարգսեանը յայտնում է Փութինին, վկայում է առաջնահերթօրէն Մոսկուայից յստակ դիրքորոշում ստանալու Երեւանի նպատակը, քանի որ անդամ միւս պետութիւններից որեւէ սպասելիք չի կարող ունենալ ի սկզբանէ: Ու թերեւս հէնց Տուշանպէում կ՛երեւայ ի՛նչ էր նշանակում Փութինի այս խորհրդաւոր լռութիւնը:

 

 

Նախորդը

Թշնամուն Սանձողները

Յաջորդը

Ծուղակ Սէուտական Արաբիայի Համար

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?