Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Այշէ Հիւրն Էլ Ասաց` «Սապիհա Կէօքչենը Հայ Է»

Յունիս 26, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

6-26-15_SabihaԱյն պնդումը, թէ Աթաթիւրքի հոգեզաւակներից օդաչու Սապիհա Կէօքչենի իսկական անունը Խաթուն Սեպիլճեան է, կրկին բարձրացել է օրակարգ:

«Ռատիքալ» թերթի սիւնակագիրներից պատմաբան Այշէ Հիւրն իր այս սիւնակում պնդում է, թէ Աթաթիւրքի հոգեզաւակներից Սապիհայ Կէօքչենն, ըստ էութեան, հայ Խաթուն Սեպիլճեանն է: Ա. Հիւրը գրում է, որ իրականում Մ. Քեմալը Սապիհային (Խաթունին) Այնթապում է որդեգրել, յետոյ Պուրսայից` առանձնատուն բերել: Ահա Հիւրի պնդումներից մի հատուած:

Ո՞Վ Է Սապիհա Կէօքչենը

Այժմ հայեացք ուղղենք դէպի անցեալ եւ Սապիհա Կէօքչենի կենսագրութեանը: 1990-ական թթ. Օքթայ Վերելին տուած հարցազրոյցի ժամանակ ասել է, որ իր հայրը` Ատրիանապոլսի Տեֆթերտար Հաֆըզ Մուսթաֆա Իզզեթ պէյը, երիտթուրքերից է եղել, որի համար Ապտիւլ Համիտը նրան աքսորել է Պուրսա: Ըստ իրեն, լոյս աշխարհ է եկել 1913 թ. մարտի 22-ին, Պուրսայում:

Մանուկ հասակում ծնողներին կորցրած եւ աւագ եղբօր հետ մեծացած փոքրիկ Սապիհայի կեանքը արմատականապէս փոխուեց Մ. Քեմալի` 1925 թ. Պուրսա կատարած այցի ժամանակ: Թիկնազօրի հսկողութիւնը ճեղքելով` առանձնատան այգի թափանցած փոքրիկ Սապիհան այնքան ազդեցիկ է պատմում կրթութիւն ստանալու իր մտադրութեան մասին, որ Կազին (Աթաթուրքի մէկ ածականը «Ա.») անձամբ է առաջարկում որդեգրել նրան: Այժմ տեսնենք դէպքի` Սապիհայի տարբերակը:

Կազիի Հետ Ծանօթութիւնը

«Մեր տունը գտնւում էր Կազիի հիւրընկալած առանձնատան հետ նոյն ուղղութեան վրայ: Մի վաղ առաւօտ դուրս եկայ առանձնատան դարպասների մօտ եւ ուղիղ նայեցի առանձնատանը: Աչքերիս չկարողացայ հաւատալ. Աթաթուրքը միայնակ զբօսնում էր այգում: Այդ ժամանակ 12 տարեկան էի, սովորում էի նախակրթարանի երրորդ դասարանում: Քանի որ բռնազաւթման ժամանակ դպրոցները փակել էին, մեր կրթութիւնը դրանից տուժում էր: Ուսման ծարաւ էի: Չնայած աւագ եղբայրս ինձ շատ էր սիրում եւ լաւ էր նայում, բայց մտքիս դրել էի գիշերօթիկ դպրոց ընդունուել: Մտածում էի` եթէ այս ցանկութեանս մասին գնամ եւ անձամբ պատմեմ Աթաթուրքին, ի՞նչ կը լինի: Չգիտեմ, թէ ինչպէս եղաւ: Միանգամից որոշեցի եւ քայլեցի դէպի առանձնատան դուռը: Դրան մօտ հերթապահող զինուորն ասաց, որ արգելուած է: Աթաթուրքը հեռուից մեզ էր նայում, ասաց` «Թող երեխան գայ»: Վազելով գնացի եւ ձեռքը համբուրեցի: Անունս հարցրեց, ոգեւորութիւնից լեզուս կապ ընկաւ: Բառ անգամ չկարողացայ արտասանել: Ասելով` «Եկ մի այստեղ նստենք»` ձեռքիցս բռնեց, եւ նստեցինք մի բազմոցի վրայ:

Այնքան հասարակ ու անմիջական էր, այնպէս էր խօսում, կարծես ոչ թէ Մեծ Կազին, այլ դասընկերս լինէր: Հարցրեց իմ մասին: Քանի որ յուզմունքս մի փոքր անցել էր, կարողացայ սիրտս բացել նրա առաջ: Ասացի, որ ցանկանում եմ սովորել: Լսում էր: Ոչինչ չէր ասում: Անհամբեր ցանկանում էի իմանալ, թէ ի՛նչ է ասելու: Նրա պատասխանն ինձ բաւականին զարմացրեց. «Քեզ ինձ մօտ վերցնեմ, իմ աղջիկս դարձիր, ի՞նչ կ՛ասես»: Նման իրավիճակում, որի մասին անգամ չէի կարող մտածել, ի՞նչ կարող էի ասել: Ասացի, որ եղբօրիցս կը հարցնեմ: Նա էլ ասաց, որ Զահրա անունով մի աղջիկ էլ ունի, միասին դպրոց կը գնանք: Այնուհետեւ աւագ ենթասպայ Ռասուհի պէյին կարգադրութիւններ կատարեց, կանչեցին եղբօրս, Կազին անձամբ խօսեց եղբօրս հետ, նա էլ համաձայնուեց: Մի քանի օր անց Կազիի եւ նրան ուղեկցող պատուիրակութեան հետ միասին Պալըքեսիր-իզմիր (Զմիւռնիա, «Ակունք»-ի խմբ.) ճանապարհով եկանք Անգարա: Առանձնատան այգում այն ժամանակ երկու սենեականոց մի դպրոց կար, կոչւում էր Չանքայայի նախակրթարան: Զեհրայի, Ռուքիէի եւ միւս երեխաների հետ միասին սկսեցի այնտեղ յաճախել: Այսպիսով, ինձ համար բացուեցին բոլորովին նոր կեանքի դռները»:

Ազգանունը Աթաթուրքն Է Տալիս

Սապիհան, ով նախ սովորում է Չանքայայի նախակրթարանում, այնուհետեւ` որոշ ժամանակ Առնաւութքէոյի օրիորդաց վարժարանում, Սկիւտարի օրիորդաց վարժարանում, առողջական խնդիրների պատճառով ստիպուած է լինում որոշ ժամանակ կրթութիւնն ընդհատել: Հէյպելի կղզում եւ Վիեննայում որոշ ժամանակ բուժուելուց յետոյ գնում է Փարիզ, սակայն հայրենիքի եւ փաշայի կարօտին չդիմանալով` բուժումն աւարտելուն պէս վերադառնում է Թուրքիա:

Երբ 1934 թ. ընդունւում է ազգանուան մասին օրէնքը, Մուսթաֆա Քեմալը նրան տալիս է Կէօքչեն ազգանունը:

Հրանդ Տինքի Յօդուածը

Սապիհա Կէօքչենը կրկին օրակարգ է բարձրանում «Ակօս» թերթի 2004 թ. փետրուարի 6-ի համարում լոյս տեսած Հրանդ Տինքի «Սապիհա-Խաթունի գաղտնիքը» յօդուածով: Այս յօդուածում, որը եղել է Հրանդ Տինքին քայլ առ քայլ մահուանը մօտեցրած խորքային արշաւի նիւթերից մէկը, ասւում է. «Ծագումով Այնթապից Հայաստանի քաղաքացի Հռիփսիմէ Սեպիլճեան-Գազալեանի պատմածների համաձայն, ով պնդում է, որ Սապիհա Կէօքչենի մօրաքոյրն է, ըստ էութեան, Սապիհա Կէօքչենը որբանոցից վերցրած հայ երեխայ է եղել»:

Հրանդ Տինքին այս մասին Հռիփսիմէն պատմել է 2001 թ., սակայն քանի որ Հրանդը փաստեր չի ունեցել, մտածել է, որ լուրը կը ցնցի դեռեւս այդ օրերին կենդանի Սապիհա Կէօքչենին, ուստի չի ցանկացել հրապարակել այն: Սակայն 2004 թ. Հռիփսիմէն որոշ նկարներ է ներկայացրել, Տինքը մտափոխուել է»:

Հռիփսիմէ Սեպիլճեանը Բացեց
«
Փանտորայի Տուփը»

Երբ 2004 թ. փետրուարի 21-ին հարցը կրկին օրակարգ բարձրացաւ Էրսին Քալքանի «Սապիհա Կէօքչե՞ն, թէ՞ Խաթուն Սեպիլճեան» յօդուածով, Գլխաւոր սպայակոյտից խիստ հերքում եկաւ: Թուրքիայի զինուած ուժերից հետեւեալ պատասխանը ստացուեց. «Որեւէ նպատակով նման խորհրդանիշը քննարկելը մօտեցում է, որն ուղղուած է ազգային միասնականութեան ու հասարակական խաղաղութեան դէմ»:

Այս հերքման եւ մինչեւ 2007 թ. յունուարի 19-ը` Հրանդ Տինքի սպանութիւնը, տեղի ունեցած դէպքերի մասին կարելի է կարդալ «ոչ ցեղամոլութեան եւ ազգայնականութեանը» նախաձեռնութեան խօսնակ Ճենկիզ Ալղանի` «Թարաֆ» թերթի 2001 թ. յունուարի 19-ի համարում լոյս տեսած «Եթէ հրանդները չմահանան, հայրենիքը չի բաժանուի» յօդուածում:

Իսկ մենք եկէք աւելի մօտիկից ծանօթանանք Հռիփսիմէ Սեպիլճեանին եւ Միացեալ Նահանգներու, Քանատայում, Լիբանանում բնակուող նրա բարեկամների պատմածներին:

Մուսթաֆա Քեմալը Որբանոցից Է Վերցրել

Ներսէս Սեպիլճեանի ընտանիքը Հալֆեթի Ճիպին գիւղի բնակիչներից էր: 1915 թ. յուլիսի 17-ին գիւղապետը, տուն առ տուն շրջելով, տան մեծին յանձնել է փաստաթուղթ, որտեղ հրամայւում էր 24 ժամուայ ընթացքում ճանապարհ ընկնել: Նման հրամաններ ստացել են նաեւ միւս ընտանիքները: Ճիպինի եւ Հալֆեթի հայերին երկու օր ժամանակ էր տրւում` Այնթապով Հալէպ ճանապարհուելու համար:

Սեպիլճեան ընտանիքը (Ներսէսը, կինը` Մարիամը, երկու տղայ եւ երկու աղջիկ երեխաները) ճանապարհ ընկաւ, քանի որ այլ ելք չունէր: Երբ հասան առաջին կանգառ` Այնթապ, ինչպէս եւ կարաւանի բազմաթիւ ընտանիքները, ապահովութեան նկատառումներով 6 տարեկան Տիրուհուն եւ 2 տարեկան Խաթունին յանձնեցին Այնթապի միսիոներական որբանոց (ըստ Հռիփսիմէի` Ճիպինում էին յանձնելու որբանոց, սակայն այդ ժամանակ այնտեղ որբանոց չկար: Հաւանաբար սխալ է յիշում): Ճիպինի եկեղեցու հոգեւոր հովիւ  Ներսէս քհնյ. Բաբոյեանի առաջնորդութեամբ կարաւանի մի մասը գնալու էր Սիրիայի հարաւ, մի մասն էլ` Եգիպտոսի Փոր Սայիտ:

Մուսթաֆա Քեմալը Խաթունին
Այնթապից Է Որդեգրել

1918 թ. հոկտեմբերի 30-ի Մուտրոսի զինադադարի ստորագրումից յետոյ դաշնակից պետութիւնների տուած երաշխիքով իրենց տուն վերադառնալու քաջութիւն ունեցած հայ ընտանիքների շարքում էր Սեպիլճեան ընտանիքը: Երբ ընտանիքը հասաւ Այնթապ, ոգեւորութեամբ շտապեց ամերիկեան որբանոց, սակայն նրանց վատ լուր էր սպասւում:

Ըստ Հռիփսիմէի, այդ ժամանակ շրջանում պաշտօնավարող Մուսթաֆա Քեմալը քանի որ զաւակ չունէր, ասում էին, թէ որբանոցով շրջել եւ որդեգրել է աղջիկներից ամենագեղեցիկին: Տեսնելով Խաթունին, ով շատ գեղեցիկ եւ քաղցրիկ աղջնակ է եղել, մատով մօտենալու նշան է արել եւ գրկել: Ահա հէնց այդ օրն էլ Խաթունն ու Տիրուհին արտասուելով իրարից բաժանուել են: Այդ օրուանից յետոյ Խաթունը մնացել է Մուսթաֆա Քեմալի մօր` տիկին Զուպէյտէի մօտ, 1923 թ.` մօր մահից յետոյ, Խաթունին տուել են տիկին Զուպէյտէի` Պուրսայում գտնուող մի համաքաղաքացու: 1925 թ. Մուսթաֆա Քեմալը Պուրսա այցելութիւնից յետոյ Խաթունին իր հետ տարել է Անգարա:

Աբրահամը Խաթունի (Սապիհայի) Հետ
Անգարայում Է Հանդիպել

Այդ տարիներին Ներսէսը մահացել է, իսկ Մարիամը երկրորդ անգամ ամուսնացել է Քարա Քարայեանի հետ, որից մի տղայ է ունեցել: Այդ ընթացքում աղջիկը` Տիրուհին, ամուսնացել է Սահակ Տէր Ղազարեանի հետ` ունենալով երկու տղայ, երկու աղջիկ: Աղջիկներից մէկին անուանել է Հռիփսիմէ, միւսին` Խաթուն: Մայրը` Մարիամը, ողջ կեանքի ընթացքում փոքրիկ աղջնակի` Խաթունի մասին երազելով, 1947 թ. Հալէպում մահացել է:

Մարիամի եղբայր Կարապետի որդին` Աբրահամ Կարապետեանը, 1955 թ. Խաթունի հետքերը գտնելու նպատակով եկել է Թուրքիա եւ Սապիհա Կէօքչենի հետ հանդիպել Անգարայում: Երկու բարեկամները խօսել են, միասին նկարուել: Սապիհա Կէօքչենը նիւթական օգնութիւն է ցուցաբերել Աբրահամին, եւ Աբրահամը վերադարձել է Հալէպ:

«Սոնտեվիր» կայքէջ

Թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՔԱՐՏԱՇԵԱՆԸ
«Ակունք»

 

 

Նախորդը

Մինչեւ Ե՞րբ

Յաջորդը

Հայերի Ունեզրկման Գործընթացը 1915-1923 Թթ. (Բ. Մաս)

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?