Պաքուի մէջ տեղի ունենալիք եւրոպական առաջին խաղերուն, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հաւաքականը պիտի ներկայացուի 6 մարզիկով, կը յայտնէ ArmSport.am:
Ազրպէյճանի մայրաքաղաք պիտի մեկնին Գարիկ Բարսեղեան (57 քկ), Վոլոդի Ֆրանգուլեան (61 քկ), 2013-ի աշխարհի ախոյեան Դաւիթ Սաֆարեան (66 քկ), Գրիգոր Գրիգորեան (74 քկ), Մուսա Մուրթազալիեւ (85 քկ) եւ Լեւան Պերիանիցէ (125 քկ):
Յիշեցնենք, որ այս խաղերը տեղի պիտի ունենան 12-28 յունիսին: