Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ռուս-Ազրպէյճանական Յարաբերութիւններում Ամէն Ինչ Այդքան Էլ Հարթ Չէ

Սեպտեմբեր 9, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ

Լաւրով
Լաւրով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան տօնի նախօրէին` սեպտեմբերի 1-ին, Հայաստանի ռազմավարական դաշնակիցը համարուող երկրի` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերկէյ Լաւրովը կարճատեւ աշխատանքային այց կատարեց Ազրպէյճան` հերթական անգամ Պաքւում յայտարարելով, որ Ազրպէյճանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը:

Միաժամանակ նոյն օրը, երբ Լաւրովը ժամանում էր Պաքու, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը մեկնեց Ստեփանակերտ` մասնակցելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութեան տօնին նուիրուած հանդիսաւոր միջոցառումներին: Այս իրողութիւնները խորհրդանշական կերպով արտացոլում են Հարաւային Կովկասում եւ ղարաբաղեան կարգաւորման բանակցային գործընթացում Մոսկուայի ունեցած դերակատարութեան այլակերպումների պատճառով առաջացած հակասական իրավիճակը:

Թէ ինչո՛ւ էր     ճշգրիտ Լաւրովը մեկնել Պաքու, ըստ էութեան այդպէս էլ պարզ չդարձաւ: Փաստացի բացի նախագահ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ արուած արարողակարգային, հերթապահ յայտարարութիւններից, բուն բանակցութիւնների վերաբերեալ որեւէ յաւելեալ տեղեկատուութիւն չհրապարակուեց: Պէտք է ենթադրել, որ այցի արդիւնքներն այնքան էլ չեն բաւարարել Պաքուին եւ յատկապէս Մոսկուային: Պատահական չէր, որ Լաւրովի այցի հէնց յաջորդ օրը ռուսական պետական կենտրոնական քարոզչամիջոցներից մէկը` «Ռիա Նովոսթի» լրատուական գործակալութիւնը, փոքրիկ յօդուած հրապարակեց Ստեփանակերտում անցկացուելիք անկախութեան տօնի միջոցառումների վերաբերեալ` Լեռնային Ղարաբաղն ներկայացնելով որպէս անկախ եւ ինքնիշխան երկիր, իսկ Բակօ Սահակեանին` որպէս Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ: Այս հրապարակումը Պաքւում ջղագարութեան ալիք է բարձրացրել: Պաքւում հասկացել են, որ սա թափանցիկ ակնարկ է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը ճանաչելու իրատեսականութեան վերաբերեալ: Եթէ Մոսկուան նման կիսաքողարկուած ուղերձներ է յղում Պաքուին, նշանակում է` ռուս-ազրպէյճանական յարաբերութիւններում հիմա ամէն ինչ այնքան էլ հարթ չէ:

Առաջին հերթին դա կարող է պայմանաւորուած լինել Թուրքիայի եւ վերջինիս հետ Ռուսաստանի նկատելի լարուած յարաբերութիւնների գործօնով: Երբ յայտնի դարձաւ, որ Լաւրովը մեկնելու է Պաքու, Ազրպէյճանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամետեարովը անակնկալ այցելեց Անգարա` հանդիպելու Թուրքիայի վարչապետ Ահմեթ Տաւութօղլուի հետ: Թէ ինչ են նրանք քննարկել, յայտնի չէ: Սակայն դրանից անմիջապէս յետոյ Տաւութօղլուն հանդէս եկաւ ոճի եւ թիրախայնութեան տեսանկիւնից աննախադէպ մի յայտարարութեամբ. «Քանի դեռ Թուրքիան Ազրպէյճանի կողքին է, նրա սահմաններին ոչինչ չի սպառնում եւ որեւէ խնդիր լինել չի կարող», ասել էր նա` չպարզաբանելով, թէ Ազրպէյճանի սահմաններին սպառնացող այդ ինչ վտանգ է ստիպել անել նման յայտարարութիւն: Սակայն Տաւութօղլուի ակնարկներն առաւել քան թափանցիկ էին. առաջին` Թուրքիան թոյլ չի տայ ճնշումներ գործադրել Ազրպէյճանի նկատմամբ, երկրորդ` Ազրպէյճանի ինքնիշխանութեան եւ տարածքների ամբողջականութեան երաշխաւորը  Թուրքիան է, այլ ոչ թէ որեւէ այլ երկիր` ամենայն հաւանականութեամբ նկատի առնելով Ռուսաստանին: Սա կարող է նշանակել, որ Մոսկուան Պաքուին որոշակի առաջարկութիւններ է ներկայացրած եղել, որոնք վերջինս մերժել է` հիմնուելով հէնց Թուրքիայի աջակցութեան կամ գուցէ դիմադրութեան վրայ:

put-al_9-09-15
Ալիեւ – Փութին

Չի բացառւում, որ դրանք այնքան էլ կապուած չեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ: Այս հարցում Մոսկուայի եւ Պաքուի միջեւ գրեթէ կատարեալ համախոհութիւն է: Արդէն յայտարարուել է, որ գոնէ այս պահի դրութեամբ տապալուել է առաջիկայում ՄԱԿ-ի ընդհանուր ժողովի շրջանակներում Նիւ Եորքում Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահների հանդիպում կազմակերպելու Մինսքի խմբակի, իսկ իրականում` Միացեալ Նահանգների նախաձեռնութիւնը: Դա պարզ դարձաւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահների` Պաքու կատարած վերջին այցից յետոյ, ինչը վերահաստատում է, որ տապալողը ազրպէյճանական կողմն է: Դժուար է պատկերացնել, որ առանց Մոսկուայի աջակցութեան` Ալիեւը կարող էր այս հարցում  Ուաշինկթընի նկատմամբ նման քայլի գնալ: Այլ կերպ ասած` տարածաշրջանում լայնածաւալ պատերազմի սպառնալիքի պահպանումը տեղի է ունենում Մոսկուա-Պաքու լծակից զոյգի լուռ գործակցութեան շնորհիւ եւ դա հաւասարապէս բխում է երկու կողմերի շահերից` թէ Միացեալ Նահանգների նախաձեռնողականութիւնը եւ թէ տարածաշրջանում Իրանի դերակատարութեան մեծացման հեռանկարը թոյլ չտալու մղումով: Հարց է առաջանում` այդ դէպքում ինչի հետ են կապուած խնդիրները:

Լաւրովը Պաքւում Ազրպէյճանին հրաւիրեց մասնակցելու սեպտեմբերի 9-ից Սվերտլովսքում մեկնարկող ռազմաարհեստագիտական արտադրանքի «Ռայ-2015» ցուցահանդէսին, ինչը կարելի է Պաքուին ուղղուած ռուսական ռազմական արհեստագիտութեան գործարքի նոր առաջարկ համարել: Մոսկուան ցանկանում է այդ գործարքից ստացուելիք միջոցներով փոքրիշատէ մեղմել երկրում մոլեգնող ելեւմտական ճգնաժամը: Բայց Ազրպէյճանը հիմա շատ բան չունի առաջարկելու: Այդ երկրում հիմա լրջօրէն մտածում են 2016 թ. պետական պիւտճէն հէնց ռազմական ծախսերի մասով զգալիօրէն կրճատելու մասին, որի կարիքն առաջացել է քարիւղի համաշխարհային գների` Ազրպէյճանի տնտեսութեան համար աղէտալի մակարդակով փլուզման պատճառով:

Երկրորդ` դեռ օգոստոսի կէսերին ազրպէյճանական լրատուամիջոցները յղում կատարելով ռուսական «Զվեզտա» հեռուստաընկերութեանը գրեցին, որ Ռուսաստանը ցանկանում է Կապալայի ռատարի կայանի փոխարէն` Ազրպէյճանում նոր կայան կառուցել` նպատակ ունենալով դրա միջոցով ծածկել այն տարածքները, որոնք անվերահսկելի են Արմաւիրում տեղակայուած ռատարի համար: Աւելի ուշ Ազրպէյճանում հրապարակուեցին անցկացուած մի ընկերաբանական հարցման արդիւնքներ, ըստ որոնց, ազրպէյճանցիների 80 տոկոսը դէմ է Լեռնային Ղարաբաղի հարցում Ազրպէյճանի նպաստաւոր լուծումների դիմաց երկրի տարածքում ռուսական զինուորական խարիսխ ստեղծելու գաղափարին: Բացի այն, որ սա Լաւրովի այցից առաջ այս հարցում Մոսկուային մերժելու արտայայտութիւն էր, այն նաեւ վկայում էր, որ զինուորական խարիսխ ստեղծելու թեման այս ընթացքում եղել է ռուս-ազրպէյճանական բանակցութիւնների օրակարգում:

Եւ վերջապէս, միւս խնդիրը, որ կարող էր առաջանալ Մոսկուայի եւ Պաքուի յարաբերութիւններում, թերեւս պայմանաւորուած է Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի` ԱՊՀ տարածքում միասնական ելեւմտական շուկայ ստեղծելու եւ այդ տարածքում իբրեւ վճարամիջոց` ամ. տոլարից հրաժարուելուն ուղղուած Տումային օրինագիծ ներկայացնելու նախաձեռնութեամբ: Քանի որ խօսքը վերաբերում է ոչ թէ Եւրասիական Միութեան, այլ հէնց Անկախ Պետութիւնների Հասարակապետութեան տարածքին, այս նախաձեռնութիւնն ուղղակի շօշափում է Ազրպէյճանի շահերը, որը, թերեւս ԱՊՀ երկրներից ամենաքիչը պէտք է շահագրգռուած լինի փութինեան այս հերթական նախաձեռնութեան կենսագործմամբ` հաշուի առնելով ոչ միայն ռուբլիի ողբերգական դրութիւնը, այլեւ Արեւմուտքի հետ ուժանիւթի ոլորտում Պաքուի սերտ յարաբերութիւնները եւ տոլարից նրա ուժեղ կախուածութիւնը: Անյայտ է, որ Լաւրովին Պաքւում հետաքրքրող հիմնական հարցերից մէկը կարող էր լինել Ռուսաստանին գիւղամթերքներով ապահովող հիմնական երկրներից մէկի` Ազրպէյճանի ղեկավարութեան տրամադրուածութիւնն այս նախաձեռնութեան կապակցութեամբ շօշափելը: Ամենայն հաւանականութեամբ նրան Պաքւում հասկացրել են, որ այնքան էլ ոգեւորուած չեն փութինեան այս նախաձեռնութեամբ: Այնպէս որ, Լաւրովին կրկին Պաքւում «գրողի ծոցն ուղարկեցին», ինչպէս ազրպէյճաներէնով նրա հասցէին արտայայտուել էին նախորդ տարուայ օգոստոսեան այցի ընթացքում:

 

 

 

 

Նախորդը

2014-էն Ի Վեր Սուրիոյ Եւ Իրաքի Մէջ Սպաննուած Են 300 Ազրպէյճանցի Ժիհատականներ

Յաջորդը

Տոկա՛, Սուրիա՛…

RelatedPosts

Թրքական Բանակին Ներխուժումը Հայաստան
Պատմական

Թրքական Բանակին Ներխուժումը Հայաստան

Մայիս 14, 2025
Բոլշեւիկներու Բռնագրաւումներն Ու Վայրագութիւնները Արցախի Մէջ
Պատմական

Բոլշեւիկներու Բռնագրաւումներն Ու Վայրագութիւնները Արցախի Մէջ

Ապրիլ 30, 2025
Լեգրանի Հետ Բանակցութիւններ Եւ Հայ-Ռուսական Համաձայնագիր
Պատմական

Լեգրանի Հետ Բանակցութիւններ Եւ Հայ-Ռուսական Համաձայնագիր

Ապրիլ 9, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?