Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ցուցահանդէս` «Եղեռն` Եղեռնից Յետոյ»

Յունիս 24, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՆՈՒԱՐԴ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ

6-24-15_tsu-1

Անուանի յուշարձանագէտ, պատմաբան, բանահաւաք Սամուէլ Կարապետեանի «Եղեռն` եղեռնից յետոյ» խորագրով ցուցահանդէսը յունիսի 8-ին բացուեց Արցախի հանրապետութեան մայրաքաղաքում, մշակոյթի եւ երիտասարդութեան պալատի ճեմասրահում:

6-24-15_tsu-2Ցուցահանդէսի բացմանը ներկայ էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլեանը, ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար Նարինէ Աղաբալեանը, կրթութեան եւ գիտութեան նախարար Սլաւա Ասրեանը, արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը, ԼՂՀ ԱԺ պատգամաւորներ, կառավարութեան անդամներ,  պաշտօնատար  այլ անձինք:

Ծրագրի իրականացումը` Հայաստանի նախագահի գործընկեր կազմակերպութեան`  Հայաստանի երիտասարդական  հիմնադրամի յայտարարած դրամաշնորհային մրցոյթի շրջանակներում, սկսուել է Ստեփանակերտից, կը շարունակուի Հայաստանի մի շարք շրջաններում, վերջնական  մշտական  ցուցադրութիւնը կը գտնի  Երեւանում: Ինչպէս ցուցահանդէսը, այնպէս էլ «Եղեռն` եղեռնից յետոյ» խորագրով գրքոյկը, որ բաժանուեց ցուցահանդէսի մասնակիցներին, ստեղծուել են «Հոգու պարտք» հայրենագիտական  հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ:

Ցուցահանդէսը բացեց Ստեփանակերտի  պատմաերկրագիտական  թանգարանի տնօրէն, պատմական գիտութիւնների թեկնածու Մելանիա Բալայեանը: Նա կարեւորեց Սամուէլ Կարապետեանի կատարած  աշխատանքը, ցուցադրութեան  տեղեկատուական եւ ճանաչողական նշանակութիւնը: Բանախօսը նշեց, որ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի յիշատակին նուիրուած միջոցառումները շարունակւում են, այդ թւում` աշխարհի տարբեր երկրներում, ամենատարբեր  մակարդակներով: Քննարկւում է 20-րդ դարասկզբին հայերի հանդէպ գործած   յանցագործութիւնը, մինչդեռ Թուրքիան  շարունակում է իր  մերժողական  քաղաքականութիւնը, որը խարսխւում է այն մտացածին փաստի վրայ, որ Առաջին  համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանեան իշխանութիւնները ստիպուած են եղել կատարել տեղահանութիւններ: Ցուցահանդէսում  ներկայացուած աշխատանքները վկայում են  Թուրքիայում այսօր էլ իրականացուող  մշակութային եղեռնի մասին. Ցեղասպանութիւնը  շարունակւում է Թուրքիայի տիրապետութեան տակ գտնուող տարածքում, շարունակւում են  ոչնչացուել հայկական պատմական եւ ճարտարապետական յուշարձանները:

ԼՂՀ մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարար  Ն. Աղաբալեանն իր խօսքում նշեց, որ  ցուցադրութիւնը հերթական անգամ վկայում է Թուրքիայում  եւ Ազրպէյճանում շարունակուող  մշակութային եղեռնի մասին, իսկ Սամուել Կարապետեանի տասնամեակների գործունէութիւնը մերկացնում է Թուրքիայի եւ  Ազրպէյճանի հակահայ քաղաքականութիւնը` վերացնել ամէն հայկականի հետքերը: Բանախօսը երախտագիտութիւն յայտնեց  ցուցահանդէսի հեղինակին ակադեմական գործունէութեան եւ այս նախաձեռնութեան համար, մարդ, ով սերունդներին է փոխանցում  մեր ազգային հոգեւոր արժէքները եւ կորստի  ցաւը:

Ցուցահանդէսին ներկայ էր նաեւ «Հոգու պարտք» հայրենագիտական հասարակական կազմակերպութեան նախագահ Շողիկ Յովհաննիսեանը, ով պատմեց անցեալ տարուայ  աշնանը ստեղծուած կազմակերպութեան  ծրագրերի եւ ցուցահանդէսի հեղինակի հետ հետագայ համագործակցութեան մասին:

Անուանի յուշարձանագէտն իր ելոյթում նշեց, որ հասարակական կազմակերպութեան նպատակը եղել եւ մնում է մեր պատմական հայրենիքի  տարածքում հայկական մշակոյթի  յուշարձանների որոնումներն ու յայտնաբերումը: Խորհրդային տարիներին այս աշխատանքը  կատարւում էր Ազրպէյճանում  եւ Վրաստանում, 2000 թուականից յետոյ` նաեւ Թուրքիայում: Ս. Կարապետեանը նշեց, որ արխիւային  են դառնում ոչ միայն 1915-ի Եղեռնից առաջ կատարուած լուսանկարները, այլեւ նրանք, որ արուել են 15-20 տարի առաջ: Հայկական հետքերի ոչնչացումը շարունակւում է. 2004 թ. լուսանկարած  խաչքարը 2 տարի անց չկար: Հարիւրաւոր յուշարձաններ անհետացել են (յուշարձաններ, որոնք, ցաւօք, գոնէ չունեն իրենց   լուսանկարները), քչերն էլ փրկուել են     լուսանկարներով, մատների վրայ կարելի է  հաշուել թէկուզ չափագրումներով արուածը: «Մեր գործունէութիւնը կարծես մրցավազքի մէջ է ժամանակի հետ, քանի որ անհետանում են մեր  յիշատակները,- ասաց Ս. Կարապետեանը,- պարտաւոր ենք յուշարձանները փրկել գոնէ թղթի վրայ»: Յուշարձանագէտը խօսեց նաեւ Թուրքիայի տարածքում այսօր կատարուող վերականգնողական աշխատանքների եւ  միտումնաւոր աղաւաղումների մասին, ապա  հանդէս եկաւ հետաքրքիր  մեկնաբանութիւններով:

«Ազատ Արցախ»

 

Նախորդը

Հայոց Ցեղասպանութեան Գիրքեր Վաճառող Գրախանութէ Մը Գիրք Կը Գնուի՞

Յաջորդը

Հայերի Ունեզրկման Գործընթացը 1915-1923 Թթ. (Ա. Մաս)

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?