Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սեւ Ասպած, Մեք Վո՞վ Իք*

Մայիս 12, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՄԱՀԻՐ ՕԶՔԱՆ

5-12-15_MahirՓետրուարի 15-ին` կիրակի օրը, Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արք. Աթեշեանը ելոյթով է հանդէս եկել «Վարդանանց» երգչախմբի հիմնադրման 83-րդ տարելիցի կապակցութեամբ կազմակերպուած միջոցառմանը**: Նա իր խօսքում բարձրաձայնել է, թէ ի՛նչ է հասկանում` հայկական ինքնութիւն ասելով եւ արտայայտել է նաեւ մուսուլմանացած հայերի վերաբերեալ իր տեսակէտները: Որքանով որ հասկացել եմ` նա առաւելապէս նկատի է ունեցել Ցեղասպանութեան ժամանակաշրջանում իսլամացած «թրից պրծածներին»: Սակայն մահմետականացած հայերի հարցը միայն վերջին հարիւրամեակի խնդիր չէ: Սոյն թեման անմիջականօրէն առնչւում է նաեւ շատ աւելի վաղ ժամանակներից մուսուլման դարձած համշէնցի հայերին:

Իսլամացած հայերի թեման` ընդհանրապէս, իսկ մահմետական համշէնահայերինը` մասնաւորապէս, վերջին տարիներին սկսել է աւելի յաճախ օրակարգային լինել: Այդ քննարկումները լուրջ բանավէճերի եւ փնտռտուքների տեղիք են տալիս նաեւ համշէնցիների շրջանում: Ամէն ոք վերաորդեգրում է իր դիրքորոշումն այդ հարցի նկատմամբ, ձգտում` համապատասխան կեցուածք ընդունել: Միւս կողմից էլ թէ՛ պատմագիտական եւ թէ՛ մշակութային աշխատանքներ են տարւում` սոյն հարցի ուղղութեամբ: Հետաքրքրութիւնը մեծանում է համշէնահայերէնի հանդէպ: Հայոց լեզուի Համշէնի բարբառով հրատարակման են ներկայացւում թէ՛ ժողովածուներ եւ թէ՛ հեղինակային ստեղծագործութիւններ: Կազմակերպւում են լեզուի, պարկապզուկի դասընթացներ, եւ այլ մշակութային աշխատանքներ տարւում:

Բնականաբար նման աշխատանքները ստանում են նաեւ բացասական արձագանգ, որը, ինչպէս կարելի է ենթադրել, գալիս է թուրք-իսլամական եւ ազգայնամոլական շրջանակներից: Այդ հակազդեցութիւններում առաւելապէս առաջ քաշուող փաստարկն այն է, թէ` «Հայկական ինքնութիւնը կրօնական է, եւ քանի որ համշէնցիները մուսուլման են, ապա անհնար է, որ նրանք կրեն այդ ինքնութիւնը»:

Սոյն փաստարկը համեմւում է այն պնդմամբ, թէ համշէնցիները հայկականութեան հետ առնչուել են, երբ մի ժամանակ եղել են Հայ եկեղեցու հետեւորդ, սակայն դրանից առաջ նրանք թուրք են եղել: Այսինքն նրանք մահմետական դառնալուց յետոյ լրիւ հեռացել են արդէն իսկ կրօնական ինքնութիւն եղող հայութիւնից: Եւ քանի որ քրիստոնէութիւնից առաջ էլ թուրք են եղել, ապա այժմ շատ հանգիստ կերպով կարող են համարուել նման ազգայնամոլ շրջանակների համար այդքան ցանկալի թուրք-իսլամական ինքնութեան կրողներ:

Վերջին տարիներին սկսել են յայտնուել նաեւ ճշմարտութիւնից այն աստիճանի հեռու անձինք, ովքեր պնդում են, թէ համշէնցիները երբեք քրիստոնեայ չեն եղել, նրանցից եւ ոչ մէկը մուսուլմանացած հայ չէ:

Ի վերջոյ, անկախ նրանից` կրօնական ինքնութիւնն անկեղծօրէն համարում են ինքնութիւնը որոշող տարր, թէ կրօնն են համարում Թուրքիայի հասարակութեան բոլոր ոչ թուրք եւ ոչ մահմետական հպատակներին թուրքացնելու միջոց` հետեւանքը նոյնն է մնում: Կրօնը էական գործառոյթ է կատարում համշենցիների ուծացման հարցում: Իսկ այդ գործառոյթն իրականացնելու առումով ամենաէական տարրն այն մտայնութիւնն է, թէ` «Մուսուլմանը չի կարող հայ լինել», մի ըմբռնում, որը թրքութիւնը նոյնացնում է մուսուլմանութեան, իսկ հայութիւնը` քրիստոնէութեան հետ:

Հիմա անդրադառնանք Աթեշեանի խօսքերին: Աթեշեանն ասում է.

««Իմ մեծ մայրը հայ է եղել»… Քո մեծ հայրն էլ մուսուլման էր: Ո՞ւմ արիւնն ես կրում դու: Հայը կրօնից անքակտելի մի ամբողջութիւն է: Եթէ ուզում ես հայ լինել, կը գաս, կը մկրտուես, Հայոց եկեղեցու անդամը կը դառնաս եւ միայն այն ժամանակ կ՛ասես` «Ես հայ եմ»… Մենք ումից ի՞նչ ենք պահանջում: Աշակերտներից մկրտութեան փաստաթո՞ւղթ ենք ուզում: Ղեկավար խորհրդի անդամներից մկրտութեան փաստաթո՞ւղթ ենք պահանջում: Որտեղի՞ց ենք իմանում, թէ ինչ է: Ասում է` «Հայ եմ», հայերէն է խօսում, բաւարար է: Մեր կրօնն այդչափ էժանագին պէտք չէ լինի: Եթէ մենք հայ ենք, քրիստոնեայ ենք, ապա պէտք է պահպանենք մեր կրօնն ու ինքնութիւնը: Տէր կանգնենք մեր բոլոր ազգային եւ կրօնական արժէքներին: Թէ չէ` դատարկ խօսք է «Ես հայ եմ» ասելը»: Մէկ առ մէկ անդրադառնանք նրա ասածներին: Աթեշեանն ասում է, որ եթէ նախնիներից հայ եղողը կինն է, ապա տղամարդը մահմետական է համարւում: Մի սխալ համեմատութիւն եւս: Հայկական ու մահմետական ինքնութիւնները չեն կարող դէմ յանդիման կիրառուել: Ինչպէս որ կարող է լինել թուրք մուսուլման, թուրք քրիստոնեայ, թուրք անհաւատ, այնպէս էլ` հայ մուսուլման, հայ քրիստոնեայ, հայ անհաւատ: Հարցնում է Աթեշեանը «Ո՞ւմ արիւնն ես կրում դու»: Ես էլ ձե՛զ եմ հարցնում, յարգելի Աթեշեան` ո՞ւմ հոգին էք կրում դուք: Ո՞րն է արեան եւ ցեղի կապը: Մի՞թէ միատարր ցեղ գոյութիւն ունի աշխարհի երեսին: Դրանք այլեւս չե՞ն մնացել վաղեմի ժամանակներում: Համայն աշխարհում կատարուած «Տի.Էն.Էյ.»-ի ծինաբանական ուսումնասիրութիւնները բազմիցս ցոյց չե՞ն տուել դա:

«Հայը կրօնից անքակտելի մի ամբողջութիւն է: Եթէ ուզում ես հայ լինել, կը գաս, կը մկրտուես, Հայոց եկեղեցու անդամը կը դառնաս եւ միայն այն ժամանակ կ՛ասես` «Ես հայ եմ», ասում է Աթեշեանը: Խօսք, որին ի պատասխան` քիչ է մնում ասես. «Հրամա՛նքդ, փաշա՛»: Ես ինքս տասնեակ անհաւատ հայերի եմ ճանաչում: Իսկ նրա՞նց ինչ անենք: Ենթադրում եմ, որ այնքան փորձ ունէք, որ գիտակցէք, թէ ձեր եկեղեցու անդամ լինելը դեռ չի նշանակում հաւատացեալ լինել: Հիմա այս ընկերները հայ չե՞ն համարւում: Եթէ ոչ, ապա ի՞նչ են համարւում նրանք:

Բացի այդ` լա՛ւ, ասենք թէ` չգիտեմ քանի սերունդ առաջուայ մեր պապերը բռնի մուսուլման են դարձել: Դրանից յետոյ մարդիկ սերունդներով կամաւոր կերպով իւրացրել են մահմետականութիւնը: Իսլամն այլեւս դարձել է այդ անձանց բնական կրօնը: Թէեւ բռնի իսլամացումը պատմական անարդարութիւն է, սակայն փաստ է նաեւ, որ այդ մարդիկ այլեւս անկեղծօրէն մահմետական են դարձել: Յարգելի՛ Աթեշեան, ձեզ եւ թուրք-իսլամական անձանց հետեւեալ խորհուրդը կը տամ. մարդկանց մուսուլմանութեան միջոցով թուրք, քրիստոնէութեան միջոցով էլ հայ համարել ձգտելու փոխարէն` հաշտուէք մահմետական հայի գոյութեան հետ:

Պարո՛ն Աթեշեան, ես ժողովածու կազմելու աշխատանքներիս ընթացքում թէ համշէնահայերէն խօսող համշէնցիների եւ թէ չխօսողների շրջանում որոշ աղօթքներ եմ արձանագրել: Այդ աղօթքները հայերէն են եւ բացարձակապէս նման չեն մահմետական աղօթքներին: Բոլորովին նման չեն նաեւ քրիստոնեայ աղօթքներին: Դրանք, հաւանաբար, քրիստոնէութիւնից էլ անգամ հին են եւ` հայոց լեզուով: Դրանք դրոշմուած են հարիւրամեակները յաղթահարած եւ մեր օրեր հասած համշէնցիների յիշողութեան մէջ: Նախաքրիստոնէական ժամանակաշրջանից եկող վարդավառի եւ խոդոչի տօները դեռ նշւում են Համշէնի որոշ եայլաներում: Մենք շարունակում ենք դագաղով թաղել մեր մեռելներին: Դեռ մոմ ենք վառում մեր անցաւորների գերեզմանների մօտ:

Մեր հեքիաթները, դամբանականները, անեկդոտները, խաղիկները, երգերն ու մեղեդիներն ունենք, որոնք կրում են վաղնջական ժամանակների հետքերը: Ժողովում ենք դրանք, փորձում` նորերը գրել: Դրանք գրանցւում են որպէս նաեւ ներկայիս հայկական մշակոյթը սնող եւ հարստացնող տարրեր: Համշէնցիներն իրենց լեզուով խօսողներին եւ չխօսողներին, քրիստոնեաներին, մուսուլմաներին վերաբերւում են որպէս իրենց միաւորողների եւ բազմաթիւ ընդհանուր արժէքներ ունեցողների:

Այո՛, մարդիկ փոխել են իրենց կրօնը, բայց պահել են իրենց ինքնութեան այլ բազում տարրեր: «Հայ եմ» ասելը, հայերէն խօսելը ձեզ չի բաւարարում` որքան հասկացայ:

Շա՛տ լաւ, այդ դէպքում եթէ ձեզ պատմեմ, թէ իմ պատանեկութեան տարիներին ինչպէս էր մայրս արձագանգում, երբ նրան ասում էի` «Մենք հայ ենք», թերեւս կ՛ըմբռնէք, թէ ինչը նկատի ունեմ: Մայրս նման դէպքերում ասում էր. «Քենա՛, էմեն դեղ Էրմենիյիմ ասա ու քեզի գեդրին»: («Գնա՛, ամէն տեղ ասա, որ հայ ես, ու քեզ մորթեն» Ակունքի խմբ.): Կամ էլ, գուցէ այսպէս պէտք է գրեմ. «Գնա՛, ամէն տեղ էրմենիյիմ ըսէ ու քեզի գդրին: Այսինքն, պարո՛ն Աթեշեան, այս երկրում «Ես հայ եմ» ասելը երբեք դատարկ բան չի եղել. հիմա՛ էլ է այդպէս:

Երբ մենք վատ բաներից ենք խօսում, բղաւում, վատ բաների վրայ զարմանում, ասում ենք` «Սեւ Ասպած»: Մայրս մի օր էլ, երբ երկնային պահպանութեան կարիքն ունէր, ասաց. «Ես երկնքի ճերմակ ասպած ունիմ»:

Հիմա ձե՛զ եմ հարցնում, պարո՛ն Աթեշեան. «Սեւ Ասպած, մեք վո՞վ իք»:

«Օրթահապեր» կայքէջ

Թարգմանեց` ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆԸ
«Ակունք»

* Հայոց լեզուի Համշէնի բարբառով` «Սեւ Աստուած, մենք ո՞վ ենք»:

Նախորդը

Վերջին Նամակը. Խաչիկ Գաւանոսեանի Նամակը Իր Կողակիցին 1915-ին

Յաջորդը

Հայաստանը Զուիցերիա Չէ, Հայրենիք Է

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?