Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրքիայում Հայերի Գոյքին Տիրանալու Համար Ամէն Ժամանակ Իր Թեքնիքը Ունի. Ալի Պայրամօղլու

Յունիս 5, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

«ԹՈՒՐՔԱԳԻՏԱԿԱՆ ՊՈՐՏԱԼ»

6-05-15_our-eyirԹուրքական «Ենի Շաֆաք» պարբերականի իր սիւնակում յայտնի լրագրող Ալի Պայրամօղլուն, ով նաեւ «Ներեցէք մեզ, հայեր» միջոցառման աշխուժ անդամներից է, բարձրացրել է Պոլսի «Քեմփ Արմէն» որբանոց-ճամբարի ոչնչացման հարցը:

Պայրամօղլուն նշում է, որ իրեն է զանգահարել Հրանդ Տինքի եղբայր Լեւենթ Տինքը` խնդրելով բարձրաձայնել հայերի համար մեծ նշանակութիւն ունեցող որբանոցը քանդելու մասին:

«Լեւենթ Տինքը, զանգելով ինձ, տեղեկացրեց, որ քանդում են Թուզլայի մանկական ճամբարը: «Ի՞նչ կարող ենք անել, ինչպէ՞ս կարող էք բարձրաձայնել խնդրի մասին, ինչպէ՞ս կանգնեցնենք, չէ՞ որ ճամբարը երեխաների ձեռքով է կառուցուել, մեզ համար սա մեծ նշանակութիւն ունի», ասում էր Լեւենթն ինձ հետ հեռախօսազրոյցի ժամանակ:

«Իսկ այս երկրում ոչ մուսուլմանների գոյքին անվերջ տիրանալու համար ամէն ժամանակ իր թեքնիքն ունի», նշում է հեղինակն ու օրինակներ բերում, թէ ինչպէս հանրապետական Թուրքիայի տարբեր ժամանակաշրջաններում պետութիւնը տիրացել է ազգային-կրօնական փոքրամասնութիւնների, այդ թւում` հայերի գոյքին:

«Երբ լսեցի Թուզլայի մանկական ճամբարի մասին, յիշեցի Տինքի պատմածները, ով նոյնպէս այդ ճամբարի սան էր: Լաւ եմ յիշում հեռուստատեսութիւնով իր հարցազրոյցներից մէկը, որտեղ նա պատմում էր ճամբարում անցկացրած տարիների մասին», գրում է թուրք հեղինակն ու անդրադառնում որբանոցի պատմութեանը:

Այնուհետեւ վերջինս կոչ է անում թուրքական իշխանութիւններին` ականջ դնել ճամբարի համար պայքարողների ձայնին:

«Մարդկանց բարձրացրած աղմուկը պէտք է լսեն` Թուրքիայի նախագահը, վարչապետը, Եւրոպական Միութեան հարցերի նախարարը, արտաքին գործերի նախարարը: 1915-ի ցաւակցութիւնը բաւարար չէ: Խնդիրն այս ոչնչացմանն ու աւերմանը վերջ տալն է: Մի քանի օր անց կարող է շատ ուշ լինել», գրում է Պայրամօղլուն:

Նշենք, որ թէեւ ներկայում բանակցութիւններ են ընթանում տարածքի սեփականատիրոջ հետ, սակայն որեւէ դրական արդիւնք դեռ չկայ, իսկ շէնքի մի մասն արդէն վերջնական աւերուած է:

Մասամբ ոչնչացուած շինութեան դեռ կանգուն պատերից մէկի վրայ էլ ճամբարի համար պայքարողները հայերէն գրութիւն են թողել` «ո՞ւր էիր Աստուած»:

 

 

Նախորդը

Հայկական Նիւթով Աշխատաժողով «Գարատենիզ Թեքնիք» Համալսարանի Մէջ

Յաջորդը

Ի՞նչ Տարբերութիւն Տինքին Սպաննող Սամասթի Եւ 1915-ի Սամասթների Միջեւ. Աքչամ

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?