Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«1915-ից Յետոյ Էլ Ցեղասպանութեան Գործընթացը Չի Դադարել»

Յունիս 9, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«Թուրքագիտական պորտալ»

Էդվարդ-Տանձիկյան-300x200«Ակօս»-ի գլխաւոր խմբագիր Էդուարդ Տանձիկեանը հայկական շաբաթաթերթում լոյս տեսած յօդուածում Պոլսի  «Քեմփ Արմէն» հայկական որբանոցը քանդելու որոշման համար քննադատում է թուրքական պետութեանն ու իրականութեանը` հերթական անգամ «վէրքի վրայ աղ լցնելու» համար: Հայ լրագրողն «Ակօս»-ում իր յօդուածն այդպէս էլ վերնագրել է` «Վէրքի վրայ աղ լցնել»:

Տանձիկեանն իր յօդուածում ներկայացնում է Թուզլայի մանկական ճամբարի կամ նոյն «Քամփ Արմէն»-ի կարեւորագոյն նշանակութիւնը հայերի համար` նշելով, որ` «հանրապետական Թուրքիայում եւս հայերի դէմ ցեղասպանութեան գործընթացը չի դադարել` արտայայտելով տարբեր ձեւերով»:

«Մի առաւօտեան հողին հաւասարեցուեց այն ճամբարի մի մասը, որը տարիներ շարունակ ընդունել է Ցեղասպանութեան պատճառով Փոքր Ասիայի դատարկուած հողերում մնացած հայ մանուկներին: Այս ամէնը լաւագոյնս ցոյց է տալիս, թէ 1915-ին եւ դրանից այս հողերում ինչ է եղել: Այս ճամբարի խնդիրն էր իր տանիքի տակ հաւաքել այն հայ ձագուկներին, ովքեր Անաթոլիայի (Արեւմտեան Հայաստանի եւ Փոքր Ասիայի-խմբ.) իրենց ծննդավայրերում հայերէն սովորելու հնարաւորութիւն չունէին», գրում է հայ հեղինակն ու յաւելում, որ ճամբարի ողջ գոյութեան ընթացքում թուրքական պետութիւնը մշտապէս ճնշումներ է գործադրել հայկական կառոյցի վրայ:

«1979 թուականին ճամբարի ղեկավար Հրանդ Կիւզելեանին բանտ նետեցին` «այնտեղ հայ զինեալներ է մեծացնում» մեղադրանքով, յետոյ արգելեցին տարածքը վաճառել Կետիկ փաշայի հիմնադրամին, յետոյ եղան երկարուձիգ դատական գործընթացներ, որոնց պատճառով էլ ճամբարն ու տարածքը խլեցին հայերից», նշում է հեղինակն ու յաւելում, որ ճամբարի սաներից Հրանդ Տինքի գլխին եկածն էլ հետագայ տարիներին տեսանք:

«Այս ամէնը ցոյց է տալիս, որ Հայոց ցեղասպանութիւնը միայն 1915-ին եւ յաջորդած մի քանի տարիներին եղած-աւարտուած մի գործընթաց չէ, այլ շարունակուել է նաեւ հանրապետական շրջանում` պահպանելով գոյքն ու ունեցուածքը յափշտակելու ձեւաչափը, այլ ձեւեր», գրում է հեղինակն ու նշում, որ ճամբարը պահելու բազմաթիւ փորձերն ու արշաւները որեւէ արդիւնք այդպէս էլ չկարողացան տալ:

«Սակայն սա ունենք` 1915-ի 100-րդ տարում, Տինքի սպանութեան 8-րդ տարում վէրքերի վրայ աղ են լցնում: Հասարակութեանը ցոյց տուեցին, որ որոշ բաներն ընդհանրապէս չեն փոխուել», գրում է Տանձիկեանը:

Նշենք, որ Պոլսում մայիսի 6-ի առաւօտեան մեկնարկել էր Պոլսի Թուզլա շրջանի «Քեմփ Արմէն» ճամբարի ոչնչացումը: Առաւօտեան շինարարական մեքենան մտել էր «Թուզլայի մանկական ճամբար» անունը կրող որբանոցի տարածք ու սկսել պատմական շինութեան քանդումը: Քանդումին  մասին տեղեկութիւններից յետոյ դէպքի վայր են ժամանել քրտական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան» անդամներ, հայ գործիչներ, հայկական «Նոր Զարթօնք» կազմակերպութեան ներկայացուցիչներ, գործիչներ: Վերջիններս կանգնել են շինարարական մեքենայի առաջ` թոյլ չտալով պատմական շինութեան ոչնչացումը: «Ակօս»-ի փոխանցմամբ` դէպքի վայրում այժմ սպասողական վիճակ է:

Ճամբարը Հայոց ցեղասպանութեանը յաջորդած տարիներին ընդունել է Պոլսի, Փոքր Ասիայի եւ Արեւմտեան Հայաստանի տարբեր տարածքներից հայ փոքրիկների, նրանց համար օթեւան դարձել: Ճամբարը ժամանակին ընդունել է նաեւ «Ակօս»-ի հիմնադիրներից Հրանդ Տինքին, նրա կնոջը` Ռաքէլ Տինքին, հարիւրաւոր այլ հայ կարիքաւոր երեխաների:

Ճամբարը կառուցուել է 1962 թուականին հայ աւետարանական եկեղեցու եւ հայ երեխաների մասնակցութեամբ` հետագայ տարիներին ընդունելով շուրջ 1500 երեխայի: Թուրքական պետութիւնը որոշել էր փակել հայկական կառոյցը դեռ 1983 թուականին: Տասնամեակներ շարունակ այն ենթարկուել է թուրքական իշխանութիւնների ճնշումներին, անգամ չի թոյլատրուել ճամբարը վերանորոգել:

Վերջին շրջանում որբանոցը վատթար վիճակում էր, երկար ժամանակ Պոլսում փորձում էին քանդել կարեւոր այդ շինութիւնը` տեղում թանկարժէք առանձնատներ կառուցելու համար: Թուրքական առաջադէմ լրատուամիջոցներն ու խմբերը բողոքի ձայն են բարձրացրել` հայերի համար մեծ կարեւորութիւն ներկայացնող այդ շինութիւնը քանդելու դէմ: Սակայն Թուրքիայի հայերի եւ հասարակութեան առաջադէմ հատուածի բարձրացրած աղմուկը չի խանգարել ոչնչացնելու պատմական շինութիւնը:

 

 

 

Նախորդը

Թուրքիայում Քրտական Հարցը Անցումային Արդարադատութեան Տեսանկիւնից

Յաջորդը

Ռեմոն Գէորգեանի «Հայոց Ցեղասպանութիւն» Թրքերէնի Թարգմանուած Գիրքը Թուրքիոյ Մէջ Սպառած Է

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?