Երէկ յետմիջօրէին Լիբանանի պասքեթպոլի ազգային խումբը (1998-ի ծնունդ) մեկնեցաւ Աղեքսանդրիա (Եգիպտոս)` իր մասնակցութիւնը բերելու համար Արաբական պասքեթպոլի տղոց 18 տարեկանէն վար 15-րդ ախոյեանութեան, որ տեղի պիտի ունենայ 3 – 12 յուլիսին:
Լիբանանեան պատուիրակութիւնը կը բաղկանայ հետեւեալ անդամներէն.
Ռամի Ֆաուազ (նախագահ), Ճօ Մաժահես (մարզիչ), Շարպել Պաշ (օգնական մարզիչ), Թորոս Ժընթայեան (պատասխանատու), Մոհամետ Ֆախրօ (բժիշկ), Ժորժ Սաատ (միջազգային իրաւարար), Ատել Ռըզք, Ալի Մանսուր, Տենի Խուրի, Էլի Տանի, Քարլ Ասի, Մանսուր Խուէյրի, Մարք Խուրի, Նայիմ Ռապիէ, Ուիլիըմ Սուան, Իպրահիմ Հատտատ, Նաժի Ազիզ եւ Սամի Ղանտուր (մարզիկներ):