«Քոփա Ամերիքա». Արժանթին Մեծ Քայլերով Ապահովեց Աւարտականի Իր Տոմսը

7-01-15_copa-argentinaՉիլիի մէջ տեղի ունեցող «Քոփա Ամերիքա»-ի  ֆութպոլի մրցաշարքի կիսաւարտականի երկրորդ ճակատումին, որ իրարու դէմ հանեց Արժանթինը եւ Փարակուէյը, աւարտեցաւ Արժանթինի յաղթանակով եւ 6 – 1 արդիւնքով ջախջախելով իր մրցակիցը:

Թէեւ Պարսելոնայի աստղ Լիոնել Մեսսի կոլ չնշանակեց, սակայն կոլի 3 փոխանցում կատարեց:

Յաղթական կազմին կոլերը նշանակեցին Մարքոս Ռոխօ (15-րդ), Խաւիէ Փասթորէ (27-րդ), Անխել Տի Մարիա (47-րդ եւ 53-րդ) եւ Սերճիօ Ակուերօ (80-րդ եւ 83-րդ):

Արժանթին, որ այսպիսով մեծ քայլերով ապահովեց աւարտականի իր տոմսը, աւարտականին իր դէմ պիտի ունենայ մրցաշարքը հիւրընկալող երկիրը` Չիլին:

Like on Facebook
  •  
  •  
CATEGORIES
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )