Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մերձաւոր Արեւելքի Ապագան

Մայիս 19, 2015
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

ԹԻԵՐԻ ՄԷՅՍԱՆ

5-19-15_B.ObamaՎերջին մի քանի ամիսներին Պարաք Օպաման փորձում է փոխել ամերիկեան քաղաքականութիւնը Մերձաւոր Արեւելքում եւ ոչնչացնել «Իսլամական պետութիւնը» Սիրիայի աջակցութեամբ: Բայց դա նրան չի յաջողւում, քանի որ մի քանի տարի շարունակ նա մշտապէս յայտարարել է այն մասին, որ նախագահ Ասատը պէտք է հեռանայ պաշտօնից, միւս կողմից էլ նրա տարածաշրջանային դաշնակիցներն աջակցում էին «Իսլամական պետութեանն» ու հանդէս էին գալիս Սիրիայի դէմ: Սակայն իրավիճակն աստիճանաբար փոխւում է, եւ այդ նպատակը շուտով կարող է իրականանալ: Բոլոր պետութիւնները, որոնք մինչ այդ պաշտպանում էին «Իսլամական պետութեանը», դադարել են աջակցել նրան` դրանով իսկ բացելով խաղաթղթերի վերաբաժանման ճանապարհը:

Ողջ աշխարհն սպասում է համաշխարհային համաձայնագրի կնքմանը Ուաշինկթընի եւ Թեհրանի միջեւ` ռազմական միջուկային ծրագրի աւարտման ծիծաղելի պատրուակով, որն առանց այդ էլ փակ էր Իրաքի հետ պատերազմից յետոյ (1980-1988թթ.): Իրականում խօսքն Իսրայէլի պաշտպանութեան մասին է` Մերձաւոր Արեւելքում եւ Ափրիկէյում իրանական ազդեցութեան ճանաչման դիմաց:

Սակայն այս գործընթացին արժէր խառնուել միայն Իսրայէլում 2015թ. մարտի 17-ին խորհրդարանական ընտրութիւնների անցկացումից յետոյ: Պենիամին Նեթանիահուի հնարաւոր պարտութիւնը թոյլ կը տար թուլացնել առկայ կապերը Ուաշինկթընի եւ Թէլ Աւիւի միջեւ եւ հեշտացնել Թեհրանի հետ համաձայնութեան կնքումը:

Այս պարունակում ամերիկեան ընտրանիները փորձում էին մշակել միասնական քաղաքական գիծ, իսկ Միացեալ Նահանգների եւրոպական դաշնակիցները պատրաստւում են յարմարուել դրան:

Համախոհութիւն Որոնում Միացեալ Նահանգներում

Երկամեայ քաոսային քաղաքականութիւնից յետոյ Ուաշինկթընը փորձում է համախոհութեան հասնել այն հարցում, թէ ինչպիսին պէտք է լինի իր քաղաքականութիւնը «Մեծն Մերձաւոր Արեւելքում»:

1. 2014թ. հոկտեմբերի 22-ին Միացեալ Նահանգների ռազմարդիւնաբերական լոպպիի գլխաւոր վերլուծաբանական կենտրոնը` Ռենտ քորփորէյշընը, կտրուկ փոխեց իր քաղաքականութիւնը: Սիրիայի Արաբական Հանրապետութեան քայքայմանն ուղղուած գործունէութիւնից յետոյ այն յանկարծ հռչակեց, որ հիմա ամենավատ բանը, որ կարող է պատահել Միացեալ Նահանգների եւ Իսրայէլի համար, նախագահ Պաշշար Ասատի տապալումը կը լինէր:

2. 2014թ. յունուարի 14-ին ամերիկեան ընտրանու «Արտաքին յարաբերութիւնների քննարկման խորհուրդ» ակումբի պատուաւոր նախագահ Լեսլի Կլեպը նախազգուշացնում էր Օպամայի վարչակազմում տարակարծութիւնների մասին, որոնք կարող են վնասել նրա հեղինակութեանն աշխարհում: Եւ նա հանդէս եկաւ յօգուտ նոր յանձնաժողովի ստեղծման` «Պէյքըր-Համիլթոնի յանձնաժողովի» տիպի, որպէսզի արմատապէս վերանայուի արտաքին քաղաքականութիւնը:

3. 2014թ. յունուարի 24-ին «Նիւ Եորք Թայմզ»-ը հրապարակեց յօդուած, որը պաշտպանում էր Ռենտ Քորփորէյշընի շրջադարձը եւ կոչ էր անում լիովին փոխել քաղաքականութիւնը Սիրիայի հանդէպ:

4. Փետրուարի 6-ին Օպամայի վարչակազմը հրապարակեց ազգային անվտանգութեան նոր հայեցակարգը: Դրանում խօսւում է Իսրայէլի անվտանգութեան ապահովման մասին ոչ թէ Սիրիայի ոչնչացման, այլ իսրայէլամէտ մուսուլմանական միապետութիւնների հետ տարածաշրջանային ռազմական դաշինքի ստեղծման ճանապարհով: Ծայրայեղ դէպքում չի բացառւում «Իսլամական պետութեան» օգտագործումն այն բանի համար, որպէսզի թոյլ չտան Սիրիային բարձրացնել գլուխը եւ սեփական տարածաշրջանային քաղաքականութիւն վարել:

5. Փետրուարի 10-ին երկկուսակցական վերլուծաբանական «ազգային անվտանգութեան ցանց», որն զբաղւում է Միացեալ Նահանգների աշխարհաքաղաքականութիւնը հանրահռչակելով, հրապարակեց հաշուետուութիւն «Իսլամական պետութեան» հանդէպ գործողութիւնների հնարաւոր տարբերակների մասին: Դրանում վերլուծուել են մօտ քառասուն փորձագէտների կարծիքները, եւ տրուել է եզրակացութիւն «Իսլամական պետութիւնը» «թուլացնելու, իսկ յետոյ նաեւ ոչնչացնելու» մասին` յենուելով նախեւառաջ Իրաքի, իսկ յետոյ Սիրիայի, Պաշշար Ասատի վրայ: Ցանցը հիմնուել է Ռենտ Փիրսի կողմից, որը Ճոն Քերրիի նախկին խորհրդականն էր, իսկ այսօր` պետանվտանգութեան գծով օգնականը:

6. Փետրուարի 11-ին Օպամայի վարչակազմը դիմեց Քոնկրեսին` «Իսլամական պետութեան» դէմ զինուած ուժեր գործադրելու թոյլտուութեան յայտարարութեամբ, ինչը լիովին հերքում է նախագահ Պաշշար Ասատի իշխանազրկման եւ Սիրիայի կործանման մասին գաղափարը:

7. Փետրուարի 23-ին պաշտպանութեան նոր նախարար Էշթոն Քարթըրը հանդիպել է փորձագէտների հետ աշխատանքային ընթրիքի ժամանակ: Նա 5 ժամ լսել է նրանց կարծիքները` բառ անգամ չասելով իր կարծիքի մասին: Պրն. Քարթըրը մտադիր էր անձամբ ստուգել «ցանց»-ի աշխատանքը: Հրաւիրուածների մէջ էին ոչ միայն Սիրիայում ամերիկեան նախկին դեսպան Ռոպըրթ Ս. Ֆորտը եւ վերլուծաբանական կենտրոնների հին «աւազակները», այլեւ` Քլեր Լոքհարթը, որը յայտնի է ֆինանսական շրջանակների հետ ունեցած իր կապերով, ինչպէս նաեւ Քոլոմպիայում լրագրութեան դպրոցի նախագահ Սթիւ Քոլը` Զանգուածային լրատուամիջոցների կողմից հնարաւոր հակազդեցութեան հնարաւոր գնահատման նպատակով:

Տարածաշրջանում Կատարուած Փոփոխութիւնները

Վերջին մի քանի ամիսներին տարածաշրջանում տեղի են ունեցել հետեւեալ փոփոխութիւնները:

«Չափաւոր սիրիական ընդդիմութիւնը» լրիւ դադարեցրել է գոյութիւնը: Այն կլանել է «Տահէշ»-ը: Եւ այն աստիճանի, որ Միացեալ Նահանգներն այլեւս չգիտեն որտեղից զինեալներ հաւաքել, որոնց կարելի կը լինի սովորեցնել, թէ ինչպէս «Նոր Սիրիա» կառուցեն: Նախկին դեսպան Ռոպըրթ Ֆորտը (այսօր աշխատում է հասարակական կապերի «Այփաք» ամերիկա-իսրայէլեան կոմիտէում), որը 2011թ. ցոյցեր էր կազմակերպում եւ մինչեւ վերջին օրը պաշտպանում էր «Չափաւոր ընդդիմութեանը», պաշտօնապէս փոխել է տեսակէտը: Հիմա նա կարծում է, որ իրական ընդդիմութիւնը կազմուած է լոկ ժիհատականներից, եւ չափազանց վտանգաւոր կը լինէր շարունակել զինել նրան: Առաջ «չափաւոր ընդդիմութիւն» էին անուանում ոչ թէ քաղաքակիրթ մարտիկներին, այլ միայն այն սիրիացիներին, որոնք պատրաստ էին մատնել իրենց հայրենիքը` անցնելով Իսրայէլի կողմը: Եւ նրանք ոչ ոքից դա չէին թաքցնում: Սկզբում այդ ընդդիմութիւնը տէ ֆաքթօ կառավարւում էր «Քայիտայի» անդամների կողմից (ինչպիսին էին լիպիացի Ապտելհաքիմ Պելհայը, յետոյ` իրաքցի Պաղտատին) եւ մասնակցում էր բարբարոսական մահապատիժներին (ներառեալ` մարդակերութիւնը): Իսկ այսօր դրա առաջնորդները պատասխանատու պաշտօններ են զբաղեցնում «Իսլամական պետութիւնում»:

1. 2015թ. յունուարին Իսրայէլը դադարեցրեց աջակցութիւնը («Հեզպալլահի» պատասխանը Սիրիայում մի քանի առաջնորդների սպանութեանը) Սիրիայում ժիհատական կազմակերպութիւններին: Երեքուկէս ամիս Թել Աւիւը նրանց զէնք էր մատակարարում, բուժում նրանց իր հիւանդանոցներում, աջակցում նրանց օդային գործողութիւններին` դրա հետ մէկտեղ պնդելով, որ պայքարում է լիբանանեան «Հեզպալլահին» զէնք յանձնելու դէմ եւ, ի վերջոյ, նրանց էր վստահում Կոլանի բարձունքների սահմանների պահպանութիւնը` հրաժարուելով ՄԱԿ-ի խաղաղարար ուժերից:

2. Սէուտական Արաբիայի նոր թագաւոր Սալմանը 2015թ. յունուարի 30-ին հրաժարական տալ տուեց արքայազն Պանտարին եւ արգելեց ոեւէ մէկին պաշտպանել «Իսլամական պետութեանը»: Այսպիսով, թագաւորութիւնը դադարեց մասնակցել միջազգային ահաբեկչութեան հետ կապուած ձեռնավարութեանց, գործառոյթ, որը նրան յանձնարարել էր Սի. Այ. Էյ.-ը Իրանում 1979թ. իսլամական յեղափոխութիւնից յետոյ, եւ որը 35 տարի շարունակ նրա յաղթաթուղթն էր եղել:

3. Նոյն կերպ, փետրուարի 6-ից յետոյ, երբ հրաժարական տուեց յատուկ ծառայութիւնների ղեկավար Հաքան Ֆիտանը, Թուրքիան նոյնպէս դադարեցրեց աջակցութիւնը ժիհատականներին: Այնուամենայնիւ, փետրուարի 21-ի լոյս 22-ի գիշերը թուրքական բանակն ապօրինի կերպով ներթափանցեց Սիրիայի տարածք 40 քմ խորութեամբ, որպէսզի տարհանի Օսմանեան կայսրութեան հիմնադիր Սուլէյման շահի աճիւնը դամբարանից, որը Սիրիան պահում էր 1921թ. Անգարայի պայմանագրի համաձայն: Չնայած ուժի կիրառմանը` թուրքական բանակը չկարողացաւ յաղթահարել «Իսլամական պետութեանը», որը վերահսկում է այդ գօտին: Սուլէյման շահի աճիւնն այդպէս էլ չտեղափոխուեց Թուրքիայի տարածք, այլ ընդամէնը տեղափոխուեց մի փոքր աւելի հեռու եւ շարունակում է մնալ Սիրիայի տարածքում: Այսպիսով, Թուրքիան ցոյց տուեց, որ մտադիր չէ գործել «Իսլամական պետութեան» դէմ եւ շարունակում է պահպանել հակասիրիական յաւակնութիւնները:

Ուաշինկթընի Հնարաւոր Տարբերակները

Ներկայում Ուաշինկթընում քննարկում են վեց տարբերակ.

1. Ոչնչացնել սկզբում «Իսլամական պետութիւնը», իսկ յետոյ` Սիրիան: Նման տեսակէտ պաշտպանում է «Ռէյթէոն» ընկերութիւնը` աշխարհում հրթիռների առաջին արտադրողը, որին պաշտպանում է լոպպիստ Սթիւըն Հետլին` Ճորճ Պուշ-կրտսերի նախկին խորհրդականն ազգային անվտանգութեան գծով: Այսինքն պատերազմ յանուն պատերազմի` անտեսելով ազգային շահերը: Այս առաւելապաշտական տեսակէտը չի պաշտպանւում ոչ մի պատասխանատու քաղաքական գործչի կողմից: Մամուլն այն ձեւակերպել է նրա համար, որպէսզի ապահովուի գերակշռութիւնը դէպի աւելի լայնածաւալ պատերազմի կողմը:

2. Յենուելով «Իսլամական պետութեան» վրայ` կործանել Սիրիան այն դաշինքների նմանութեամբ, որոնք կնքուել են վիեթնամական պատերազմի ժամանակ: Եւ թէեւ 1975թ. Սայկոնն ընկաւ, այս տեսակէտն, այնուամենայնիւ, պաշտպանում է ծերակոյտի Զինուած ուժերի գործերի կոմիտէի նախագահ Ճոն Մըքէյնը: Այս տարբերակը շատ թանկ կը նստի (20-30 միլիառ տոլար տարեկան եւ շատ ժամանակ կը պահանջի), դրա համար էլ վտանգաւոր է եւ հաւանութեան չի արժանանում: Այս դէպքում անխուսափելի է Իրանի եւ Ռուսաստանի միջամտութիւնը, եւ հակամարտութիւնը կարող է ընդունել համաշխարհային ծաւալ: Ոչ ոք, ներառեալ ինքը` Մըքէյնը, ի վիճակի չէ բացատրել, թէ ինչո՛ւ Միացեալ Նահանգները պէտք է մասնակցեն մի գործողութեան, որը շահաւէտ կը լինի միայն Իսրայէլին:

3. Թուլացնել, իսկ յետոյ ոչնչացնել «Իսլամական պետութիւնը»` Միացեալ Նահանգները օդուժի օդից հարուածները համակարգելով դաշնակիցների ցամաքային գործողութիւնների հետ, ներառեալ «չափաւոր սիրիական ընդդիմութեան կ’ազմաւորումները» (որն արդէն գոյութիւն չունի): Յետոյ օգտագործել ընդդիմութեան կազմաւորումները (?) միայն Սիրիայի վրայ ճնշումն ապահովելու համար: Սա Օպամայի ներկայիս վարչակազմի տեսակէտն է: Դրան յատկացւում է $4-9 միլիառ տարեկան: Սակայն անգամ եթէ «չափաւոր սիրիական ընդդիմութիւնը» գոյութիւն ունենար էլ, պարզ չէ, թէ ինչպէս էր ամերիկեան օդուժն կարողանալու ոչնչացնել «Տահէշ»-ը, եթէ նրանք 13 տարուայ մէջ այդպէս էլ չկարողացան վերացնել թալեպաններին Աֆղանստանում, էլ չենք ասում` Սոմալիի կամ Մալիում ներկայիս ֆրանսական փակուղու մասին:

4. Թուլացնել, իսկ յետոյ ոչնչացնել «Իսլամական պետութիւնը»` ամերիկեան օդուժի օդային հարուածները համադրելով սիրիական եւ իրանեան բանակների (միակ ուժը, որը կարող է յաղթանակ տանել ցամաքային գործողութիւններում) գործողութիւնների հետ: Սա առաւել հետաքրքիր տեսակէտն է, որովհետեւ կարող է միաժամանակ աջակցութիւն գտնել թէ՛ Իրանի եւ թէ՛ Ռուսաստանի կողմից: Այն թոյլ կը տայ Միացեալ Նահանգներին մնալ համաշխարհային ղեկավար, ինչպէս եւ` «Փոթորիկ անապատում» գործողութեան դէպքում, որն անցկացուեց Սատտամ Հիւսէյնի Իրաքի դէմ, եւ, անշուշտ, յաղթական կը լինի: Սակայն դրա համար հարկաւոր է դադարեցնել Սիրիայի, Իրանի եւ Ռուսաստանի դիւականացման քարոզչութիւնը: Այս տարբերակը վայելում է «ցանց»-ի աջակցութիւնը եւ ակնյայտօրէն համապատասխանում է նրան, ինչին կ’ուզենար հասնել Օպամայի վարչակազմը:

5. Իսլամական պետութեան զսպում, իսկ յետոյ նրա աստիճանական քայքայում եւ ընդունելի մեծութեան հասցնում: Այս տարբերակի դէպքում գերակայութիւնը կը լինի Իրանի կողմը, ուստի առաւել կարեւոր հարուածները կը հասցուեն Սիրիային:

6. Գլխաւորն այն չէ, որ ոչնչացուի «Իսլամական պետութիւնը», այլ` որ այն մեկուսացուի եւ թոյլ չտրուի դրա հետագայ տարածումը: Ենթակայ տարածքներում ապրող բնակչութիւնը, կը յանձնուի բախտի քմահաճոյքին: Սա առաւել խնայողական, բայց պակաս ազնիւ լուծումն է: Այն պաշտպանում է Քենեթ Փոլաքը:

Ամփոփում

Վերն ասուածը թոյլ է տալիս կատարել հետեւեալ կանխատեսումները: Մի քանի ամիս անց, Ուաշինկթընը եւ Թեհրանը կը հասնեն ընդհանուր համաձայնութեան: Միացեալ Նահանգները կը վերականգնի շփումները Սիրիայի հետ, որոնց կը հետեւեն շփումները եւրոպական երկրների հետ, ներառեալ Ֆրանսան: Կը պարզուի, որ նախագահ Ասատը ոչ մի բռնատէր էլ չէ եւ ոչ էլ բռնարար: Պատերազմը Սիրիայի հետ կը մօտենայ աւարտին, իսկ ժիհատականների հիմնական ուժերն իսկապէս կ՛ոչնչացուեն միջազգային դաշինքի կողմից: Իսկ երբ ամէն բան լրիւ աւարտուի, ողջ մնացած ժիհատականներին Սի. Այ. Էյ.-ը կ՛ուղարկի ռուսական Կովկաս կամ չինական Սինչեան:

«Վոլթերնեթ»

Թարգմ. «Նորավանք»

 

 

 

 

Նախորդը

Փրկագնուած Յիշողութիւն

Յաջորդը

«Պի.Պի.Սի.»-ի Հայ Եւ Թուրք Լրագրողները Թուրքիա Եկան` Իրենց Պատմութիւնը Գտնելու Համար

RelatedPosts

Կալուզին. «Չի Բացառուիր, Որ Լեռնային Ղարաբաղէն  Հեռացածները Որոշ Փուլի Որոշեն Վերադառնալ.  Խաղաղապահներու Ներկայութիւնը Այս Մարդոց Համար  Պիտի Դառնայ Հանգստութեան Լրացուցիչ Գործօն»
Հայկական

Կալուզին. «Պաքուի Եւ Երեւանի Միջեւ Վերջնական Հաշտութիւնը Պէտք Է Ստորագրուի Մոսկուայի Մէջ»

Հոկտեմբեր 16, 2025
Ձերբակալուեցան Արագածոտնի Թեմի Առաջնորդը Եւ Խումբ Մը Հոգեւորականներ
Գլխաւոր լուրեր

Ձերբակալուեցան Արագածոտնի Թեմի Առաջնորդը Եւ Խումբ Մը Հոգեւորականներ

Հոկտեմբեր 16, 2025
Պայրամով Կրկին Խօսած Է Հայաստանի Սահմանադրութեան Մէջ «Տարածքային Պահանջներու» Մասին
Հայկական

Պայրամով Կրկին Խօսած Է Հայաստանի Սահմանադրութեան Մէջ «Տարածքային Պահանջներու» Մասին

Հոկտեմբեր 16, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?